Կենսաթոշակային քարտեր
-
Կանխիկացում Բանկի բանկոմատներից 0%

- Քարտ ստանալու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել.
- անձը հաստատող փաստաթուղթ,
- հանրային ծառայության համարանիշ կամ սոցիալական ապահովության քարտ կամ տեղեկանք բացակայության մասին,
- կենսաթոշակային գրքույկ կամ կենսաթոշակառու լինելու հավաստող տեղեկանք:
ժամկետ | 2 տարի |
Քարտի տրամադրում, քարտային հաշվի բացում և վարում | 0 ՀՀ դրամ |
Քարտի շտապ տրամադրում (միայն Երևան քաղաքում գործող մասնաճյուղերի համար) | 3,000 ՀՀ դրամ |
Արժույթ | ՀՀ դրամ |
Քարտի սպասարկման տարեկան վճար | 0 ՀՀ դրամ |
Քարտի վերաթողարկում վավերության միևնույն ժամանակահատվածով, քարտի և/կամ ծածկագրի` PIN կոդի գողության, կորստի կամ քարտի վնասման դեպքում | 0 ՀՀ դրամ, 700 ՀՀ դրամ՝ հաջորդ դեպքերի համար |
Կորած կամ գողացված քարտի բլոկավորում | 0 ՀՀ դրամ |
3 անգամ սխալ ծածկագրի մուտքագրման հետևանքով բլոկավորված քարտի ապաբլոկավորում | 0 ՀՀ դրամ |
Քարտային հաշվի չնվազող մնացորդ | չի սահմանվում |
Քաղվածքի ամենամսյա տրամադրում
|
|
Քարտային հաշվի լրացուցիչ քաղվածքի տրամադրում
|
|
Կանխիկացման միջնորդավճար` Բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում (սակագինը վերաբերում է նաև Յունիբանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից ArCa տեսակի քարտերից կանխիկացմանը) |
0% |
Կանխիկացման միջնորդավճար` ArCa համակարգի անդամ բանկերի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում | 0.5% |
Կանխիկացման միջնորդավճար` Բանկի մասնաճյուղերում առանց քարտի գործածման (3 000 000 ՀՀ դրամ և ավելի գումարի դեպքում անհրաժեշտ է 1 օր առաջ նախազգուշացնել)* | 0.5% |
Կանխիկացման միջնորդավճար ՀՀ տարածքում ArCa համակարգից դուրս գործող բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում | 1.0%, նվազ.՝ 2,000 ՀՀ դրամ |
ԱԳՄ-ների միջոցով քարտից քարտ փոխանցումներ (Արցախում)
|
|
Քարտային հաշվից այլ փոխանցումներ | Համաձայն բանկային հաշվից կատարվող փոխանցումների համար սահմանված սակագների |
Առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ գործարքների իրականացման միջնորդավճար | 0% |
ՀՀ/ԱՀ տարածքում Բանկի արտարժութային քարտերով իրականացվող ՀՀ դրամային գործարքների դեպքում կիրառվող փոխարժեք | Չի կիրառվում |
ՀՀ/ԱՀ տարածքից դուրս տարբեր արտարժույթներով իրականացվող գործարքների նկատմամբ կիրառվող փոխարժեք | Չի կիրառվում |
Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսադրույք | 6% |
Կանխիկացման օրական սահմանաչափ | 300,000 ՀՀ դրամ |
Կանխիկացման օրական առավելագույն սահմանաչափ | 1 մլն ՀՀ դրամ |
Յուրաքանչյուր գործառնության առավելագույն գումարը | 500,000 ՀՀ դրամ |
Օրական կանխիկ գործառնությունների առավելագույն քանակը | 10 |
Միջնորդավճար` սահմանաչափերի վերանայման համար | Մեկանգամյա գործառքի համար՝ 1,000 ՀՀ դրամ, քարտի գործողության ամբողջ ընթացքում՝ 3,000 ՀՀ դրամ |
1 հատ կարճ հաղորդագրության (SMS) արժեքը` մուտքային և ելքային գործարքների վերաբերյալ /ներառյալ ԱԱՀ/ | 0 ՀՀ դրամ |
* Նշյալ ծառայությունից օգտելու համար քարտապանը ներկայացնւմ է դիմում և անձը հաստատող փաստաթուղթ: | |
«Արցախբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Արմենիան Քարդ» (ArCa) ազգային վճարային համակարգի համահիմնադիրներից մեկը: Սկսած 2001թ. Բանկը թողարկում և սպասարկում է ArCa պլաստիկ քարտեր:
2005թ.-ից Բանկը հանդիսանում է նաև MasterCard International միջազգային վճարային համակարգի անդամ, որը ներկայացնում է այնպիսի հայտնի վճարային քարտերի բրենդներ, ինչպիսիք են Cirrus/Maestro և MasterCard-ը` սպասարկվող աշխարհի ավելի քան 210 երկրներում:
Բանկն առաջարկում է ArCa Classic, Maestro և MasterCard Standard վճարային քարտեր` որպես «աշխատավարձային» կորպորատիվ քարտեր: Կորպորատիվ քարտերը կարող են հետաքրքրել նաև ԲՈւՀ-երին և պետական մարմիններին:
Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց հաշվեգրվում է տարեկան 6% տոկոսադրույք:
Քարտերի միջոցով հնարավոր է նաև ստանալ վարկային գիծ/օվերդրաֆտ (Արցախում):
VIP և մշտական հաճախորդների համար, որոնք ունեն բարձր և կայուն եկամուտ, երկարատև և բարեհաջող վարկային պատմություն, Արցախբանկն առաջարկում է ArCa Gold և MasterCard Gold քարտեր` ապահովելով լրացուցիչ հնարավորություններով և առավել բարձր սահմանաչափերով գործառնությունների իրականացում:
Ընդհանուր տեղեկություններ
ArCa վճարային համակարգի քարտերը տրամադրվում են ՀՀ դրամով՝ 2 տարի ժամկետով:
Քարտային հաշիվը բացվում է քարտի տրամադրման դիմումն ու անհրաժեշտ թաստաթղթերի ընդունելուց հետո:
Քարտը տրամադրվում է առավելագույնը 10 /տաս/ բանկային օրվա ընթացքում:
Քարտի ակտիվացումը կատարվում է քարտի տրամադրման պահին:
Քարտի հետ մեկտեղ փակ ծրարով հաճախորդին տրամադրվում է ծածկագիր (PIN), որը կիրառվում է բանկոմատներում, առևտրի և սպասարկման կետերում գործարքներ կատարելիս հաճախորդին նույնականացնելու համար: Ծածկագիրը ենթակա չէ հրապարակման կամ տրամադրման երրորդ անձանց: Պետք է ուշադիր լինել գաղտնագիրը մուտքագրելիս, քանի որ այն 3 /երեք/ անգամ անընդմեջ սխալ մուտքագրելու դեպքում քարտն ավտոմատ կարգելափակվի և կարգելահանվի հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա, որի դիմաց կգանձվեն Բանկում կիրառվող սակագներով նախատեսված վճարներ:
Քարտը պահպանեք ապահով վայրում, այնպես որ այն մատչելի չդառնա այլ անձանց:
Ծածկագիրը չտրամադրել երրորդ անձանց` ներառյալ Բանկի աշխատակիցներին:
Քարտը և ծածկագիրը համատեղ չպահել:
Քարտապանն իրավունք ունի պայմանագրով սահմանված ժամկետներում, Բանկում լրացնելով համապատասխան դիմում, բողոքարկելու այն գործարքները, որոնք ելքագրվել են իր քարտային հաշվից (նաև անկանխիկ), սակայն ինչ-ինչ պատճառով քարտապանը չի ստացել կանխիկ գումարը կամ ծառայությունը:
Քարտի կորստի կամ հափշտակության մասին հաճախորդը պետք է անհապաղ տեղեկացնի Բանկին հետևյալ եղանակներով` զանգահարելով Ստեփանակերտում` +374 47 947591, Երևանում` +374 60 7477779 հեռախոսահամարներով` Բանկի աշխատանքային օրերին և ժամերին, կամ ArCa պրոցեսինգային կենտրոն` +374 10 592222 հեռախոսահամարին` Բանկի ոչ աշխատանքային, տոնական օրերին և ժամերին:
Ավանդի վերադարձի ապահովումը և հատուցման երաշխավորումը
![]() |
Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Երաշխավորված ավանդի չափերը սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով: |
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերն են`
• միայն դրամային ավանդի դեպքում՝ 16 (Տասնվեց) միլիոն ՀՀ դրամ
• միայն արտարժութային ավանդի դեպքում՝ 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամ
• և´ դրամային (7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամից ավել), և´ արտարժութային ավանդների դեպքում՝ միայն դրամային ավանդը` մինչև 16 (Տասնվեց) միլիոն ՀՀ դրամ
• և´ դրամային (մինչև 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամ), և´ արտարժութային ավանդների դեպքում՝ դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով
Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և բոլոր արտարժութային ավանդները` մեկ ավանդ։ Այն դեպքում, երբ Բանկի նկատմամբ Ավանդատուի բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ավանդատուի ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:
Բանկում ավանդները չեն երաշխավորվում, եթե`
• Ավանդատուն հանդիսանում է Բանկի ղեկավար և / կամ վերջինիս ընտանիքի անդամ
• Ավանդատուն հանդիսանում է Բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և /կամ վերջինիս ընտանիքի անձ
• Ավանդատուն, որպես ավանդի սեփականատեր (համասեփականտեր) հրաժարվել է ավանդի իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից
• ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ ավանդատուն հակառակը չի ապացուցել
• ավանդը Բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին Բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով
• ավանդը ներդրված է Բանկի` ՀՀ տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, ինչպես նաև ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում:
![]() |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: |