«Արցախբանկ» ՓԲԸ կողմից ընդունված հայեցակարգը պարտավորեցնում է Բանկին մշտապես աճել և նպաստել հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի ֆինանսական բարեկեցության բարելավմանը:
 

Հանդիսանալով որպես հովանավոր տարբեր ոլորտներում իրականացվող բազմաթիվ ծրագրերի, նաև իր բարեգործական գործունեությամբ Արցախբանկը նպաստում է իր սպասարկման տարածաշրջանների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, մասնավորապես ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում տարածաշրջանում կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության աջակցմանն ուղղված նպատակային ծրագրերի իրագործմանը:

Բանկն իր ներդրումն ունի նաև նոր աշխատատեղերի ստեղծման գործում:

Բանկի ամեն մի տարածքային ստորաբաժանում գործում է սոցիալական պատասխանատվության և միասնական առաքելության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները և անհատական վերաբերմունք ցուցաբերելով հաճախորդներին:

 

Երբ արթուն են մեծերի հոգիները, ժպտում են մանուկների աչքերը

Երեխաների պաշտպանության օրվա նախօրեին` 2013 թվականի մայիսի 31-ին «Արցախբանկ»-ը նախաձեռնել է բարեգործական ակցիա` «Երազ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերելով գլյուկոմետրի թեսթ-երիզներ:

Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի հերթական ակցիայի շրջանակներում ձեռք է բերվել թեսթ-երիզներ Հիմնադրամում հաշվառված Հայաստանից, Արցախից և Ջավախքից մինչև 18 տարեկան շաքարային դիաբետով հիվանդ սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաների համար: Բացի այդ, Արցախբանկի նախաձեռնությամբ  «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկայում 2013թ.-ի մայիսի 31-ի դրությամբ բուժում ստացող 14 երեխաներին այցելեցին զվարճալի մանկական հերոսներ, որոնք էլ ուրախ պարերով ու խաղերով հաճելի անակնկալ մատուցեցին ոչ միայն երեխաներին, այլ նաև ծնողներին և բուժանձնակազմին:

Ժպիտներով լի տոնական միջոցառման ավարտին երեխաները ստացան Բանկի կողմից  պատրաստված անհատական նվերներ: 

Միանալով «Երազ» հիմնադրամի կողմից հռչակած «Դիաբետը ապրելակերպ է» հաղորդագրությանը` Արցախբանկը քաջ գիտակցում է, որ յուրաքանչյուր երեխայի կյանք պարգև է և այն պաշտպանելու համար հաճախ յուրաքանչյուրիցս պահանջվում է շատ քիչ, սակայն կարևոր բաներ`բարություն, հոգատարություն, սեր: Քանզի մանուկների աչքերը ժպտում են միայն, երբ արթուն են մեր` մեծերիս հոգիները: