Ժառանգ
-
Տարեկան անվանական տոկոսադրույք 3.25% - 8.50%
-
Արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար
-
Ժամկետ մինչև 216 ամիս
Ավանդի արժույթը | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար |
---|---|---|
Նվազագույն գումարը | 100,000 | 200 |
Առավելագույն գումարը | 50,000,000 | 100,000 |
Ավանդի ներդրման ժամկետ | մինչև երեխայի 18 տարեկանը լրանալը, բայց ոչ պակաս 6 ամսից | |
Տարեկան տոկոսադրույք, % | Բանկում գործող՝ տվյալ արժույթվ ներգրավվող 366 օր մարման ժամկետ ունեցող ժամկետային ավանդի առավելագույն տոկոսադրույքից հանած 1.5 տոկոսային կետ* | |
Տոկոսագումարի վճարումը | ամենամյա կամ կապիտալացվում են ավանդի գումարին | |
Տոկոսագումարի վճարման եղանակի փոփոխում |
ավանդատուն տարին մեկ անգամ իրավասու է փոփոխել նախկինում ընտրած տոկոսագումարների վճարման եղանակը | |
Գումարի ավելացում | իրականացվում է առանց սահմանափակումների, բացառությամբ՝ ավանդային պայմանագրի ժամկետի լրացմանը նախորդող 181-րդ օրերի | |
Գումարի նվազեցում | չի թույլատրվում | |
ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ | ||
Ավանդը բացվում է հօգուտ երեխայի: | ||
Հօգուտ նույն երեխայի բացված ավանդների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 2-ը: | ||
Ավանդի ներդրման իրավունք ունեն երեխայի ծնողները, այդ թվում՝ որդեգրողները, խնամակալները, պապիկներն ու տատիկները: | ||
Ավանդի տոկոսադրույքը ենթակա է վերանայման յուրաքանչյուր տարվա վերջին աշխատանքային օրը՝ կիրառելով տվյալ պահին Բանկում գործող՝ ավանդի արժույթով ներգրավվող 366 օր մարման ժամկետ ունեցող ժամկետային ավանդների առավելագույն տոկոսադրույքը՝ նվազեցված 1,5 տոկոսային կետով: | ||
Ավանդի ներդրման պահից մինչև 3 տարին ավանդի վաղաժամկետ լուծման դեպքում տոկոսագումարները վերահաշվարկվում են Բանկի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով, իսկ Ավանդի ներդրման պահից 3 տարուց հետո ավանդի վաղաժամկետ լուծման դեպքում կատարվում է տոկոսագումարների վերահաշվարկ՝ ավանդատուին վճարելով մինչև ավանդի լուծման օրը հաշվեգրված/վճարված տոկոսագումարների 70%-ի չափով գումար: |
*Օրինակ, 1 տարի ժամկետայնությամբ 1,000,000 ՀՀ դրամ ավանդի դեպքում՝ 8․5%, իսկ դրան համարժեք ԱՄՆ դոլարի դեպքում՝ 3․25%։ Տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ համապատասխանաբար՝ 8․5% և 3․25%:
-
Ավանդի գումարին տոկոսների հավելագրում, վճարում
- Ավանդի գումարի դիմաց տոկոսները հավելագրվում են ավանդի` Բանկ մուտք լինելու օրվանից մինչև Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Հաշվարկներում օգտագործվող տարվա օրերի քանակն ընդունվում է 365, իսկ նահանջ տարին՝ 366:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում:
- Ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը Հաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, պայմանագրի գործողության ժամկետում մնում է անփոփոխ:
- Ավանդատուի պահանջով Ավանդը կամ դրա մի մասը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում Բանկը լուծում է ավանդային պայմանագիրը և կատարվում է տոկոսների վերահաշվարկ` հետևյալ կարգով.
- Ավանդի ներդրման պահից մինչև 3 /երեք/ տարին Ավանդի գումարը ստանալու /վաղաժամկետ լուծելու/ դեպքում Ավանդի դիմաց տոկոսագումարը վճարել վճարման օրվա դրությամբ Բանկում գործող ցպահանջ* Ավանդի համար սահմանված տոկոսադրույքով.
- Ավանդի ներդրման պահից 3 /երեք/ տարուց հետո Ավանդի գումարը ստանալու /վաղաժամկետ լուծելու/ դեպքում` Ավանդատուին վճարվում է մինչև Ավանդի վճարման օրը հաշվեգրված/վճարված տոկոսագումարների 70% -ի չափով գումար:
Ընդ որում՝ վերահաշվարկի արդյունքում գոյացած և Ավանդատուին ավել վճարված գումարներըը գանձվում են Ավանդի գումարից:
* Բանկը կարող է փոփոխել ցպահանջ ավանդի համար վճարվող տոկոսների չափը: Տոկոսների չափը նվազեցնելու դեպքում դրանց նոր չափը կիրառվում է՝ Ավանդատուին տոկոսները նվազեցնելու մասին ծանուցելուց տասնհինգ օր հետո: - Ավանդատուին տոկոսագումարները վճարվում են Ավանդի արժույթով, բացառությամբ եթե Ավանդատուն տոկոսագումարի վճարման օրը ցանկություն է հայտնել արտարժութային Ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ստանալ ՀՀ դրամով: Ընդ որում, արտարժութային ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ՀՀ դրամով վճարելու դեպքում փոխարկումն իրականացվում է տվյալ արտարժույթի համար վճարման պահին Բանկի կողմից սահմանված առքի փոխարժեքով:
- Ավանդների գծով հաշվարկված տոկոսագումարների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով: Ավանդի գումարի վրա հավելագրված տոկոսները փոխանցվում են Բանկում սպասարկվող Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին:
- Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև որպես ավանդ կանխիկ մուտքագրված միջոցները Ավանդատուին կանխիկ վճարելիս միջնորդավճար չի գանձվում:
- Որպես ավանդ անկանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում գանձվում է միջնորդավճար.
- ՀՀ դրամով` 0.25%,
- ԱՄՆ դոլարով` 0.5%: - Ավանդի գործողության ժամանակահատվածում Բանկում Հաճախորդի բանկային հաշիվները պահպանվում են անվճար՝ անկախ հաշվով գործարք չկատարելու վաղեմությունից:
-
Ավանդի գումարի վերադարձ
- Բանկային ավանդի պայմանագրով Բանկն ավանդի գումարը կամ դրա մի մասը վերադարձնում է Ավանդատուին նրա առաջին իսկ պահանջի դեպքում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի:
- Երբ Ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա պայմանագիրը համարվում է դադարեցված: Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային/քարտային հաշվին:
- Եթե ավանդի վերադարձի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերադարձը կատարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին օրը` ոչ աշխատանքային օրերի համար վճարելով տոկոսներ:
- Ավանդը, դրա մի մասը և/կամ դրա վրա հաշվեգրված տոկոսները ստանալիս` Ավանդատուն Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթղթերով և Բանկային ավանդի պայմանագրի իր օրինակով:
- Ներգրավված ավանդներից ստացված եկամուտները ենթակա են հարկման համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ/ԱՀ օրենքների՝ ՀՀ-ում ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարի 10.00%-ի չափով, ԱՀ-ում՝ ռեզիդենտ անձանցից՝ 5.00%-ի չափով, ոչ ռեզիդենտ անձանցից՝ 10.00%-ի չափով:
![]() |
Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Երաշխավորված ավանդի չափերը սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով: |
• միայն դրամային ավանդի դեպքում՝ 16 (Տասնվեց) միլիոն ՀՀ դրամ
• միայն արտարժութային ավանդի դեպքում՝ 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամ
• և´ դրամային (7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամից ավել), և´ արտարժութային ավանդների դեպքում՝ միայն դրամային ավանդը` մինչև 16 (Տասնվեց) միլիոն ՀՀ դրամ
• և´ դրամային (մինչև 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամ), և´ արտարժութային ավանդների դեպքում՝ դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով
Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և բոլոր արտարժութային ավանդները` մեկ ավանդ։ Այն դեպքում, երբ Բանկի նկատմամբ Ավանդատուի բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ավանդատուի ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:
Բանկում ավանդները չեն երաշխավորվում, եթե`
• Ավանդատուն հանդիսանում է Բանկի ղեկավար և / կամ վերջինիս ընտանիքի անդամ
• Ավանդատուն հանդիսանում է Բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և /կամ վերջինիս ընտանիքի անձ
• Ավանդատուն, որպես ավանդի սեփականատեր (համասեփականտեր) հրաժարվել է ավանդի իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից
• ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ ավանդատուն հակառակը չի ապացուցել
• ավանդը Բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին Բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով
• ավանդը ներդրված է Բանկի` ՀՀ տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, ինչպես նաև ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում:
![]() |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: |
-
Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրումը
- Բանկը ավանդային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից առնվազն ամիսը մեկ անգամ Ավանդատուին անվճար տրամադրում է Ավանդային հաշվի քաղվածք օրենքով սահմանված ձևով: Այլ դեպքերում քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.
- Ավանդային հաշվի՝ մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի տրամադրում՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
- Ավանդային հաշվի վերաբերյալ վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում՝ յուրաքանչյուր փաստաթղթի համար.
- Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ,
- Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- 31 օրից մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ): - Ավանդային հաշվի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկանքի, Հաճախորդի կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում՝ 2,500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ).
- Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին).
- ֆաքսով (մեկ էջի համար)` 1,800 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- Էլ.փոստով` 0 ՀՀ դրամ,
- փոստային եղանակով`ՀՀ/ԱՀ տարածքում՝ 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն/-ով` 35,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
Հաճախորդները իրենց նախաձեռնությամբ կարող են հեռախոսային կարճ հաղորդագրությունների (sms) միջոցով տեղեկություններ ստանալ Ավանդային հաշվով գործարքների վերաբերյալ: Կարճ հաղորդագրության տրամադրման սակագինը հետևյալն է՝ 1 sms արժեքը 30 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
-
Վեճերի լուծման կարգը
- Ավանդային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով`դատական եղանակով, ֆինանսական համակարգի հաշտարարի կամ արբիտրաժային տրիբունալի միջոցով` արբիտրաժային համաձայնություն կնքված լինելու դեպքում:
- 10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
- Բանկի և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված պայմանագրի համաձայն, Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը: