ArCa Classic Տոնական

Քարտեր
ArCa, MasterCard
  • Կանխիկացում Բանկի բանկոմատներից 0․3%
ArCa Classic Տոնական
վարկային քարտի  տրամադրում և սպասարկում
 
Քարտի ժամկետ 2 տարի
Քարտի տրամադրում, քարտային հաշվի բացում և վարում 0 ՀՀ դրամ
Քարտի սպասարկման տարեկան վճար 0 ՀՀ դրամ
Կցված քարտի տրամադրում չի տրամադրվում
Քարտի վերաթողարկում վավերության միևնույն ժամանակահատվածով, քարտի և/կամ ծածկագրի` PIN կոդի գողության, կորստի կամ քարտի վնասման դեպքում 3,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի չնվազող մնացորդ 0 ՀՀ դրամ
Քարտի բլոկավորում 0 ՀՀ դրամ
3 անգամ սխալ ծածկագրի մուտքագրման հետևանքով բլոկվորված քարտի ապաբլոկավորում 1,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի համալրում կանխիկ միջոցներով  0 ՀՀ դրամ

Քարտային հաշվի ամենամսյա քաղվածքի տրամադրում

  • առձեռն 
  • ֆաքսով (մեկ էջի համար)
  • էլ փոստով
  • փոստային եղանակով՝ ՀՀ/ԱՀ տարածում
  • պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն/-ով 

  • 0 ՀՀ դրամ
  • 1,800 ՀՀ դրամ
  • 0 ՀՀ դրամ
  • 500 ՀՀ դրամ
  • 35,000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի լրացուցիչ քաղվածքի տրամադրում`

  • նախորդ ամսվա համար
  • մինչև մեկ տարի վաղեմության ժամկետահատվածի համար
  • մեկ տարուց ավելի վաղեմության ժամանակահատվածի համար

  • 0 ՀՀ դրամ, լրացուցիչ քաղվածքի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
  • 2,000 ՀՀ դրամ
  • 3,000 ՀՀ դրամ
Կանխիկացման միջնորդավճար` Բանկի մասնաճյուղերում առանց քարտի գործածման 0.5%
Կանխիկացման միջնորդավճար` Բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում
(սակագինը վերաբերում է նաև Յունիբանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկացմանը)
0.3%
Կանխիկացման միջնորդավճար` ArCa համակարգի անդամ բանկերի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում 0.8%
www.arca.am ինտերնետային կայքի/ԱԳՄ-ների միջոցով քարտից քարտ փոխանցումներ 0.3%
Քարտային հաշվից այլ փոխանցումներ Համաձայն բանկային հաշվից կատարվող փոխանցումների համար սահմանված սակագների
Առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ գործարքների իրականացման միջնորդավճար 0%
Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսադրույք չի հաշվեգրվում
Օրական կանխիկ գործառնությունների սկզբնական սահմանաչափ 400,000 ՀՀ դրամ
Օրական կանխիկ գործառնությունների առավելագույն գումարը 400,000 ՀՀ դրամ 
Յուրաքանչյուր գործառնության առավելագույն գումարը չի սահմանվում 
Օրական կանխիկ գործառնությունների առավելագույն քանակը 5  
Միջնորդավճար` սահմանաչափերի վերանայման համար վերանայման ենթակա չէ
1 հատ կարճ հաղորդագրության (SMS) արժեքը` մուտքային և ելքային գործարքների վերաբերյալ /ներառյալ ԱԱՀ/ 30 ՀՀ դրամ

«Արցախբանկ» ՓԲԸ բանկոմատների ցանկ

Պլաստիկ քարտեր. ընդհանուր տեղեկություններ
 

«Արցախբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Արմենիան Քարդ» (ArCa) ազգային վճարային համակարգի համահիմնադիրներից մեկը: Սկսած 2001թ. Բանկը թողարկում և սպասարկում է ArCa պլաստիկ քարտեր: 


2005թ.-ից Բանկը հանդիսանում է նաև MasterCard International միջազգային վճարային համակարգի անդամ, որը ներկայացնում է այնպիսի հայտնի վճարային քարտերի բրենդներ, ինչպիսիք են Cirrus/Maestro և MasterCard-ը` սպասարկվող աշխարհի ավելի քան 210 երկրներում: 

Բանկն առաջարկում է ArCa ClassicMaestro և MasterCard Standard վճարային քարտեր` որպես «աշխատավարձային» կորպորատիվ քարտեր: Կորպորատիվ քարտերը կարող են հետաքրքրել նաև ԲՈւՀ-երին և պետական մարմիններին:

Քարտերի միջոցով հնարավոր է նաև ստանալ վարկային գիծ/օվերդրաֆտ:

VIP և մշտական հաճախորդների համար, որոնք ունեն բարձր և կայուն եկամուտ, երկարատև և բարեհաջող վարկային պատմություն, Արցախբանկն առաջարկում է ArCa Gold և MasterCard Gold քարտեր` ապահովելով լրացուցիչ հնարավորություններով և առավել բարձր սահմանաչափերով գործառնությունների իրականացում:


Ընդհանուր տեղեկություններ

ArCa վճարային համակարգի քարտերը տրամադրվում են ՀՀ դրամով՝ 2 տարի ժամկետով:

Քարտային հաշիվը բացվում է քարտի տրամադրման դիմումն ու անհրաժեշտ թաստաթղթերի ընդունելուց հետո:
Քարտը տրամադրվում է առավելագույնը 10 /տաս/ բանկային օրվա ընթացքում: 
Քարտի ակտիվացումը կատարվում է քարտի տրամադրման պահին:

Քարտի հետ մեկտեղ փակ ծրարով հաճախորդին տրամադրվում է ծածկագիր (PIN), որը կիրառվում է բանկոմատներում, առևտրի և սպասարկման կետերում գործարքներ կատարելիս հաճախորդին նույնականացնելու համար: Ծածկագիրը ենթակա չէ հրապարակման կամ տրամադրման երրորդ անձանց: Պետք է ուշադիր լինել գաղտնագիրը մուտքագրելիս, քանի որ այն 3 /երեք/ անգամ անընդմեջ սխալ մուտքագրելու դեպքում քարտն ավտոմատ կարգելափակվի և կարգելահանվի հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա, որի դիմաց կգանձվեն Բանկում կիրառվող սակագներով նախատեսված վճարներ:

Քարտը պահպանեք ապահով վայրում, այնպես որ այն մատչելի չդառնա այլ անձանց: 
Ծածկագիրը չտրամադրել երրորդ անձանց` ներառյալ Բանկի աշխատակիցներին: 
Քարտը և ծածկագիրը համատեղ չպահել:

Քարտապանն իրավունք ունի պայմանագրով սահմանված ժամկետներում, Բանկում լրացնելով համապատասխան դիմում, բողոքարկելու այն գործարքները, որոնք ելքագրվել են իր քարտային հաշվից (նաև անկանխիկ), սակայն ինչ-ինչ պատճառով քարտապանը չի ստացել կանխիկ գումարը կամ ծառայությունը:

Քարտի կորստի կամ հափշտակության մասին հաճախորդը պետք է անհապաղ տեղեկացնի Բանկին հետևյալ եղանակներով` զանգահարելով Ստեփանակերտում` +374 47 947591, Երևանում` +374 60 7477779 հեռախոսահամարներով` Բանկի աշխատանքային օրերին և ժամերին, կամ ArCa պրոցեսինգային կենտրոն` +374 10 592222 հեռախոսահամարին` Բանկի ոչ աշխատանքային, տոնական օրերին և ժամերին:

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: