ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

 

«Արցախբանկ» ՓԲԸ կողմից հաճախորդների՝ առանց գրավային ապահովության, ոսկյա իրերի գրավով ապահովված և գրավի առարկայի իրացման արդյունքում առանց ապահովության մնացած անհուսալի ճանաչված վարկերի գծով տոկոսների տույժ/տուգանքի ներման, բնակելի անշարժ գույքի և ոսկյա իրերի գրավով ապահովված անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվեգրումների դադարեցման և տոկոսների, տույժ/տուգանքի ներման մասին


Կարևորելով հաճախորդների հետ գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը, պատրաստակամ լինելով ցանկացած իրավիճակում աջակցելու հաճախորդներին՝ «Արցախբանկ» ՓԲԸ կողմից իրականացվում են հաճախորդների վարկային պարտավորությունների գծով ներումներ՝ նպաստելով վատ ֆինանսական վիճակում գտնվող հաճախորդների բեռի թեթևացմանը, վերջիններիս ֆինանսական վիճակի բարելավմանը:

Ավելին, եթե նախկինում Բանկն իրականացնում էր առանձին հաճախորդների ժամկետանց պարտավորությունների գծով միայն տույժ/տուգանքների ներում, մեկնարկած գործընթացով կիրականացվեն զանգվածային բնույթի ներումներ՝ ընդգրկելով նաև, բացի տույժ/տուգանքներից, հաճախորդների ժամկետանց տոկոսագումարների գծով ներումները:

Որդեգրած նոր սկզբունքների համաձայն` «Արցախբանկ» ՓԲԸ-ն իրականացնում է՝

1. Առանց գրավային ապահովության (ներառյալ՝ ապրանքների ապառիկ կարգով ձեռքբերման վարկեր /ֆակտորինգ/), ինչպես նաև գրավի առարկայի իրացման արդյունքում առանց ապահովության մնացած վարկերի գծով՝ մինչև 01.06.2018թ. անհուսալի ճանաչված  վարկերի գծով տույժ/տուգանքների և/կամ տոկոսագումարների ներում՝  հետևյալ դեպքերում.

  • վարկի գծով մայր գումարը, դատական ծախսը (առկայության դեպքում), տոկոսագումարի առնվազն 60 տոկոսը միանվագ վճարելու դեպքում՝ Բանկը ներում է տոկոսագումարի մնացորդը և տույժ/տուգանքն ամբողջությամբ.

  • վարկի գծով մայր գումարը, դատական ծախսը (առկայության դեպքում), տոկոսագումարի առնվազն 80 տոկոսը դիմում ներկայացնելու պահից 6 /վեց/ ամսվա ընթացքում վճարելու դեպքում՝ Բանկը ներում է տոկոսագումարի մնացորդը և տույժ/տուգանքն ամբողջությամբ.

  • վարկի գծով մայր գումարը, դատական ծախսը (առկայության դեպքում), տոկոսագումարն ամբողջությամբ դիմում ներկայացնելու պահից 1 /մեկ/ տարվա ընթացքում վճարելու դեպքում՝ Բանկը ներում է տույժ/տուգանքն ամբողջությամբ.

  • վարկի գծով մայր գումարը, դատական ծախսը (առկայության դեպքում), տոկոսագումարն ամբողջությամբ և տույժ/տուգանքի առնվազն 10 տոկոսը դիմում ներկայացնելու պահից 1,5 /մեկ ու կես/ տարվա ընթացքում վճարելու դեպքում՝ Բանկը ներում է տույժ/տուգանքի մնացորդը.
      
  • վարկի գծով մայր գումարը, դատական ծախսը (առկայության դեպքում), տոկոսագումարն ամբողջությամբ և տույժ/տուգանքի առնվազն 20 տոկոսը դիմում ներկայացնելու պահից 2 /երկու/ տարվա ընթացքում վճարելու դեպքում՝ Բանկը ներում է տույժ/տուգանքի մնացորդը:

2. Ոսկյա իրերի գրավով ապահովված վարկերի գծով՝

  • Բանկը դադարեցնում է մինչև 01.06.2018թ. անհուսալի ճանաչված  ու վարկերի մարման վերջնաժամկետները լրացած վարկերի հաշվեգրումները (տոկոս, տույժ/տուգանք), ինչպես նաև մարման վերջնաժամկետները չլրացած՝ նշված վարկերի տույժ/տուգանքի հաշվեգրումները:

  • Նշված վարկերի համար կիրառելի են առանց գրավային ապահովության վարկերի տոկոսագումարների և տույժ/տուգանքի ներման պայմանները:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վերոնշված պայմանները գործում են մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը նշված պայմաններից օգտվելու ցանկություն հայտնած Բանկի հաճախորդների համար:


3. Ֆիզիկական անձանց բնակելի անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի գծով՝

  • Բանկը դադարեցնում է մինչև 01.06.2018թ. անհուսալի ճանաչված ու վարկերի մարման վերջնաժամկետները լրացած վարկերի հաշվեգրումները (տոկոս, տույժ/տուգանք), ինչպես նաև մարման վերջնաժամկետները չլրացած՝ նշված վարկերի գծով տույժ/տուգանքի հաշվեգրումները:

  • Բանկը ներում է մինչև 01.06.2018թ. անհուսալի ճանաչված վարկերի գծով՝ անհուսալի դասակարգվելուց հետո հաշվեգրված տոկոսներն ու տույժ/տուգանքն ամբողջությամբ՝ մնացած պարտավորությունները միանվագ մարելու դեպքում.

  • Բանկը ներում է մինչև 01.06.2018թ. անհուսալի ճանաչված և մարման վերջնաժամկետները չլրացած վարկերի տույժ/տուգանքն ամբողջությամբ՝ ժամկետանց պարտավորությունները (բացի տույժ/տուգանքից) 1 /մեկ/ տարվա ընթացքում մարելու դեպքում.

  • Բանկը ներում է մինչև 01.06.2018թ. անհուսալի ճանաչված վարկերի տույժ/տուգանքն ամբողջությամբ՝ մնացած պարտավորությունները (բացի տույժ/տուգանքից) 2 /երկու/ տարվա ընթացքում մարելու դեպքում: 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ֆիզիկական անձանց բնակելի անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի գծով վերջին 2 պայմանները գործում են մինչև 2019թ. մարտի 1-ը նշված պայմաններից օգտվելու ցանկություն հայտնած Բանկի հաճախորդների համար:

4.
Միաժամանակ Բանկը հայտնում է իր պատրաստակամությունը քննարկելու բնակելի անշարժ գույքի գրավով ապահովված անհուսալի ճանաչված վարկերի մարման՝ հաճախորդների կողմից առաջարկվող այլ պայմաններ:


Էջը թարմացվել է 2018-09-04 10:05:46




 
USD 482.50 485.25 484.70
EUR 547.00 554.00 553.96
RUB 7.25 7.40 7.38
CHF 482.00 489.00 488.17
GBP 612.00 623.00 622.16
GEL 165.00 205.00 181.03
CAD 354.00 368.00 367.78
 
USD 482.50 485.25 484.70
EUR 547.00 554.00 553.96
RUB 7.26 7.43 7.38
CHF 483.00 489.50 488.17
GBP 613.00 625.00 622.16
GEL - - 181.03
CAD - - 367.78

Արխիվ Թարմացվել է 21.11.2018 09:34


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 21.11.2018 09:35