Քարտեր
ArCa, MasterCard
  • Կանխիկացում Բանկի բանկոմատներից 0․2%
MasterCard Business
հաշվարկային վճարային քարտերի  տրամադրում և սպասարկում
 
 
Քարտի ժամկետ 4 տարի*
Քարտի տրամադրում, քարտային հաշվի բացում և վարում 0 ՀՀ դրամ
Քարտի շտապ տրամադրում (միայն Երևան քաղաքում գործող մասնաճյուղերի համար) 3,000 ՀՀ դրամ
Քարտի արժույթ ՀՀ դրամ, USD, EUR
Քարտի սպասարկման տարեկան վճար 15,000 ՀՀ դրամ
Կցված քարտի տրամադրում 0 ՀՀ դրամ
Կցված քարտի տարեկան սպասարկման վճար MC Business`10,000 ՀՀ դրամ
Քարտի վերաթողարկում վավերության միևնույն ժամանակահատվածով, քարտի և/կամ ծածկագրի` PIN կոդի գողության, կորստի կամ քարտի վնասման դեպքում 5,000 ՀՀ դրամ
Կորած կամ գողացված քարտի բլոկավորում 0 ՀՀ դրամ
3 անգամ սխալ ծածկագրի մուտքագրման հետևանքով բլոկավորված քարտի ապաբլոկավորում 1,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի չնվազող մնացորդ** 25,000
ՀՀ դրամ
USD 50
EUR 50

Քարտային հաշվի համալրում

  • Բանկի կանխիկ միջոցների մուտքագրման կետերի միջոցով
  • այլ բանկերի սարքավորումների միեջոցով

  • 0 ՀՀ դրամ
  • 0.6%

Քաղվածքի ամենամսյա տրամադրում` 

  • առձեռն 
  • ֆաքսով (մեկ էջի համար)
  • էլ փոստով
  • փոստային եղանակով՝ ՀՀ/ԱՀ տարածում
  • պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն/-ով 

  • 0 ՀՀ դրամ
  • 1,800 ՀՀ դրամ
  • 0 ՀՀ դրամ
  • 500 ՀՀ դրամ
  • 35,000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի լրացուցիչ քաղվածքի տրամադրում

  • յուրաքանչյուր գործարքից հետո
  • նախորդ ամսվա համար
  • մինչև մեկ տարի վաղեմության ժամկետահատվածի համար
  • մեկ տարուց ավելի վաղեմության ժամանակահատվածի համար
  • ավանդային, կենսաթոշակային և պետական նպաստների վճարման համար բացված հաշիվների համար (մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի դեպքում)

  • 0 ՀՀ դրամ
  • 0 ՀՀ դրամ, լրացուցիչ քաղվածքի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
  • 2,000 ՀՀ դրամ
  • 3,000 ՀՀ դրամ
  • 1,000 ՀՀ դրամ
Կանխիկացման միջնորդավճար` Բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում (սակագինը վերաբերում է նաև Յունիբանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից MasterCard տեսակի քարտերից կանխիկացմանը) 0.2%
Կանխիկացման միջնորդավճար` ArCa համակարգի անդամ բանկերի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում 1.0%
Կանխիկացման միջնորդավճար արտասահմանյան բանկերի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում 1.0%, նվազ. 2,000 ՀՀ դրամ
Կանխիկացման միջնորդավճար ՀՀ տարածքում ArCa համակարգից դուրս գործող բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում 1.0%, նվազ. 2,000 ՀՀ դրամ
Կանխիկացման միջնորդավճար` Բանկի մասնաճյուղերում առանց քարտի գործածման (3 000 000 ՀՀ դրամ և ավելի գումարի դեպքում անհրաժեշտ է 1 օր առաջ նախազգուշացնել)** 0.5%

www.arca.am ինտերնետային կայքի/ԱԳՄ-ների միջոցով քարտից քարտ փոխանցումներ

  • Բանկի քարտերին
  • ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի քարտերին

  • 0.3%
  • 0.5%
Քարտային հաշվից այլ փոխանցումներ Համաձայն բանկային հաշվից կատարվող փոխանցումների համար սահմանված սակագների
Առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ գործարքների իրականացման միջնորդավճար 0%
ՀՀ/ԱՀ տարածքում Բանկի արտարժութային քարտերով իրականացվող ՀՀ դրամային գործարքների դեպքում կիրառվող փոխարժեք Բանկի կողմից սահմանված` անկանխիկ արտարժույթի գնման փոխարժեքով 
ՀՀ/ԱՀ տարածքից դուրս տարբեր արտարժույթներով իրականացվող գործարքների նկատմամբ կիրառվող փոխարժեք Բանկի կողմից սահմանված՝ անկանխիկ արտարժույթի վաճառքի փոխարժեքով և, առանձին դեպքերում, MasterCard Int. վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանված սակագնով
Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամ` 1%
USD` 0%
EUR` 0%
Կանխիկացման օրական սահմանաչափ 1,5 մլն ՀՀ դրամ
USD 3,000
EUR 3,000 
Կանխիկացման օրական առավելագույն սահմանաչափ 10 մլն ՀՀ դրամ
USD 20,000
EUR 20,000
Յուրաքանչյուր գործառնության առավելագույն գումարը 1,5 մլն ՀՀ դրամ
USD 3,000
EUR 3,000
Օրական կանխիկ գործառնությունների առավելագույն քանակը 10 
Միջնորդավճար` սահմանաչափերի վերանայման համար Մեկանգամյա գործարքի համար՝ 1,000 ՀՀ դրամ, քարտի գործողության ամբողջ ընթացքում՝ 3,000 ՀՀ դրամ
1 հատ կարճ հաղորդագրության (SMS) արժեքը` մուտքային և ելքային գործարքների
վերաբերյալ /ներառյալ ԱԱՀ/
20 ՀՀ դրամ
*  Սահմանվում  է նոր թողարկվող քարտերի համար: 
** Չի սահմանվում նոր թողարկվող MC Standard, MC Gold, MC Business քարտերի համար։
*** Նշյալ ծառայությունից օգտելու համար քարտապանը ներկայացնում է դիմում և անձը հաստատող փաստաթուղթ:

«Արցախբանկ» ՓԲԸ բանկոմատների ցանկ 

Պլաստիկ քարտեր. ընդհանուր տեղեկություններ
 

«Արցախբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Արմենիան Քարդ» (ArCa) ազգային վճարային համակարգի համահիմնադիրներից մեկը: Սկսած 2001թ. Բանկը թողարկում և սպասարկում է ArCa պլաստիկ քարտեր: 

2005թ.-ից Բանկը հանդիսանում է նաև MasterCard International միջազգային վճարային համակարգի անդամ, որը ներկայացնում է այնպիսի հայտնի վճարային քարտերի բրենդներ, ինչպիսիք են Cirrus/Maestro և MasterCard-ը` սպասարկվող աշխարհի ավելի քան 210 երկրներում: 

Բանկն առաջարկում է ArCa ClassicMaestro և MasterCard Standard վճարային քարտեր` որպես «աշխատավարձային» կորպորատիվ քարտեր: Կորպորատիվ քարտերը կարող են հետաքրքրել նաև ԲՈւՀ-երին և պետական մարմիններին:

MasterCard Business վճարային քարտերը իրենցից ներկայացնում են ներկայացուցչական և գործուղման հետ կապված ծախսերի վճարման լավագույն միջոց ինչպես Հայաստանի Հանրապետության սահմաններում, այնպես էլ արտերկրում: Շնորհիվ քարտերի միջոցով իրականացվող անկանխիկ գործառնությունների բավականին բարձր սահմանաչափերի` MasterCard Business քարտերը կարող են նաև հետաքրքրել գործարարներին` որպես մատակարարների հետ վճարումների իրականացման միջոց ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:

Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց հաշվեգրվում է տարեկան 1% տոկոսադրույք:

Քարտերի միջոցով հնարավոր է նաև ստանալ վարկային գիծ/օվերդրաֆտ:

VIP և մշտական հաճախորդների համար, որոնք ունեն բարձր և կայուն եկամուտ, երկարատև և բարեհաջող վարկային պատմություն, Արցախբանկն առաջարկում է ArCa Gold և MasterCard Gold քարտեր` ապահովելով լրացուցիչ հնարավորություններով և առավել բարձր սահմանաչափերով գործառնությունների իրականացում:


Ընդհանուր տեղեկություններ

MasterCard Business պլաստիկ քարտերը տրամադրվում են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով և եվրոյով՝ 4 տարի ժամկետով, իսկ մինչև 2020թ․ ապրիլը տրամադրված քարտերի դեպքում՝ 2 տարի:

Քարտային հաշիվը բացվում է քարտի տրամադրման դիմումն ու անհրաժեշտ թաստաթղթերի ընդունելուց հետո:
Քարտը տրամադրվում է առավելագույնը 10 /տաս/ բանկային օրվա ընթացքում: 
Քարտի ակտիվացումը կատարվում է քարտի տրամադրման պահին:

Քարտի հետ մեկտեղ փակ ծրարով հաճախորդին տրամադրվում է ծածկագիր (PIN), որը կիրառվում է բանկոմատներում, առևտրի և սպասարկման կետերում գործարքներ կատարելիս հաճախորդին նույնականացնելու համար: Ծածկագիրը ենթակա չէ հրապարակման կամ տրամադրման երրորդ անձանց: Պետք է ուշադիր լինել գաղտնագիրը մուտքագրելիս, քանի որ այն 3 /երեք/ անգամ անընդմեջ սխալ մուտքագրելու դեպքում քարտն ավտոմատ կարգելափակվի և կարգելահանվի հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա, որի դիմաց կգանձվեն Բանկում կիրառվող սակագներով նախատեսված վճարներ:

Քարտը պահպանեք ապահով վայրում, այնպես որ այն մատչելի չդառնա այլ անձանց: 
Ծածկագիրը չտրամադրել երրորդ անձանց` ներառյալ Բանկի աշխատակիցներին: 
Քարտը և ծածկագիրը համատեղ չպահել:

Քարտապանն իրավունք ունի պայմանագրով սահմանված ժամկետներում, Բանկում լրացնելով համապատասխան դիմում, բողոքարկելու այն գործարքները, որոնք ելքագրվել են իր քարտային հաշվից (նաև անկանխիկ), սակայն ինչ-ինչ պատճառով քարտապանը չի ստացել կանխիկ գումարը կամ ծառայությունը:

Քարտի կորստի կամ հափշտակության մասին հաճախորդը պետք է անհապաղ տեղեկացնի Բանկին հետևյալ եղանակներով` զանգահարելով Ստեփանակերտում` +374 47 947591, Երևանում` +374 60 7477779 հեռախոսահամարներով` Բանկի աշխատանքային օրերին և ժամերին, կամ ArCa պրոցեսինգային կենտրոն` +374 10 592222 հեռախոսահամարին` Բանկի ոչ աշխատանքային, տոնական օրերին և ժամերին:

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: