Նվազեցման հնարավորությամբ
-
Տարեկան անվանական տոկոսադրույք 3.50% - 6.50%
-
Արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար
-
Ժամկետ մինչև 550 օր
Ավանդի արժույթը | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Նվազագույն գումարը | 500,000 | 1,000 | |||||||
Առավելագույն գումարը | 50,000,000 | 100,000 | |||||||
Ժամկետ | 550 օր | 550 օր | |||||||
Տարեկան տոկոսադրույք | անվանական | APY* | անվանական | APY* | |||||
6.50 | 6.39 | 3.50 | 3.46 | ||||||
Տոկոսագումարի վճարում | ժամկետի վերջում | ||||||||
Գումարի ավելացում | չի թույլատրվում | ||||||||
Գումարի նվազեցում |
|
* APY` տարեկան տոկոսային եկամտաբերություն:
Ոչ ռեզիդենտ հաճախորդների կողմից ներդրվող ավանդների պայմանները կարող են սահմանվել յուրաքանչյուր հաճախորդի հետ առանձին բանակցման միջոցով, որոնք կարող են տարբերվել Բանկի կողմից հրապարակված ավանդների ներգրավման վերոնշյալ ընդհանուր պայմաններից:
Ավանդը կարող է ներդրվել Բանկ որոշակի երրորդ անձի անունով:
Ավանդատուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ սպառողական վարկ` ներդրված ավանդի գումարի մինչև 100%-ի չափով:
-
Ավանդի գումարին տոկոսների հավելագրում, վճարում
- վանդի գումարի դիմաց տոկոսները հավելագրվում են ավանդի` Բանկ մուտք լինելու օրվանից մինչև Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Հաշվարկներում օգտագործվող տարվա օրերի քանակն ընդունվում է 365, իսկ նահանջ տարին՝ 366:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում:
- Ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը Հաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, պայմանագրի գործողության ժամկետում մնում է անփոփոխ:
- Ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ լուծման դեպքում տոկոսագումարները վերահաշվարկվում են Բանկի կողմից ցպահանջ* ավանդների համար սահմանված հետևյալ չափերով.
- ՀՀ դրամ` 1.0%.
- ԱՄՆ դոլար` 0.5%.
* Բանկը կարող է փոփոխել ցպահանջ ավանդի համար վճարվող տոկոսների չափը: Տոկոսների չափը նվազեցնելու դեպքում դրանց նոր չափը կիրառվում է՝ Ավանդատուին տոկոսները նվազեցնելու մասին ծանուցելուց տասնհինգ օր հետո: - Ավանդատուին տոկոսագումարները վճարվում են Ավանդի արժույթով, բացառությամբ եթե Ավանդատուն տոկոսագումարի վճարման օրը ցանկություն է հայտնել արտարժութային Ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ստանալ ՀՀ դրամով: Ընդ որում, արտարժութային ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ՀՀ դրամով վճարելու դեպքում փոխարկումն իրականացվում է տվյալ արտարժույթի համար վճարման պահին Բանկի կողմից սահմանված առքի փոխարժեքով:
- Ավանդների գծով հաշվարկված տոկոսագումարների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով: Ավանդի գումարի վրա հավելագրված տոկոսները փոխանցվում են Բանկում սպասարկվող Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին:
- Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև որպես ավանդ կանխիկ մուտքագրված միջոցները Ավանդատուին կանխիկ վճարելիս միջնորդավճար չի գանձվում:
- Որպես ավանդ անկանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում գանձվում է միջնորդավճար.
- ՀՀ դրամով` 0.25%,
- ԱՄՆ դոլարով` 0.5%: - Ավանդի գործողության ժամանակահատվածում Բանկում Հաճախորդի բանկային հաշիվները պահպանվում են անվճար՝ անկախ հաշվով գործարք չկատարելու վաղեմությունից:
-
Ավանդի գումարի վերադարձ
- Բանկային ավանդի պայմանագրով Բանկն ավանդի գումարը կամ դրա մի մասը վերադարձնում է Ավանդատուին նրա առաջին իսկ պահանջի դեպքում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի:
- Երբ Ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա պայմանագիրը համարվում է դադարեցված: Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային/քարտային հաշվին:
- Եթե ավանդի վերադարձի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերադարձը կատարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին օրը` ոչ աշխատանքային օրերի համար վճարելով տոկոսներ:
- Ավանդը, դրա մի մասը և/կամ դրա վրա հաշվեգրված տոկոսները ստանալիս` Ավանդատուն Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթղթերով և Բանկային ավանդի պայմանագրի իր օրինակով:
- Ներգրավված ավանդներից ստացված եկամուտները ենթակա են հարկման համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ/ԱՀ օրենքների՝
- ՀՀ-ում ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարի 10.00%-ի չափով,
- ԱՀ-ում՝ ռեզիդենտ անձանցից՝ 5.00%-ի չափով, ոչ ռեզիդենտ անձանցից՝ 10.00%-ի չափով:
![]() |
Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Երաշխավորված ավանդի չափերը սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով: |
• միայն դրամային ավանդի դեպքում՝ 16 (Տասնվեց) միլիոն ՀՀ դրամ
• միայն արտարժութային ավանդի դեպքում՝ 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամ
• և´ դրամային (7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամից ավել), և´ արտարժութային ավանդների դեպքում՝ միայն դրամային ավանդը` մինչև 16 (Տասնվեց) միլիոն ՀՀ դրամ
• և´ դրամային (մինչև 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամ), և´ արտարժութային ավանդների դեպքում՝ դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով
Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և բոլոր արտարժութային ավանդները` մեկ ավանդ։ Այն դեպքում, երբ Բանկի նկատմամբ Ավանդատուի բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ավանդատուի ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:
Բանկում ավանդները չեն երաշխավորվում, եթե`
• Ավանդատուն հանդիսանում է Բանկի ղեկավար և / կամ վերջինիս ընտանիքի անդամ
• Ավանդատուն հանդիսանում է Բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և /կամ վերջինիս ընտանիքի անձ
• Ավանդատուն, որպես ավանդի սեփականատեր (համասեփականտեր) հրաժարվել է ավանդի իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից
• ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ ավանդատուն հակառակը չի ապացուցել
• ավանդը Բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին Բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով
• ավանդը ներդրված է Բանկի` ՀՀ տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, ինչպես նաև ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում:
-
Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրումը
- Բանկը ավանդային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից առնվազն ամիսը մեկ անգամ Ավանդատուին անվճար տրամադրում է Ավանդային հաշվի քաղվածք օրենքով սահմանված ձևով: Այլ դեպքերում քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.
- Ավանդային հաշվի՝ մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի տրամադրում՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
- Ավանդային հաշվի վերաբերյալ վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում՝ յուրաքանչյուր փաստաթղթի համար.
- Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ,
- Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- 31 օրից մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ): - Ավանդային հաշվի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկանքի, հաճախորդի կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում՝ 2,500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ).
- Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին).
- ֆաքսով (մեկ էջի համար)` 1,800 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- Էլ.փոստով` 0 ՀՀ դրամ,
- փոստային եղանակով`ՀՀ/ԱՀ տարածքում՝ 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն/-ով` 35,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
Հաճախորդները իրենց նախաձեռնությամբ կարող են հեռախոսային կարճ հաղորդագրությունների (sms) միջոցով տեղեկություններ ստանալ Ավանդային հաշվով գործարքների վերաբերյալ: Կարճ հաղորդագրության տրամադրման սակագինը հետևյալն է՝ 1 sms արժեքը 30 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
-
Վեճերի լուծման կարգը
- Ավանդային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով`դատական եղանակով, ֆինանսական համակարգի հաշտարարի կամ արբիտրաժային տրիբունալի միջոցով` արբիտրաժային համաձայնություն կնքված լինելու դեպքում:
- 10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
- Բանկի և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված պայմանագրի համաձայն, Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
- Ֆիզիկական անձանց ավանդների տեղեկատվական ամփոփագիր_21.12.2020
- Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը
- Ավանդների դիմաց վճարվող տոկոսագումարների հաշվարկման օրինակներ
- Գումարի նվազեցման հնարավորությամբ ավանդի պայմանագրի օրինակելի ձև
- Գումարի նվազեցման հնարավորությամբ հօգուտ երրորդ անձի պայմանագրի օրինակելի ձև