Ժամկետային
-
Տարեկան անվանական տոկոսադրույք մինչև 10.00%
-
Արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար/ Եվրո
-
Ժամկետ մինչև 3 տարի
Ավանդի ներդրման ժամկետ | Տոկոսա գումարի վճարման պարբերականություն | Տարեկան տոկոսադրույք, % | |||
---|---|---|---|---|---|
մինչև 10 000 000 ՀՀ դրամ | 10 000 001-50 000 000 ՀՀ դրամ | ||||
Անվանական | APY* | Անվանական | APY* | ||
31-ից 90 օր | Ամսական | 4.75 | 4.79 | 4.50 | 4.53 |
91-ից 180 օր | Ամսական | 6.00 | 6.13 | 5.75 | 5.87 |
181-ից 270 օր | Ամսական | 7.75 | 8.00 | 7.25 | 7.47 |
Ժամկետի վերջում | 8.00 | 8.05 | 7.75 | 7.80 | |
271-ից 365 օր | Ամսական | 9.25 | 9.62 | 9.00 | 9.35 |
Ժամկետի վերջում | 9.50 | 9.48 | 9.25 | 9.23 | |
366-ից 550 օր | Ամսական | 9.75 | 10.18 | 9.50 | 9.90 |
Ժամկետի վերջում | 10.00 | 9.75 | 9.75 | 9.51 | |
551-ից 1095 օր | Ամսական | 9.75 | 10.19 | 9.50 | 9.91 |
ժամկետի վերջում | 10.00 | 9.13 | 9.75 | 8.92 |
Ավանդի ներդրման Ժամկետ | Տոկոսա գումարի վճարման պարբերականություն | Տարեկան տոկոսադրույք, % | |||
---|---|---|---|---|---|
50 000 001-100 000 000 ՀՀ դրամ | 100 000 001 և ավելի | ||||
Անվանական | APY* | Անվանական | APY* | ||
31-ից 90 օր | Ամսական | 4.25 | 4.27 | 4.00 | 4.02 |
91-ից 180 օր | Ամսական | 5.50 | 5.61 | 5.25 | 5.35 |
181-ից 270 օր | Ամսական | 7.00 | 7.20 | 6.75 | 6.94 |
Ժամկետի վերջում | 7.50 | 7.54 | 7.25 | 7.29 | |
271-ից 365 օր | Ամսական | 8.75 | 9.08 | 8.50 | 8.81 |
Ժամկետի վերջում | 9.00 | 8.98 | 8.75 | 8.73 | |
366-ից 550 օր | Ամսական | 9.25 | 9.63 | 9.00 | 9.36 |
Ժամկետի վերջում | 9.50 | 9.27 | 9.25 | 9.03 | |
551-ից 1095 օր | Ամսական | 9.25 | 9.64 | 9.25 | 9.64 |
Ժամկետի վերջում | 9.50 | 8.71 | 9.50 | 8.71 |
Ավանդի ներդրման Ժամկետ | Տոկոսա գումարի վճարման պարբերականություն | Տարեկան տոկոսադրույք, % | |||
---|---|---|---|---|---|
USD | EUR | ||||
Անվանական | APY* | Անվանական | APY* | ||
31-ից 90 օր | Ամսական | 1.00 | 0.99 | 0.25 | 0.25 |
91-ից 180 օր | Ամսական | 1.75 | 1.75 | 0.50 | 0.50 |
181-ից 270 օր | Ամսական | 3.00 |
3.03 | 1.00 | 1.00 |
Ժամկետի վերջում | 3.00 | ||||
271-ից 365 օր | Ամսական | 3.75 |
3.80 | 1.30 | 1.30 |
Ժամկետի վերջում | 3.74 | ||||
366-ից 550 օր | Ամսական | 4.75 |
4.85 | 1.40 | 1.41 |
Ժամկետի վերջում | 4.69 | 1.39 | |||
551-ից 730 օր | Ամսական | 5.00 |
5.11 | 1.75 |
1.76 |
Ժամկետի վերջում | 4.87 | 1.73 | |||
731-ից 1095 օր | Ամսական | 5.25 |
5.37 | 1.75 |
1.76 |
Ժամկետի վերջում | 1.72 |
* APY` տարեկան տոկոսային եկամտաբերություն
-
Ավանդի այլ պայմաններ
- Ավանդի նվազագույն գումար՝
- ՀՀ դրամով` 50,000 /հիսուն հազար/
- ԱՄՆ դոլարով` 150 /մեկ հարյուր հիսուն/
- Եվրոյով` 150 /մեկ հարյուր հիսուն/ - ՀՀ դրամով ավանդների ներգրավման շեմը վերաբերվում է Ավանդատուի Բանկում գործող ՀՀ դրամով ավանդների (ներառյալ՝ ներդրվող ավանդի, ինչպես նաև հօգուտ երրորդ անձի ներդրվող կամ ներդրված ավանդի, որում որպես երրորդ անձ հանդես է գալիս Ավանդատուն) համախառն դիրքին, բացառությամբ կուտակային ավանդի։
- Ավանդը կարող է ներդրվել Բանկ որոշակի երրորդ անձի անունով:
- Ավանդի ներդրման պահից 90-րդ օրից սկսած՝ ավանդատուն իրավունք ունի, պահպանելով ավանդի գումարի նվազագույն շեմը, նվազեցնել ավանդի գումարը՝ առավելագույնը ավանդի սկզբնական գումարի 20%-ի չափով։ Ավանդի գումարի նվազեցման դեպքում տոկոսագումարների վերահաշվարկ չի կատարվում։ Սույն կետով սահմանված պայմանը գործում է նաև երկարաձգված ավանդների դեպքում:
- Ավանդային պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում տոկոսագումարները վերահաշվարկվում են ցպահանջ ավանդի տոկոսադրույքով: Երկարաձգված ավանդների դեպքում՝ նախքան երկարաձգված ժամկետի լրանալը, Ավանդատուի կողմից Ավանդի գումարը վաղաժամկետ հետ պահանջելու դեպքում տոկոսների վերահաշվարկի համար ժամկետի սկիզբ է համարվում հերթական երկարաձգման օրը:
- Ավանդային պայմանագիրը կարող է երկարաձգվել Ավանդատուի ցանկությամբ Բանկային ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո՝ եթե Ավանդային պայմանագրով Ավանդատուի կողմից Բանկին տրվել է պայմանագրի ժամկետի երկարաձգման հանձնարարական: Տվյալ դեպքում պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով, Բանկում երկարաձգման պահին համապատասխան ավանդատեսակի համար գործող տոկոսադրույքով և այլ պայմաններով: Երկարաձգումների քանակը չի սահմանափակվում: Սույն թվարկմամբ սահմանված պայմանը չի գործում հօգուտ երրորդ անձի ներդրված ավանդների դեպքում:
- Ավանդատուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ սպառողական վարկ` ներդրված ավանդի գումարի մինչև 100%-ի չափով:
- Ոչ ռեզիդենտ հաճախորդների կողմից ներդրվող ավանդների պայմանները կարող են սահմանվել յուրաքանչյուր հաճախորդի հետ առանձին բանակցման միջոցով, որոնք կարող են տարբերվել Բանկի կողմից հրապարակված ավանդների ներգրավման վերոնշյալ ընդհանուր պայմաններից։
- Ավանդի նվազագույն գումար՝
-
Ավանդի գումարին տոկոսների հավելագրում, վճարում
- Ավանդի գումարի դիմաց տոկոսները հավելագրվում են ավանդի` Բանկ մուտք լինելու օրվանից մինչև Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Հաշվարկներում օգտագործվող տարվա օրերի քանակն ընդունվում է 365, իսկ նահանջ տարին՝ 366:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում:
- Ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը Հաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, պայմանագրի գործողության ժամկետում մնում է անփոփոխ:
- Երբ ժամկետային ավանդը Ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, Ավանդատուի տոկոսները վճարվում են Բանկի կողմից ցպահանջ* ավանդների համար սահմանված հետևյալ չափերով.
- ՀՀ դրամ` 1.0%.
- ԱՄՆ դոլար` 0.5%.
- Եվրո` 0.1%.
իսկ ավանդի գումարից գանձվում է արդեն իսկ վճարված տոկոսագումարների և վճարման օրվա դրությամբ Բանկում գործող ցպահանջ ավանդի սահմանված տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարի տարբերությունը, եթե ավանդատեսակի պայմաններով այլ բան սահմանված չէ:
* Բանկը կարող է փոփոխել ցպահանջ ավանդի համար վճարվող տոկոսների չափը: Տոկոսների չափը նվազեցնելու դեպքում դրանց նոր չափը կիրառվում է՝ Ավանդատուին տոկոսները նվազեցնելու մասին ծանուցելուց տասնհինգ օր հետո: - Ավանդատուին տոկոսագումարները վճարվում են Ավանդի արժույթով, բացառությամբ եթե Ավանդատուն տոկոսագումարի վճարման օրը ցանկություն է հայտնել արտարժութային Ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ստանալ ՀՀ դրամով: Ընդ որում, արտարժութային ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ՀՀ դրամով վճարելու դեպքում փոխարկումն իրականացվում է տվյալ արտարժույթի համար վճարման պահին Բանկի կողմից սահմանված առքի փոխարժեքով:
- Ավանդների գծով հաշվարկված տոկոսագումարների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով: Ավանդի գումարի վրա հավելագրված տոկոսները փոխանցվում են Բանկում սպասարկվող Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին:
- Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև որպես ավանդ կանխիկ մուտքագրված միջոցները Ավանդատուին կանխիկ վճարելիս միջնորդավճար չի գանձվում:
- Որպես ավանդ անկանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում գանձվում է միջնորդավճար.
- ՀՀ դրամով` 0.25%,
- ԱՄՆ դոլարով` 0.5%,
- այլ արտարժույթով` Բանկի կողմից սահմանված դրույքաչափով: - Ավանդի գործողության ժամանակահատվածում Բանկում Հաճախորդի բանկային հաշիվները պահպանվում են անվճար՝ անկախ հաշվով գործարք չկատարելու վաղեմությունից:
-
Ավանդի գումարի վերադարձը
- Բանկային ավանդի պայմանագրով Բանկն ավանդի գումարը կամ դրա մի մասը վերադարձնում է Ավանդատուին նրա առաջին իսկ պահանջի դեպքում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
- Երբ Ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը և/կամ երկարաձգել պայմանագրի ժամկետը Ավանդի այլ պայմաններ բաժնում նկարագրված պահանջներին համապատասխան, ապա պայմանագիրը համարվում է դադարեցված, եթե Ավանդատուի հետ կնքված բանկային Ավանդի պայմանագրով այլ բան սահմանված չէ: Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային/քարտային հաշվին, որի դիմաց հաշվեգրվում է տվյալ պահին Բանկում գործող համապատասխան հաշվի համար սահմանված տոկոսադրույքը:
- Եթե ավանդի վերադարձի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերադարձը կատարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին օրը` ոչ աշխատանքային օրերի համար վճարելով տոկոսներ:
- Ավանդը, դրա մի մասը և/կամ դրա վրա հաշվեգրված տոկոսները ստանալիս` Ավանդատուն Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթղթերով և Բանկային ավանդի պայմանագրի իր օրինակով:
- Ներգրավված ավանդներից ստացված եկամուտները ենթակա են հարկման համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ/ԱՀ օրենքների՝
- ՀՀ-ում ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարի 10.00%-ի չափով,
- ԱՀ-ում՝ ռեզիդենտ անձանցից՝ 5.00%-ի չափով, ոչ ռեզիդենտ անձանցից՝ 10.00%-ի չափով:
![]() |
Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Երաշխավորված ավանդի չափերը սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով: |
• միայն դրամային ավանդի դեպքում՝ 16 (Տասնվեց) միլիոն ՀՀ դրամ
• միայն արտարժութային ավանդի դեպքում՝ 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամ
• և´ դրամային (7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամից ավել), և´ արտարժութային ավանդների դեպքում՝ միայն դրամային ավանդը` մինչև 16 (Տասնվեց) միլիոն ՀՀ դրամ
• և´ դրամային (մինչև 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամ), և´ արտարժութային ավանդների դեպքում՝ դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով:
Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և բոլոր արտարժութային ավանդները` մեկ ավանդ։ Այն դեպքում, երբ Բանկի նկատմամբ Ավանդատուի բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ավանդատուի ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:
Բանկում ավանդները չեն երաշխավորվում, եթե`
• Ավանդատուն հանդիսանում է Բանկի ղեկավար և / կամ վերջինիս ընտանիքի անդամ
• Ավանդատուն հանդիսանում է Բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և /կամ վերջինիս ընտանիքի անձ
• Ավանդատուն, որպես ավանդի սեփականատեր (համասեփականտեր) հրաժարվել է ավանդի իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից
• ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ ավանդատուն հակառակը չի ապացուցել
• ավանդը Բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին Բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով
• ավանդը ներդրված է Բանկի` ՀՀ տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, ինչպես նաև ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում:
![]() |
«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: |
-
Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրումը
- Բանկը ավանդային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից առնվազն ամիսը մեկ անգամ Ավանդատուին անվճար տրամադրում է Ավանդային հաշվի քաղվածք օրենքով սահմանված ձևով: Այլ դեպքերում քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.
- Ավանդային հաշվի՝ մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի տրամադրում՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
- Ավանդային հաշվի վերաբերյալ վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում՝ յուրաքանչյուր փաստաթղթի համար.
- Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ,
- Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- 31 օրից մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ): - Ավանդային հաշվի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկանքի, Հաճախորդի կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում՝ 2,500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ).
- Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին).
- ֆաքսով (մեկ էջի համար)` 1,800 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- Էլ.փոստով` 0 ՀՀ դրամ,
- փոստային եղանակով`ՀՀ/ԱՀ տարածքում՝ 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն/-ով` 35,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
Հաճախորդները իրենց նախաձեռնությամբ կարող են հեռախոսային կարճ հաղորդագրությունների (sms) միջոցով տեղեկություններ ստանալ Ավանդային հաշվով գործարքների վերաբերյալ: Կարճ հաղորդագրության տրամադրման սակագինը հետևյալն է՝ 1 sms արժեքը 30 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
-
Վեճերի լուծման կարգը
- Ավանդային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` դատական եղանակով, ֆինանսական համակարգի հաշտարարի կամ արբիտրաժային տրիբունալի միջոցով` արբիտրաժային համաձայնություն կնքված լինելու դեպքում:
- 10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
- Բանկի և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված պայմանագրի համաձայն, Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը: