Դրամական փոխանցումների ընդհանուր պայմաններ
  • Փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով և արտարժույթով` Բանկի կողմից սահմանված պայմաններով և սակագներով:
  • Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով: Հաճախորդի դրամային հաշվում գումարի բացակայության կամ սակավության դեպքում միջնորդավճարները գանձվում են արտարժութային հաշվից` արտարժույթը տվյալ օրվա դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով փոխարկելով ՀՀ դրամի:
  • Բանկը տրամադրում է Հաճախորդին իրականացված փոխանցման վերաբերյալ համապատասխան անդորրագիր:
  • Փոխանցումների վավերապայմանների փոփոխումը/սխալների ուղղումը կատարվում է փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար, եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործողություններ կատարելու հետևանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ օրենսդրության այլ պահանջների։
  • Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի հրահանգների կատարման ուշացումների, սխալների և դրանց հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք հետևանք են`

             - Հաճախորդի ոչ ճիշտ կամ ոչ հստակ հրահանգների,

            - հեռահաղորդակցման միջոցների խափանման,

            - երրորդ` իրավասու, անձանց կողմից հաճախորդի հանդեպ սահմանափակումների կիրառման,

            - ֆորս-մաժորային /բնական աղետներ, համաճարակներ, երկրաշարժեր, գործադուլներ, շրջափակումներ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու, պետական մարմինների ակտեր և այլն/հանգամանքների առաջացման դեպքում։ 

  • Միջազգային դրամական փոխանցումների դեպքում փոխանցողի և շահառուի միջև ծախսերը կարող են բաշխվել 2 տարբերակով.

             - OUR տարբերակ` փոխանցողից գանձվում են Արցախբանկի կողմից սահմանված միջնորդավճարները և միջնորդ-բանկի(երի) ծախսերը
             - BEN տարբերակ` փոխանցողից գանձվում են միայն Արցախբանկի կողմից սահմանված միջնորդավճարները, մինչդեռ միջնորդ-բանկի(երի) ծախսերը գանձվելու են շահառուից` անմիջապես փոխանցվող գումարից:

 

Փոխանցումների իրականացման ժամանակացույց
                       Արժույթ Փոխանցման վերջնաժամկետ
Ներբանկային
 

ՀՀ դրամ   

Արտարժույթ

 

17:00, Ինտերնետ-Բանկ համակարգով ստանալու դեպքում՝ 17:30

Միջբանկային
 
ՀՀ դրամ  14:00, Ինտերնետ-Բանկ համակարգով ստանալու դեպքում՝ 15:30 
ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի  15:00, Ինտերնետ-Բանկ համակարգով ստանալու դեպքում՝ 16:30
  • Նշված ժամերը գործում են մեկ հաճախորդի կողմից ներկայացված մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով փոխանցման համար:
  • 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող փոխանցումները, վերոնշված արժույթներից տարբերվող արժույթներով փոխանցումները, սահմանված վերջնաժամկետից հետո ստացված և նույն բանկային օրվա ընթացքում վճարման հանձնարարականներն իրականացվում են «հնարավորության դեպքում» սկզբունքով:
  • Մնացած դեպքերում ստացված վճարման հանձնարարկանները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը:
  • Նշված ժամանակացույցը չի տարածվում արագ դրամական փոխանցումների համակարգերով ֆիզիկական անձանց փոխանցումների վրա:
 
Փոխանցումների պայմաններ և սակագներ

 

 Փոխանցումներ Բանկի մասնաճյուղային ցանցի ներսում
 
Բանկային հաշվից բանկային հաշիվ կատարվող փոխանցումներ 0 ՀՀ դրամ
 Միջբանկային փոխանցումներ
 
Բանկային հաշվից կատարվող փոխանցումներ՝
 
ՀՀ դրամ 0․0% 
ԱՄՆ դոլար,
Եվրո
0․1%, նվազագույնը՝ 2 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 5 000 ՀՀ դրամ 
Կոմունալ վճարումների ընդունում (այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազի սպառման և սպասարկման, ջրմուղ կոյուղու, աղբահանության և այլ ծառայությունների վճարներ)
0 ՀՀ դրամ
Տեխնիկական զննության կտրոնների տրամադրում
 
Տեխնիկական զննության ծառայության վճարների ընդունում, ներառյալ՝ կտրոնի տրամադրում 1 000 ՀՀ դրամ
Տեխնիկական զննման կտրոնի կրկնակի տրամադրում 2 000 ՀՀ դրամ
Միջազգային փոխանցումներ1
 
BEN տարբերակով2
ԱՄՆ դոլար, Եվրո 2 000 ՀՀ դրամ
OUR տարբերակներով3
ԱՄՆ դոլար 0,15% նցազագույնը՝ 7 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 40 000 ՀՀ դրամ
ՌԴ ռուբլի 0,1% նցազագույնը՝ 3 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 15 000 ՀՀ դրամ
Եվրո
Այլ արժույթներ 4
0,15% նցազագույնը՝ 6 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ
Երաշխավորված OUR տարբերակով (Guaranteed OUR)5
ԱՄՆ դոլար OUR տաբերակ + 10 000 ՀՀ դրամ
Շտապ փոխանցումներ  
ՀՀ և ԱՀ տարածքում6
ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
Եվրո
հավելյալ 2 000 ՀՀ դրամ
Շտապ միջազգային փոխանցումներ7
Արտարժույթով հավելյալ 6 000 ՀՀ դրամ
Վճարման հանձնարարականի պատրաստում (ներառյալ ԱԱՀ)
 
ՀՀ դրամով 300 ՀՀ դրամ
Արտարժույթով 1 000 ՀՀ դրամ
Կատարված փոխանցման չեղյալ հայտարարում կամ տվյալների փոփոխում` համաձայն հաճախորդի դիմումի
 (Տվյալ ծառայությունն իրականացվում է «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար)
 
Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար 5 000 ՀՀ դրամ
Միջազգային փոխանցումների դեպքում
ՌԴ ռուբլի 5 000 ՀՀ դրամ
Այլ արժույթ 25 000 ՀՀ դրամ
Կատարված փոխանցման վերաբերյալ հարցումների կատարում` համաձայն հաճախորդի դիմումի 
(Տվյալ ծառայությունն իրականացվում է «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարման համար)
 
ՀՀ դրամով փոխանցումներ 3 000 ՀՀ դրամ
 ՌԴ ռուբլով փոխանցումներ 10 000 ՀՀ դրամ
Այլ արժույթներով փոխանցումներ 30 000 ՀՀ դրամ
Էսքրոու հաշվից գումարի փոխանցում վաճառողի հաշվին
0.05%, նվազագույնը՝ 15000 ՀՀ դրամ,  առավելագույնը՝ 100 000 ՀՀ դրամ
Նշված սակագները կիրառվում են մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով գումարների փոխանցումների համար: Ավելի մեծ գումարներով փոխանցումների նշված սակագները համար սակագները համարվում են ուղենշային և գոծարքի կատարման պահին կարող են փոփոխվել՝ Գլխավոր գանձապետի ներկայացմամբ և Վարչության նախագահի հաստամամբ:
BEN տարբերակը նշանակում է՝ միջնորդ բանկի(երի) միջնորդավճարները գանձվում են շահառուից՝ փոխանցվող գումարի հաշվին:
3 OUR տարբերակը նշանակում է՝ միջնորդ բանկի(երի) միջնորդավճարները գանձվում են փոխանցողից:
4 Կոնկրետ արժույթով գործարքի իրականացման հնարավորությունը յուրաքանչյուր անգամ համաձայնեցվում է անկանխիկ գործարքների կառավարման համար պատասխանատու ստորաբաժանման հետ:
5 Guaranteed OUR տարբերակը նշանակում է՝ շահառուի կողմից փոխանցվող գումարի ամբողջ չափով ստացում: 
6 Տվյալ ծառայությունն իրականացվում է «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարելու համար: 
Տվյալ ծառայությունն իրականացվում է Անկանխիկ դրամական հոսքերի և կանխիկի կառավարման բաժնի թույլտվությամբ՝ «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարելու համար: