ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Աշխատանք
Վարկային մասնագետ, Երևան

Վերջնաժամկետ2019-05-20 23:59:00


«Արցախբանկ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ Երևան քաղաքում գործող մասնաճյուղի վարկային մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար:


Հաստիքի պահանջվող որակավորումն ու հմտությունները`

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական կամ հարակից ուղղվածությամբ:
  • Հայերենի տիրապետում:
  • Օտար լեզուների /ռուսերեն, անգլերեն/ իմացություն:
  • Ֆինանսական և վարկային վերլուծություններ կատարելու կարողություն:
  • MSOffice-ի իմացություն:
  • Նորարարական և ստեղծարար մտածողություն:
  • նոր ինֆորմացիայի արագ ընկալում:
  • խնդիրները և իրավիճակները համակարգված ձևով վերլուծելու կարողություն: 
  • Հաճախորդների հետ հաղորդակցման հմտություններ:
  • Թիմային աշխատանքի, գործընկերների հետ հաղորդակցման հմտություններ:
  • Ծառայությունների վաճառքի և բանակցություններ վարելու հմտություն:
  • Ստրեսային իրավիճակներում կողմնորոշվելու և աշխատելու ունակություն:


Հաստիքի հիմնական գործառույթները՝

  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորման դիմում-հայտերի ընդունում.
  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորման նպատակով հաճախորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում, վերլուծում, վարկունակության գնահատում, եզրակացությունների ու կարծիքների տրամադրում.
  • Իր կողմից տրամադրված և իր կառավարման ներքո վարկերի վերահսկում, մոնիթորինգ, ժամկետանց վարկերի վերադարձման հետ կապված աշխատանքներ.
  • Հաճախորդների ներգրավում, խաչաձև վաճառքների իրականացում:


Աշխատանքային փորձը և նեղ մասնագիտական թեմաներով դասընթացներին մասնակցությունը հավաստող վկայականների առկայությունը կդիտվեն որպես առավելություն:

Դիմելու կարգը` Խնդրում ենք լրացնել մրցույթի մասնակցության հայտը և ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին` նամակի “Թեմա/Subject” տողում նշելով թափուր հաստիքի անվանումը:

Կդիտարկվեն միայն էլեկտրոնային փոստով ստացված ինքնակենսագրականները. խնդրում ենք ձեռնպահ մնալ անմիջական կապ հաստատելուց՝ հեռախոսազանգի կամ այցի միջոցով:

Մասնակցության հայտի ներկայացման վերջնաժամկետը` 20.05.2019թ.:


Մրցույթի մասնակցության հայտ (ներբեռնել)







Էջը թարմացվել է 2017-06-06 00:19:25




 
USD 475.50 478.00 477.81
EUR 539.50 545.00 544.32
RUB 7.52 7.68 7.60
CHF 482.00 490.00 489.81
GBP 601.00 610.00 609.64
GEL 168.00 190.00 170.73
CAD 345.00 363.00 362.44
 
USD 475.50 478.00 477.81
EUR 540.00 545.50 544.32
RUB 7.53 7.69 7.60
CHF 485.00 491.00 489.81
GBP 602.00 612.00 609.64
GEL - - 170.73
CAD - - 362.44

Արխիվ Թարմացվել է 25.06.2019 16:14


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 25.06.2019 09:40