MasterCard Maestro անհատական աշխատավարձային քարտեր

Քարտեր
ArCa, MasterCard
  • Կանխիկացում Բանկի բանկոմատներից 0%
MasterCard Maestro
անհատական աշխատավարձային քարտեր
 
 
Քարտի ժամկետ 2 տարի
Քարտի տրամադրում, քարտային հաշվի բացում և վարում 0 ՀՀ դրամ
Քարտի արժույթ ՀՀ դրամ
Քարտի սպասարկման տարեկան վճար / հաջորդ տարիների համար 0 ՀՀ դրամ/2,000 ՀՀ դրամ
Կցված քարտի տրամադրում 0 ՀՀ դրամ
Կցված քարտի տարեկան սպասարկման վճար Maestro` 2,500 ՀՀ դրամ
Քարտի վերաթողարկում վավերության միևնույն ժամանակահատվածով, քարտի և/կամ ծածկագրի` PIN կոդի գողության, կորստի կամ քարտի վնասման դեպքում 1,500 ՀՀ դրամ
Քարտի բլոկավորում 0 ՀՀ դրամ
3 անգամ սխալ ծածկագրի մուտքագրման հետևանքով բլոկավորված քարտի ապաբլոկավորում 1,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի չնվազող մնացորդ 2,000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի համալրում (կանխիկ միջոցների համալրում)

  • Բանկի կանխիկի մուտքագրման կետերի միջոցով
  • այլ բանկերի սարքավորումների միջոցով

  • 0 ՀՀ դրամ
  • 0.6%

Քարտային հաշվի ամենամսյա քաղվածքի տրամադրում

  • առձեռն
  • ֆաքսով (մեկ էջի համար)
  • էլ փոստով 
  • փոստային եղանակով՝ ՀՀ/ԱՀ տարածքում
  • պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն-ով

  • 0 ՀՀ դրամ
  • 1,800 ՀՀ դրամ
  • 0 ՀՀ դրամ
  • 500 ՀՀ դրամ
  • 35,000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի լրացուցիչ քաղվածքի տրամադրում

  • մինչև 1 տարի վաղեմություն ունեցող
  • 1 տարուց ավելի վաղեմություն ունեցող

  • 1,500 ՀՀ դրամ
  • 3,000 ՀՀ դրամ
Կանխիկացման միջնորդավճար` Բանկի մասնաճյուղերում առանց քարտի գործածման (3,000,000 ՀՀ դրամ և ավելի գումարի դեպքում անհրաժեշտ է 1 օր առաջ նախազգուշացնել) 0.5%
Միջնորդավճար` Բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար (սակագինը վերաբերում է նաև Յունիբանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից MasterCard տեսակի քարտերից կանխիկացմանը) 0%
Կանխիկացման միջնորդավճար` ArCa համակարգի անդամ բանկերի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում 1.0%
Կանխիկացման միջնորդավճար արտասահմանյան բանկերի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում 1.0%, նվազ. 2,000 ՀՀ դրամ 
Կանխիկացման միջնորդավճար ՀՀ տարածքում ArCa համակարգից դուրս գործող բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում 1.0%, նվազ. 2,000 ՀՀ դրամ 

www.arca.am ինտերնետային կայքի / ԱԳՄ-ների միջոցով քարտից քարտ փախանցումներ

  • Բանկի քարտերին
  • ArCa համակարգի անդամ այլ բանկերի քարտերին

  • 0.3%
  • 0.5%
Քարտային հաշվից այլ փոխանցումներ Համաձայն բանկային հաշվից կատարվող փոխանցումների համար սահմանված սակագների
Առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ գործարքների իրականացման միջնորդավճար 0%
Արտարժույթով իրականացվող գործարքների փոխարժեք Բանկի կողմից սահմանված՝ անկանխիկ արտարժույթի վաճառքի փոխարծեքով և, առանձին դեպքերում, MasterCard Int'l վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանված սակագնով
Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսադրույք 2.0%
Օրական կանխիկ գործառնությունների սկզբնական սահմանաչափը 500,000 ՀՀ դրամ
Օրական կանխիկ գործառնությունների առավելագույն գումարը 2 մլն ՀՀ դրամ
Յուրաքանչյուր գործառնության առավելագույն գումարը 500,000 ՀՀ դրամ  
Օրական կանխիկ գործառնությունների առավելագույն քանակը 10
Միջնորդավճար` սահմանաչափերի վերանայման համար 1,000 ՀՀ դրամ
1 հատ կարճ հաղորդագրության (SMS) արժեքը` մուտքային և ելքային գործարքների վերաբերյալ /ներառյալ ԱԱՀ/ 10 ՀՀ դրամ

«Արցախբանկ» ՓԲԸ բանկոմատների ցանկ

Պլաստիկ քարտեր. ընդհանուր տեղեկություններ
 

«Արցախբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Արմենիան Քարդ» (ArCa) ազգային վճարային համակարգի համահիմնադիրներից մեկը: Սկսած 2001թ. Բանկը թողարկում և սպասարկում է ArCa պլաստիկ քարտեր: 


2005թ.-ից Բանկը հանդիսանում է նաև MasterCard International միջազգային վճարային համակարգի անդամ, որը ներկայացնում է այնպիսի հայտնի վճարային քարտերի բրենդներ, ինչպիսիք են Cirrus/Maestro և MasterCard-ը` սպասարկվող աշխարհի ավելի քան 210 երկրներում: 

Բանկն առաջարկում է ArCa ClassicMaestro և MasterCard Standard վճարային քարտեր` որպես «աշխատավարձային» կորպորատիվ քարտեր: Կորպորատիվ քարտերը կարող են հետաքրքրել նաև ԲՈւՀ-երին և պետական մարմիններին:

Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց հաշվեգրվում է տարեկան 2% տոկոսադրույք:
 

Քարտերի միջոցով հնարավոր է նաև ստանալ վարկային գիծ/օվերդրաֆտ:

VIP և մշտական հաճախորդների համար, որոնք ունեն բարձր և կայուն եկամուտ, երկարատև և բարեհաջող վարկային պատմություն, Արցախբանկն առաջարկում է ArCa Gold և MasterCard Gold քարտեր` ապահովելով լրացուցիչ հնարավորություններով և առավել բարձր սահմանաչափերով գործառնությունների իրականացում:


Ընդհանուր տեղեկություններ

MasterCard Standard պլաստիկ քարտերը տրամադրվում են ՀՀ դրամով՝ 2 տարի ժամկետով:

Քարտային հաշիվը բացվում է քարտի տրամադրման դիմումն ու անհրաժեշտ թաստաթղթերի ընդունելուց հետո:
Քարտը տրամադրվում է առավելագույնը 10 /տաս/ բանկային օրվա ընթացքում: 
Քարտի ակտիվացումը կատարվում է քարտի տրամադրման պահին:

Քարտի հետ մեկտեղ փակ ծրարով հաճախորդին տրամադրվում է ծածկագիր (PIN), որը կիրառվում է բանկոմատներում, առևտրի և սպասարկման կետերում գործարքներ կատարելիս հաճախորդին նույնականացնելու համար: Ծածկագիրը ենթակա չէ հրապարակման կամ տրամադրման երրորդ անձանց: Պետք է ուշադիր լինել գաղտնագիրը մուտքագրելիս, քանի որ այն 3 /երեք/ անգամ անընդմեջ սխալ մուտքագրելու դեպքում քարտն ավտոմատ կարգելափակվի և կարգելահանվի հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա, որի դիմաց կգանձվեն Բանկում կիրառվող սակագներով նախատեսված վճարներ:

Քարտը պահպանեք ապահով վայրում, այնպես որ այն մատչելի չդառնա այլ անձանց: 
Ծածկագիրը չտրամադրել երրորդ անձանց` ներառյալ Բանկի աշխատակիցներին: 
Քարտը և ծածկագիրը համատեղ չպահել:

Քարտապանն իրավունք ունի պայմանագրով սահմանված ժամկետներում, Բանկում լրացնելով համապատասխան դիմում, բողոքարկելու այն գործարքները, որոնք ելքագրվել են իր քարտային հաշվից (նաև անկանխիկ), սակայն ինչ-ինչ պատճառով քարտապանը չի ստացել կանխիկ գումարը կամ ծառայությունը:

Քարտի կորստի կամ հափշտակության մասին հաճախորդը պետք է անհապաղ տեղեկացնի Բանկին հետևյալ եղանակներով` զանգահարելով Ստեփանակերտում` +374 47 947591, Երևանում` +374 60 7477779 հեռախոսահամարներով` Բանկի աշխատանքային օրերին և ժամերին, կամ ArCa պրոցեսինգային կենտրոն` +374 10 592222 հեռախոսահամարին` Բանկի ոչ աշխատանքային, տոնական օրերին և ժամերին:

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: