Քարտեր
ArCa, MasterCard
  • Կանխիկացում Բանկի բանկոմատներից 0․2%
ArCa Business
հաշվարկային վճարային քարտերի  տրամադրում և սպասարկում
Քարտի ժամկետ 2 տարի
Քարտի տրամադրում, քարտային հաշվի բացում և վարում 0 ՀՀ դրամ
Քարտի շտապ տրամադրում (միայն Երևան քաղաքում գործող մասնաճյուղերի համար) 3,000 ՀՀ դրամ
Քարտի արժույթ ՀՀ դրամ
Քարտի սպասարկման տարեկան վճար 10,000    ՀՀ դրամ
Կցված քարտի տարեկան սպասարկման վճար x
Քարտի վերաթողարկում վավերության միևնույն ժամանակահատվածով, քարտի և/կամ ծածկագրի` PIN կոդի գողության, կորստի կամ քարտի վնասման դեպքում 2,000 ՀՀ դրամ
Կորած կամ գողացված քարտի բլոկավորում 0 ՀՀ դրամ
3 անգամ սխալ ծածկագրի մուտքագրման հետևանքով բլոկավորված քարտի ապաբլոկավորում 1,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի չնվազող մնացորդ 10,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի համալրում՝
Բանկի կանխիկ միջոցների մուտքագրման կետերի միջոցով 0 ՀՀ դրամ
այլ բանկերի սարքավորումների միեջոցով 0.6%

Քաղվածքի ամենամսյա տրամադրում

  • առձեռն
  • ֆաքսով (մեկ էջի համար)
  • էլ.փոստով
  • փոստային եղանակով՝ ՀՀ/ԱՀ տարածքում
  • պատվիրված առաքման ծառայության միջոցով /DHL և այլն/-ով

  • 0 ՀՀ դրամ
  • 1,800 ՀՀ դրամ
  • 0 ՀՀ դրամ
  • 500 ՀՀ դրամ
  • 35,000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի լրացուցիչ քաղվածքի տրամադրում

  • յուրաքանչյուր գործարքից հետո
  • նախորդ ամսվա համար
  • մինչև մեկ տարի վաղեմության ժամկետահատվածի համար
  • մեկ տարուց ավելի վաղեմության ժամանակահատվածի համար
  • ավանդային, կենսաթոշակային և պետական նպաստների վճարման համար բացված հաշիվների համար (մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի դեպքում)

  • 0 ՀՀ դրամ 
  • 0 ՀՀ դրամ, լրացուցիչ քաղվածքի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
  • 2,000 ՀՀ դրամ
  • 3,000 ՀՀ դրամ
  • 1,000 ՀՀ դրամ
Կանխիկացման միջնորդավճար` Բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում (սակագինը վերաբերում է նաև Յունիբանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից  ArCa տեսակի քարտերից կանխիկացմանը) 0.2%
Կանխիկացման միջնորդավճար` ArCa համակարգի անդամ բանկերի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում 1.0%
Կանխիկացման միջնորդավճար` Բանկի մասնաճյուղերում առանց քարտի գործածման (3 000 000 ՀՀ դրամ և ավելի գումարի դեպքում անհրաժեշտ է 1 օր առաջ նախազգուշացնել)* 0.5% 
Կանխիկացման միջնորդավճար ՀՀ տարածքում ArCa համակարգից դուրս գործող բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում 1.0%, նվազ.՝ 2,000 ՀՀ դրամ

www.arca.am ինտերնետային կայքի/ԱԳՄ-ների միջոցով քարտից քարտ փոխանցումներ

  • Բանկի քարտերին
  • ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի քարտերին 

  • 0.3%
  • 0.5%
Քարտային հաշվից այլ փոխանցումներ Համաձայն բանկային հաշվից կատարվող փոխանցումների համար սահմանված սակագների
Առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ գործարքների իրականացման միջնորդավճար 0%
ՀՀ/ԱՀ տարածքում Բանկի արտարժութային քարտերով իրականացվող ՀՀ դրամային գործարքների դեպքում կիրառվող փոխարժեք Չի կիրառվում
ՀՀ/ԱՀ տարածքից դուրս տարբեր արտարժութներով իրականացվող ՀՀ դրամային գործարքների դեպքում կիրառվող փոխարժեք Չի կիրառվում
Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսադրույք 1%
Կանխիկացման օրական սահմանաչափ 500,000 ՀՀ դրամ
Կանխիկացման օրական առավելագույն սահմանաչափ 5 մլն ՀՀ դրամ
Յուրաքանչյուր գործառնության առավելագույն գումարը 1 մլն ՀՀ դրամ 
Օրական կանխիկ գործառնությունների առավելագույն քանակը 10 
Միջնորդավճար` սահմանաչափերի վերանայման համար Մեկանգամյա գործառքի համար՝ 1,000 ՀՀ դրամ, քարտի գործողության ամբողջ ընթացքում՝ 3,000 ՀՀ դրամ
1 հատ կարճ հաղորդագրության (SMS) արժեքը` մուտքային և ելքային գործարքների վերաբերյալ /ներառյալ ԱԱՀ/ 20 ՀՀ դրամ
* Նշյալ ծառայությունից օգտելու համար քարտապանը ներկայացնում է դիմում և անձը հաստատող փաստաթուղթ:

"Արցախբանկ" ՓԲԸ բանկոմատների ցանկ 

Պլաստիկ քարտեր. ընդհանուր տեղեկություններ
 

«Արցախբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Արմենիան Քարդ» (ArCa) ազգային վճարային համակարգի համահիմնադիրներից մեկը: Սկսած 2001թ. Բանկը թողարկում և սպասարկում է ArCa պլաստիկ քարտեր: 


2005թ.-ից Բանկը հանդիսանում է նաև MasterCard International միջազգային վճարային համակարգի անդամ, որը ներկայացնում է այնպիսի հայտնի վճարային քարտերի բրենդներ, ինչպիսիք են Cirrus/Maestro և MasterCard-ը` սպասարկվող աշխարհի ավելի քան 210 երկրներում: 

Բանկն առաջարկում է ArCa ClassicMaestro և MasterCard Standard վճարային քարտեր` որպես «աշխատավարձային» կորպորատիվ քարտեր: Կորպորատիվ քարտերը կարող են հետաքրքրել նաև ԲՈւՀ-երին և պետական մարմիններին:

ArCa Business վճարային քարտերն իրենցից ներկայացնում են ներկայացուցչական և գործուղման հետ կապված ծախսերի վճարման լավագույն միջոց ինչպես Հայաստանի Հանրապետության սահմաններում, այնպես էլ արտերկրում: Շնորհիվ քարտերի միջոցով իրականացվող անկանխիկ գործառնությունների բավականին բարձր սահմանաչափերի` ArCa Business քարտերը կարող են նաև հետաքրքրել գործարարներին` որպես մատակարարների հետ վճարումների իրականացման միջոց ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:

Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց հաշվեգրվում է տարեկան 1% տոկոսադրույք:

Քարտերի միջոցով հնարավոր է նաև ստանալ վարկային գիծ/օվերդրաֆտ:

VIP և մշտական հաճախորդների համար, որոնք ունեն բարձր և կայուն եկամուտ, երկարատև և բարեհաջող վարկային պատմություն, Արցախբանկն առաջարկում է ArCa Gold և MasterCard Gold քարտեր` ապահովելով լրացուցիչ հնարավորություններով և առավել բարձր սահմանաչափերով գործառնությունների իրականացում:


Ընդհանուր տեղեկություններ

ArCa վճարային համակարգի քարտերը տրամադրվում են ՀՀ դրամով՝ 2 տարի ժամկետով:

Քարտային հաշիվը բացվում է քարտի տրամադրման դիմումն ու անհրաժեշտ թաստաթղթերի ընդունելուց հետո:
Քարտը տրամադրվում է առավելագույնը 10 /տաս/ բանկային օրվա ընթացքում: 
Քարտի ակտիվացումը կատարվում է քարտի տրամադրման պահին:

Քարտի հետ մեկտեղ փակ ծրարով հաճախորդին տրամադրվում է ծածկագիր (PIN), որը կիրառվում է բանկոմատներում, առևտրի և սպասարկման կետերում գործարքներ կատարելիս հաճախորդին նույնականացնելու համար: Ծածկագիրը ենթակա չէ հրապարակման կամ տրամադրման երրորդ անձանց: Պետք է ուշադիր լինել գաղտնագիրը մուտքագրելիս, քանի որ այն 3 /երեք/ անգամ անընդմեջ սխալ մուտքագրելու դեպքում քարտն ավտոմատ կարգելափակվի և կարգելահանվի հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա, որի դիմաց կգանձվեն Բանկում կիրառվող սակագներով նախատեսված վճարներ:

Քարտը պահպանեք ապահով վայրում, այնպես որ այն մատչելի չդառնա այլ անձանց: 
Ծածկագիրը չտրամադրել երրորդ անձանց` ներառյալ Բանկի աշխատակիցներին: 
Քարտը և ծածկագիրը համատեղ չպահել:

Քարտապանն իրավունք ունի պայմանագրով սահմանված ժամկետներում, Բանկում լրացնելով համապատասխան դիմում, բողոքարկելու այն գործարքները, որոնք ելքագրվել են իր քարտային հաշվից (նաև անկանխիկ), սակայն ինչ-ինչ պատճառով քարտապանը չի ստացել կանխիկ գումարը կամ ծառայությունը:

Քարտի կորստի կամ հափշտակության մասին հաճախորդը պետք է անհապաղ տեղեկացնի Բանկին հետևյալ եղանակներով` զանգահարելով Ստեփանակերտում` +374 47 947591, Երևանում` +374 60 7477779 հեռախոսահամարներով` Բանկի աշխատանքային օրերին և ժամերին, կամ ArCa պրոցեսինգային կենտրոն` +374 10 592222 հեռախոսահամարին` Բանկի ոչ աշխատանքային, տոնական օրերին և ժամերին:

 

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: