Կուտակային

  • Տարեկան անվանական տոկոսադրույք 4.25 % - 9.00 %
  • Արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար
  • Ժամկետ մինչև 2 տարի
Ավանդային հաշվիչ
Գումար
Արժույթ
Ժամկետ
Համալրումով
Տարեկան տոկոսադրույք
Վերջնական գումար
Տոկոսային եկամուտ
Ավանդի տեսակը  Կուտակային*
Ավանդի արժույթը ՀՀ դրամ
(մինչև 300 մլն)
ԱՄՆ դոլար
Ժամկետ 730 օր 730 օր
Տարեկան տոկոսադրույք, % անվանական APY** անվանական APY**
  9.00 9.37 4.25 4.33
Տոկոսագումարի վճարում   ամսական կամ տոկոսների ամսական կապիտալացմամբ 
Հատուկ պայման   
Ավանդատուի պահանջով ավանդի գումարը ժամկետից շուտ՝ 366-րդ օրվանից*** ստանալու դեպքում տոկոսագումարները վերահաշվարկվում են հետևյալ տոկոսադրույքով 8.00 4.00

* Կուտակային ավանդների համալրումը թույլատրվում է մինչև մարմանը նախորդող 30-րդ օրը: Կուտակային ավանդի հաշվին Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:

** APY` տարեկան տոկոսային եկամտաբերություն

*** 366 օրյա ժամկետի հաշվարկը և համապատասխանաբար տոկոսագումարների վերահաշվարկը, յուրաքանչյուր հավելագրված գումարի համար կատարվում է առանձին՝ որպես ժամկետի հաշվարկման սկիզբ ընդունելով գումարի հավելագրման օրը:

Ոչ ռեզիդենտ հաճախորդների կողմից ներդրվող ավանդների պայմանները կարող են սահմանվել յուրաքանչյուր հաճախորդի հետ առանձին բանակցման միջոցով, որոնք կարող են տարբերվել Բանկի կողմից հրապարակված ավանդների ներգրավման վերոնշյալ ընդհանուր պայմաններից:

  • Ավանդի նվազագույն գումարը`

     

    • ՀՀ դրամով` 100,000 /մեկ հարյուր հազար/
    • ԱՄՆ դոլարով` 200,0 /երկու հարյուր/
    • Ավանդատուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ սպառողական վարկ` ներդրված ավանդի գումարի մինչև 100%-ի չափով: 
  • Ավանդի գումարին տոկոսների հավելագրում, վճարում
    • Ավանդի գումարի դիմաց տոկոսները հավելագրվում են ավանդի Բանկ մուտք լինելու օրվանից մինչև Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Հաշվարկներում օգտագործվող տարվա օրերի քանակն ընդունվում է 365, իսկ նահանջ տարին՝ 366:
    • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում: 
    • Ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը Հաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, պայմանագրի գործողության ժամկետում մնում է անփոփոխ:

    • Ավանդների` մինչև 365 օրը լուծման դեպքում Ավանդատուի տոկոսագումարները վերահաշվարկվում են Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված հետևյալ տոկոսադրույքով.

      - ՀՀ դրամ` 1.0%.
      - ԱՄՆ դոլար` 0.5%.

    • իսկ ավանդի գումարից գանձվում է արդեն իսկ վճարված տոկոսագումարների և վճարման օրվա դրությամբ Բանկում գործող ցպահանջ ավանդի սահմանված տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարի տարբերությունը, եթե ավանդատեսակի պայմաններով այլ բան սահմանված չէ:

    • Ավանդատուին տոկոսագումարները վճարվում են Ավանդի արժույթով, բացառությամբ եթե Ավանդատուն տոկոսագումարի վճարման օրը ցանկություն է հայտնել արտարժութային Ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ստանալ ՀՀ դրամով: Ընդ որում, արտարժութային ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ՀՀ դրամով  վճարելու դեպքում փոխարկումն իրականացվում է տվյալ արտարժույթի համար վճարման պահին Բանկի կողմից սահմանված առքի փոխարժեքով: 

    • Ավանդների գծով հաշվարկված տոկոսագումարների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով: Ավանդի գումարի վրա հավելագրված տոկոսները փոխանցվում են Բանկում սպասարկվող Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին:

    • Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև որպես ավանդ կանխիկ մուտքագրված միջոցները Ավանդատուին կանխիկ վճարելիս միջնորդավճար չի գանձվում:

    • Որպես ավանդ անկանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում գանձվում է միջնորդավճար. ՀՀ դրամով` 0.25%, ԱՄՆ դոլարով` 0.5%:

    • Ավանդի գործողության ժամանակահատվածում Բանկում Հաճախորդի բանկային հաշիվները պահպանվում են անվճար՝ անկախ հաշվով գործարք չկատարելու վաղեմությունից:

  • Ավանդի գումարի վերադարձը
    • Բանկային ավանդի պայմանագրով Բանկն ավանդի գումարը կամ դրա մի մասը վերադարձնում է Ավանդատուին նրա առաջին իսկ պահանջի դեպքում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի:
    • Երբ Ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա պայմանագիրը համարվում է դադարեցված: Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային/քարտային հաշվին:
    • Եթե ավանդի վերադարձի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերադարձը կատարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին օրը` ոչ աշխատանքային օրերի համար վճարելով տոկոսներ: Ավանդը, դրա մի մասը և/կամ դրա վրա հաշվեգրված տոկոսները ստանալիս` Ավանդատուն Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթղթերով և Բանկային ավանդի պայմանագրի իր օրինակով:
    • Ներգրավված ավանդներից ստացված եկամուտները ենթակա են հարկման համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ/ԱՀ օրենքների՝ ՀՀ-ում ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարի 10.00%-ի չափով, ԱՀ-ում՝ ռեզիդենտ անձանցից՝ 5.00%-ի չափով, ոչ ռեզիդենտ անձանցից՝ 10.00%-ի չափով:
Ավանդի վերադարձի ապահովումը և հատուցման երաշխավորումը
 
 
Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: 

Երաշխավորված ավանդի չափերը սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով:


 

 

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: 

 

 

  • Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրումը
    • Բանկը ավանդային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա պարբերականությամբ Ավանդատուին անվճար տրամադրում է Ավանդային հաշվի քաղվածք օրենքով սահմանված ձևով: Այլ դեպքերում քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.
    • Ավանդային հաշվի՝ մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի տրամադրում՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
    • Ավանդային հաշվի վերաբերյալ վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում՝ յուրաքանչյուր փաստաթղթի համար.
      • Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ,
      • Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
      • 31 օրից մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
      • Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
    • Ավանդային հաշվի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկանքի, հաճախորդի կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում՝ 2500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ).
    • Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին).
      • ֆաքսով (մեկ էջի համար)` 1,800 ՀՀ դրամ,
      • Էլ.փոստով` 0 ՀՀ դրամ,
      • փոստային եղանակով`ՀՀ/ԱՀ տարածքում՝ 500 ՀՀ դրամ,
      • պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն/-ով` 35,000 ՀՀ դրամ: 
    • Հաճախորդները իրենց նախաձեռնությամբ կարող են հեռախոսային կարճ հաղորդագրությունների (sms) միջոցով տեղեկություններ ստանալ Ավանդային հաշվով գործարքների վերաբերյալ: Կարճ հաղորդագրության տրամադրման սակագինը հետևյալն է՝ 1 sms արժեքը 30 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
  • Վեճերի լուծման կարգը
    • Ավանդային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` դատական եղանակով, ֆինանսական համակարգի հաշտարարի կամ արբիտրաժային տրիբունալի միջոցով` արբիտրաժային համաձայնություն կնքված լինելու դեպքում:
    • 10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
    • Բանկի և  ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված պայմանագրի համաձայն, Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ  համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը: