ArCa Classic անհատական աշխատավարձային քարտեր

Քարտեր
ArCa, MasterCard
  • Կանխիկացում Բանկի բանկոմատներից 0%
Arca Classic
անհատական աշխատավարձային քարտեր
 
 
Քարտի ժամկետ 2 տարի
Քարտի տրամադրում, քարտային հաշվի բացում և վարում 0 ՀՀ դրամ
Քարտի արժույթ ՀՀ դրամ
Քարտի սպասարկման տարեկան վճար / հաջորդ տարիների համար 0 ՀՀ դրամ/1,500 ՀՀ դրամ
Կցված քարտի տրամադրում 0 ՀՀ դրամ
Կցված քարտի տարեկան սպասարկման վճար Classic` 2,000 ՀՀ դրամ
Քարտի վերաթողարկում վավերության միևնույն ժամանակահատվածով, քարտի և/կամ ծածկագրի` PIN կոդի գողության, կորստի կամ քարտի վնասման դեպքում 1,000 ՀՀ դրամ
Քարտի բլոկավորում 0 ՀՀ դրամ
3 անգամ սխալ ծածկագրի մուտքագրման հետևանքով բլոկավորված քարտի ապաբլոկավորում 1,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի չնվազող մնացորդ 2,000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի համալրում (կանխիկ միջոցների համալրում)

  • Բանկի կանխիկի մուտքագրման կետերի միջոցով
  • այլ բանկերի սարքավորումների միջոցով

  • 0 ՀՀ դրամ
  • 0.6%

Քարտային հաշվի ամենամսյա քաղվածքի տրամադրում

  • առձեռն
  • ֆաքսով (մեկ էջի համար)
  • էլ փոստով 
  • փոստային եղանակով՝ ՀՀ/ԱՀ տարածքում
  • պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն-ով

  • 0 ՀՀ դրամ
  • 1,800 ՀՀ դրամ
  • 0 ՀՀ դրամ
  • 500 ՀՀ դրամ
  • 35,000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի լրացուցիչ քաղվածքի տրամադրում

  • մինչև 1 տարի վաղեմություն ունեցող
  • 1 տարուց ավելի վաղեմություն ունեցող

  • 1,500 ՀՀ դրամ
  • 3,000 ՀՀ դրամ
Կանխիկացման միջնորդավճար` Բանկի մասնաճյուղերում առանց քարտի գործածման (3,000,000 ՀՀ դրամ և ավելի գումարի դեպքում անհրաժեշտ է 1 օր առաջ նախազգուշացնել) 0.5%
Միջնորդավճար` Բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար
(սակագինը վերաբերում է նաև Յունիբանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից ArCa տեսակի քարտերից կանխիկացմանը)
0%
Կանխիկացման միջնորդավճար` ArCa համակարգի անդամ բանկերի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում 1.0%
Կանխիկացման միջնորդավճար արտասահմանյան բանկերի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում 1.0%, նվազ. 2,000 ՀՀ դրամ 
Կանխիկացման միջնորդավճար ՀՀ տարածքում ArCa համակարգից դուրս գործող բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում 1.0%, նվազ. 2,000 ՀՀ դրամ 

www.arca.am ինտերնետային կայքի / ԱԳՄ-ների միջոցով քարտից քարտ փախանցումներ

  • Բանկի քարտերին
  • ArCa համակարգի անդամ այլ բանկերի քարտերին

  • 0.3%
  • 0.5%
Քարտային հաշվից այլ փոխանցումներ Համաձայն բանկային հաշվից կատարվող փոխանցումների համար սահմանված սակագների
Առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ գործարքների իրականացման միջնորդավճար 0%
Արտարժույթով իրականացվող գործարքների փոխարժեք x
Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսադրույք 2.0%
Օրական կանխիկ գործառնությունների սկզբնական սահմանաչափը 200,000 ՀՀ դրամ
Օրական կանխիկ գործառնությունների առավելագույն գումարը 1 մլն ՀՀ դրամ
Յուրաքանչյուր գործառնության առավելագույն գումարը 600,000 ՀՀ դրամ  
Օրական կանխիկ գործառնությունների առավելագույն քանակը 10
Միջնորդավճար` սահմանաչափերի վերանայման համար 1,000 ՀՀ դրամ
1 հատ կարճ հաղորդագրության (SMS) արժեքը` մուտքային և ելքային գործարքների վերաբերյալ /ներառյալ ԱԱՀ/ 10 ՀՀ դրամ

«Արցախբանկ» ՓԲԸ բանկոմատների ցանկ

Պլաստիկ քարտեր. ընդհանուր տեղեկություններ
 

«Արցախբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Արմենիան Քարդ» (ArCa) ազգային վճարային համակարգի համահիմնադիրներից մեկը: Սկսած 2001թ. Բանկը թողարկում և սպասարկում է ArCa պլաստիկ քարտեր: 


2005թ.-ից Բանկը հանդիսանում է նաև MasterCard International միջազգային վճարային համակարգի անդամ, որը ներկայացնում է այնպիսի հայտնի վճարային քարտերի բրենդներ, ինչպիսիք են Cirrus/Maestro և MasterCard-ը` սպասարկվող աշխարհի ավելի քան 210 երկրներում: 

Բանկն առաջարկում է ArCa ClassicMaestro և MasterCard Standard վճարային քարտեր` որպես «աշխատավարձային» կորպորատիվ քարտեր: Կորպորատիվ քարտերը կարող են հետաքրքրել նաև ԲՈւՀ-երին և պետական մարմիններին:

Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց հաշվեգրվում է տարեկան 2% տոկոսադրույք:
 

Քարտերի միջոցով հնարավոր է նաև ստանալ վարկային գիծ/օվերդրաֆտ:

VIP և մշտական հաճախորդների համար, որոնք ունեն բարձր և կայուն եկամուտ, երկարատև և բարեհաջող վարկային պատմություն, Արցախբանկն առաջարկում է ArCa Gold և MasterCard Gold քարտեր` ապահովելով լրացուցիչ հնարավորություններով և առավել բարձր սահմանաչափերով գործառնությունների իրականացում:


Ընդհանուր տեղեկություններ

ArCa վճարային համակարգի քարտերը տրամադրվում են ՀՀ դրամով՝ 2 տարի ժամկետով:

Քարտային հաշիվը բացվում է քարտի տրամադրման դիմումն ու անհրաժեշտ թաստաթղթերի ընդունելուց հետո:
Քարտը տրամադրվում է առավելագույնը 10 /տաս/ բանկային օրվա ընթացքում: 
Քարտի ակտիվացումը կատարվում է քարտի տրամադրման պահին:

Քարտի հետ մեկտեղ փակ ծրարով հաճախորդին տրամադրվում է ծածկագիր (PIN), որը կիրառվում է բանկոմատներում, առևտրի և սպասարկման կետերում գործարքներ կատարելիս հաճախորդին նույնականացնելու համար: Ծածկագիրը ենթակա չէ հրապարակման կամ տրամադրման երրորդ անձանց: Պետք է ուշադիր լինել գաղտնագիրը մուտքագրելիս, քանի որ այն 3 /երեք/ անգամ անընդմեջ սխալ մուտքագրելու դեպքում քարտն ավտոմատ կարգելափակվի և կարգելահանվի հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա, որի դիմաց կգանձվեն Բանկում կիրառվող սակագներով նախատեսված վճարներ:

Քարտը պահպանեք ապահով վայրում, այնպես որ այն մատչելի չդառնա այլ անձանց: 
Ծածկագիրը չտրամադրել երրորդ անձանց` ներառյալ Բանկի աշխատակիցներին: 
Քարտը և ծածկագիրը համատեղ չպահել:

Քարտապանն իրավունք ունի պայմանագրով սահմանված ժամկետներում, Բանկում լրացնելով համապատասխան դիմում, բողոքարկելու այն գործարքները, որոնք ելքագրվել են իր քարտային հաշվից (նաև անկանխիկ), սակայն ինչ-ինչ պատճառով քարտապանը չի ստացել կանխիկ գումարը կամ ծառայությունը:

Քարտի կորստի կամ հափշտակության մասին հաճախորդը պետք է անհապաղ տեղեկացնի Բանկին հետևյալ եղանակներով` զանգահարելով Ստեփանակերտում` +374 47 947591, Երևանում` +374 60 7477779 հեռախոսահամարներով` Բանկի աշխատանքային օրերին և ժամերին, կամ ArCa պրոցեսինգային կենտրոն` +374 10 592222 հեռախոսահամարին` Բանկի ոչ աշխատանքային, տոնական օրերին և ժամերին:
 

Ավանդի վերադարձի ապահովումը և հատուցման երաշխավորումը

Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: 

Երաշխավորված ավանդի չափերը սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով:

 

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերն են`

• միայն դրամային ավանդի դեպքում՝ 16 (Տասնվեց) միլիոն ՀՀ դրամ
• միայն արտարժութային ավանդի դեպքում՝ 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամ
• և´ դրամային (7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամից ավել), և´ արտարժութային ավանդների դեպքում՝ միայն դրամային ավանդը` մինչև 16 (Տասնվեց) միլիոն ՀՀ դրամ
• և´ դրամային (մինչև 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամ), և´ արտարժութային ավանդների դեպքում՝ դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 (Յոթ) միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով

Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և բոլոր արտարժութային ավանդները` մեկ ավանդ։ Այն դեպքում, երբ Բանկի նկատմամբ Ավանդատուի բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ավանդատուի ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:

Բանկում ավանդները չեն երաշխավորվում, եթե`

• Ավանդատուն հանդիսանում է Բանկի ղեկավար և / կամ վերջինիս ընտանիքի անդամ
• Ավանդատուն հանդիսանում է Բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և /կամ վերջինիս ընտանիքի անձ
• Ավանդատուն, որպես ավանդի սեփականատեր (համասեփականտեր) հրաժարվել է ավանդի իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից
• ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ ավանդատուն հակառակը չի ապացուցել
• ավանդը Բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին Բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով
• ավանդը ներդրված է Բանկի` ՀՀ տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, ինչպես նաև ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում:
 

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: