Միջին և խոշոր առևտրային վարկեր

  • Տարեկան անվանական տոկոսադրույք սկսած 13%-ից
  • Արժույթ ՀՀ դրամ/ արտարժույթ
  • Ժամկետ մինչև 10 տարի
Վարկային հաշվիչ
Գումար
Արժույթ
Վարկի ժամկետ
Անվանական տոկոսադրույք
0.0 %
Ամսական վճար
֏
Ընդհանուր պայմաններ
• «Արցախբանկ» ՓԲԸ-ն ՀՀ և ԱՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց տրամադրում է միջին և խոշոր առևտրային վարկեր՝ ձեռնարկատիրական կամ գյուղատնտեսական գործունեություն և/կամ դրա հետ կապված գործառնություններ իրականացնելու նպատակով:

• Բանկը վարկավորում է ինչպես փորձառու ձեռնարկատիրական գործունեություն ծավալող հաճախորդներին (Բանկին վարկավորման հայտ ներկայացնելու պահին ունի առնվազն վեց ամսվա գործունեության փորձ), այնպես էլ սկսնակներին:

Տնտեսվարող սուբյեկտները՝ ըստ վարկային դիրքի.
  • Միջին դաս՝ 20,000,001 - 100,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
  • Խոշոր դաս՝ 100,000,001 և ավելի ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 
Վարկերը ձևակերպվում են Ստեփանակերտի կենտրոնական մասնաճյուղում (Կնունյանցների փող. 25), ԱՀ և ՀՀ տարածքում ոչ սահմանափակ գործառույթներ իրականացնող Բանկի այլ մասնաճյուղերում:
Վարկի արժույթ ՀՀ դրամ/արտարժույթ՝ կախված Հաճախորդի գործունեության բնույթից և վարկավորման նպատակից 
Վարկի սահմանաչափ նվազագույնը՝ 20,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, առավելագույնը՝ համաձայն պայմանագրի
Առաջարկվող վարկային գործիքներ
  • վարկ
  • վարկային գիծ
  • օվերդրաֆտ
  • բանկային երաշխիք
  • առևտրային հիփոթեք
Վարկի ժամկետ
  • առավելագույնը 10 տարի ժամկետով՝ հիմնական միջոցների ձեռքբերման և վերանորոգման, արտադրական հզորությունների վերազինման, այգիների և ջերմոցների հիմնադրման, և այլ նման երկարաժամկետ կապիտալ ներդրումների համար
  • առավելագույնը 15 տարի ժամկետով՝ առևտրային հիփոթեքի դեպքում
  • առավելագույնը 7 տարի ժամկետով՝ շրջանառու միջոցների, ապրանքանյութական պաշարների ընդլայնման, պարարտանյութի, սերմերի, մատղաշ անասունների և թռչունների ձեռքբերման համար
Ֆինանսավորումը վարկային գծերի տեսքով տրամադրելու դեպքում առավելագույն ժամկետը՝ 7 տարի:
Վարկային գծի արտոնյալ ժամկետ՝ գծի գործողության առավելագույնը 1/3-ի չափով:
Հաշվի նվազագույն շարժի պահանջ չի կիրառվում:
Տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամ
  • Միջին ֆինանսավորում՝ սկսած 13%-ից
  • ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության ծրագրի շրջանակներում՝ սկսած 15%-ից
  • ՓՄՁ պետական աջակցության ծրագրի շրջանակներում՝ սկսած 14.5%-ից
  • ԳՖԿ-ԾԻԳ ՊՀ ծրագրերի շրջանակներում՝ սկսած 13%-ից 
ԱՄՆ դոլար
  • Միջին ֆինանսավորում՝ սկսած 10%-ից
  • ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության ծրագրի շրջանակներում՝ սկսած 12%-ից
  • ՓՄՁ պետական աջակցության ծրագրի շրջանակներում՝ սկսած 10.5%-ից
  • ԳՖԿ-ԾԻԳ ՊՀ ծրագրերի շրջանակներում՝ սկսած 9%-ից
Եվրո
  • Միջին ֆինանսավորում՝ սկսած 8%-ից
  • Խոշոր ֆինանսավորման տոկոսադրույքները որոշվում են հաճախորդի վերլուծության արդյունքում՝ ելնելով ֆինանսական և ռիսկային չափանիշների գնահատման արդյունքներից:
Վարկային գծերի չօգտագործված սահմանաչափի նվազագույն ուղեցուցային տոկոսադրույքը սահմանվում է 3%: 
Փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ` տարին ընդունելով 365/366 օր։
Տոկոսագումարների հաշվարկի ներկայացուցչական օրինակ Վարկի սկզբնական գումար՝ 50,000,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ՝ 60 ամիս Տարեկան տոկոսադրույքը՝ 13%
Օրական հաշվեգրվող տոկոսագումարը կկազմի 50,000,000*13/100/365=17,808,2 ՀՀ դրամ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ  ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՏՈՈԿՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽԵԼ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ:
Ապահովության միջոց (գրավ) Բանկի նկատմամբ հաճախորդների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների կատարման համար որպես գրավի առարկա կարող են հանդիսանալ երաշխավորություններ, ցանկացած գույք կամ գույքային իրավունք (պահանջ), որի գրավադրումն արգելված չէ գործող օրենսդրությամբ։
Վարկավորման չափ/ապահովության արժեք
  • Ստեփանակերտ, Շուշի, Երևան քաղաքներում գտնվող անշարժ գույքեր՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 80%
  • Ստեփանակերտ և Երևան քաղաքներին հարակից տարածքներում` մինչև 10 կմ ուղիղ գծով գտնվող անշարժ գույքեր, ինչպես նաև այն շրջկենտրոններում և քաղաքներում, որտեղ Բանկն ունի մասնաճյուղեր՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 60%
  • Այլ վայրերում գտնվող անշարժ գույքեր, եթե դրանք գրավադրվում են ի լրումն ք. Երևանում, Ստեփանակերտում կամ Շուշիում գտնվող գրավադրվող այն անշարժ գույքերի, որոնց շուկայական արժեքն առնվազն հավասար է տրամադրվող վարկի գումարին` 1 տարի և ավելի ժամկետով վարկերի դեպքում՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 50%
  • Այլ վայրերում գտնվող անշարժ գույքեր, եթե դրանք գրավադրվում են ի լրումն ք. Երևանում, Ստեփանակերտում կամ Շուշիում գտնվող գրավադրվող այն  անշարժ գույքերի, որոնց շուկայական արժեքը առնվազն հավասար է տրամադրվող վարկի 80%-ին` մինչև 1 տարի ժամկետով վարկերի դեպքում՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 60%
  • Արտադրական նշանակության անշարժ գույքեր՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 70%
  • Ոչ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում՝ վարկավորման գումար/ապահովության արժեք հարաբերակցության առավելագույն գործակիցը  ձեռքբերվող գույքի դեպքում՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 90%
  • Տրանսպորտային միջոցներ՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 60%
  • Սարքավորումներ՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 50% 
  • Շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 65%
  • Ամբողջությամբ նույն արժույթով արտահայտված դրամական միջոցներ, բյուջետային երաշխիք՝ գրավի արժեքի/երաշխիքի գումարի մինչև 100%
  • Այլ երաշխիքներ՝ երաշխիքի գումարի մինչև 80%
  • Այլ արժույթներով արտահայտված դրամական միջոցներ, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, պետական  պարտատոմսեր*՝ գրավի արժեքի մինչև 95%
  • Ապրանքանյութական արժեքներ՝ գնահատված արժեքի մինչև 40%
  • Պետական արժեթղթեր, այլ բարձր իրացվելի ակտիվներ*՝  գրավի արժեքի մինչև 90% 
  • Կորպորատիվ արժեթղթեր*՝ գնահատված արժեքի մինչև 60%
  • Թանկարժեք մետաղներ՝ 
    Եթե վարկի մարումներն անուիտետային են և վարկի ժամկետը չի գերազանցում 24 ամիսը` գրավի արժեքի մինչև 95%
     Այլ դեպքերում՝ գրավի արժեքի մինչև 80%
  • Հաճախորդի վարկանիշի և/կամ շուկայում զբաղեցրած դիրքի հիման վրա վարկավորում՝ 
    Եթե ընթացիկ ակտիվները կազմում են ընդհանուր ակտիվների առնվազն 40%-ը, ապա hաճախորդի, դիտարկման  պահին, ակտիվների 70%
    Այլ դեպքերում՝ առավելագույնը ընթացիկ ակտիվների չափով:
  • Այլ դեպքեր** գնահատված անուղղակի եկամուտների  կամ Երաշխավորի եկամուտների 35%
* Յուրաքանչյուր գործարք անհրաժեշտ է համաձայնեցնել  Գլխավոր գանձապետի  և  Բանկի ռիսկերի կառավարման ստորաբաժանման հետ
** Եկամուտներում կարող են հաշվի առնվեն նաև Հաճախորդի հաշվեկշռում հաշվառվող դեբիտորական պարտքերը, ինչպես նաև սպասվող ֆինանսական հոսքերը (յուրաքանչյուր գործարք անհրաժեշտ է համաձայնեցնել Բանկի հետ:
Վարկի տրամադրման եղանակ  Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլերով՝ կախված օգտագործման նպատակից, անկանխիկ եղանակով  
Մայր գումարի և տոկոսագումարների մարումների հաճախականություն
  • Մարման պարբերական վճարումներ՝ ամսական մարումներ:
  • Վարկային պարտավորությունների մարումների եղանակն ու ժամանակացույցը սահմանվում է` հաշվի առնելով վարկառուի  բիզնես ցիկլը, դրամական հոսքերի պարբերականությունը և վարկի նպատակայնությունը։
  • Ելնելով Վարկառուի բիզնեսի առանձնահատկություններից, Բանկը կարող է սահմանել վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարի մարման արտոնյալ ժամկետ։  
Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն կիրառվում:
Միջնորդավճարներ  
Հայտի ուսումնասիրություն* Միջին վարկավորում
  • մինչև 10 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 5,000 ՀՀ դրամ
  • մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 10,000 ՀՀ դրամ
  • մինչև 40 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 20,000 ՀՀ դրամ
  • մինչև 100 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 50,000 ՀՀ դրամ
Խոշոր վարկավորում
  • մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 10,000 ՀՀ դրամ
  • մինչև 40 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 20,000 ՀՀ դրամ
  • մինչև 100 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 50,000 ՀՀ դրամ
  • մինչև 250 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 100,000 ՀՀ դրամ
  • մինչև 1000 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 150,000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրում* (մասնաբաժինների դեպքում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի համար) Միջին վարկավորում՝ 0.4%
Խոշոր վարկավորում՝ 0.3%
Վարկային միջոցների կանխիկացում
  • ՀՀ դրամով՝ 0.25%
  • ԱՄՆ դոլարով՝ 0.5%
Վարկի պայմանների վերանայման վճար Վերջին երեք և ավելի տարիներին Բանկի վարկառու հանդիսանալու դեպքում՝ 0 ՀՀ դրամ

Այլ դեպքերում՝ 
  • Միջին վարկավորում` 50,000 ՀՀ դրամ
  • Խոշոր վարկավորում` 50,000 ՀՀ դրամ 
Հաճախորդի այլ ծախսեր
  • Գրավի գնահատման ծախս՝ իրականացվում է Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերության կողմից սահմանված սակագներին համապատսխան
  • ԱՀ/ՀՀ անշարժ գույքի կադաստրի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար՝ 10,000 ՀՀ դրամ
  • Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար` 2,000-25,000 ՀՀ դրամ
  • Գրավի պետական գրանցման վճար՝ 26,000-30,000 ՀՀ դրամ
  • Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի վճար` 3,000 ՀՀ դրամ
  • Անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք կադաստրից՝ 1,000 ՀՀ դրամ
Գործառնական սակագներ (ներառյալ ԱԱՀ) Գրավադրված անշարժ գույքի սեփականության վկայականում փոփոխություններ կատարելու, այդ թվում՝ գրավադրված անշարժ գույքը առանձին միավորների բաժանելու կամ մի քանի գույքեր միավորելու համաձայնության տրամադրում (ներառյալ ԱԱՀ) ՝ 10.000 ՀՀ դրամ
Գրավի առարկայի նկատմամբ այլ տիպի պետական գրանցում կատարելու համաձայնության տրամադրում (ներառյալ ԱԱՀ)՝ 5.000 ՀՀ դրամ
Գրավադրված գույքի`
  • այլ գույքով փոխարինում (գրավադրում, բացառությամբ առաջնակարգ գրավով փոխարինման)՝ 20.000 ՀՀ դրամ
  • օտարման թույլտվության տրամադրում՝ 20.000 ՀՀ դրամ
  • գրավից ազատում (եթե պարտավորությունն ամբողջությամբ մարված չէ)՝ 20.000 ՀՀ դրամ
  • վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու համաձայնության տրամադրում (ներառյալ ԱԱՀ)՝ 20.000 ՀՀ դրամ 

Գրավադրված տրանսպորտային միջոցի պետհամարանիշների, տեխնիկական անձնագրում փոփոխման համաձայնության տրամադրում (ներառյալ ԱԱՀ)՝ 10.000 ՀՀ դրամ
Պայմանագրով սահմանված վճարման ժամկետների խախտման դեպքում կիրառվող տուժանքներ Ժամկետանց վարկի գծով` տարեկան 36%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց տոկոսագումարի գծով` տարեկան 12%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար։
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ 15 աշխատանքային օր՝ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո
Վարկավորման հայտը հաստատվելու/մերժվելու դեպքում հաճախորդին տեղեկացնելու ժամկետ 5 աշխատանքային օր
Վարկի վերաբերյալ դրական որոշման գործոններ
  • Բանկն իր կողմից սահմանված ընդհանուր պայմաններով վարկավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև նախորդ մեկ տարվա ընթացքում ֆինանսական համակարգում չեն ունեցել ընդհանուր՝ առավելագույնը 90 օրը գերազանցող ժամկետանց պարտավորություններ: Բանկին հստակ հայտնի է վարկի օգտագործման նպատակայնությունը.
  • առկա են վարկը մարելու համար բավարար եկամուտներ.
  • վարկավորման համար անհրաժեշտ և արժանահավատ/լիարժեք փաստաթղթերի առկայություն.
  • վարկային պատմության համապատասխանում.
  • Բանկի կողմից վարկավորման պահանջներին.
  • բավարար գրավի առկայություն:
Վարկի մերժման գործոններ
  • Հաճախորդի ֆինանսական վերլուծության արդյունքները չեն համապատասխանում վարկավորման համար անհրաժեշտ պահանջներին.
  • առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել.
  • Հաճախորդն ունի բացասական վարկային պատմություն.
  • առաջարկվող գրավն անբավարար է.
  • առկա են վարկի օգտագործման նպատակայնության վերաբերյալ կասկածներ.
  • առկա են այլ հիմնավոր պատճառներ:
Լրացուցիչ տեղեկություններ Վարկերի պայմաններով կամ Վարկը հաստատող լիազոր մարմնի որոշմամբ, ելնելով վարկային գործիքի կամ դրա վերադարձելիությունն ապահովող գրավի ռիսկայնությունից, կարող է պահանջվել ապահովագրություն: Ապահովագրության դեպքում որպես շահառու հանդիսանում է Բանկը:
Գրավ ընդունվող տրանսպորտային միջոցները, մասնավորապես, տաքսի, հասարակական տրանսպորտ, կամ բեռնափոխադրող մեքենաներ (բացառություն կարող են կազմել գյուղատնտեսությունում կամ շինարարությունում օգտագործվող մեքենաները) պարտադիր ապահովագրվում են, բացառությամբ եթե գույքը գրավադրվում է ի հավելումն Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանող վարկավորման ապահովության միջոցների:
Ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրվող գույքը ենթակա է ապահովագրման գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից նվազագույնի չափով, եթե շուկայական արժեքը բարձր է «վարկ գումարած չփոխհատուցվող գումարի» արժեքից, հակառակ դեպքում հաշվի է առնվում գույքի շուկայական և «վարկ գումարած չփոխհատուցվող գումար» արժեքներից առավելագույն արժեքը, բացառությամբ Ծրագրային վարկերի ֆինանսավորման կառույցների հետ համագործակցության շրջանակներում տրամադրվող վարկերի, որոնց պայմանները սահմանվում են վերջիններիս և Բանկի միջև կնքված համագործակցության պայմանագրերով: 
* Վարկային գծի սահմանաչափերի տրամադրման դեպքում հայտի ուսումնասիրության և վարկի տրամադրման վճարները կիրառվում են Վարկային գծի սահմանաչափի նկատմամբ:
  • Անհրաժեշտ է իմանալ
    • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ: 
    • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:  
       
      ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
      ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

      ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ  ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄՙ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՐՎԵԼ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
  • Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
    • Առևտրային վարկավորման տրամադրման վերաբերյալ դիմում` ներառյալ վարկավորման նպատակը, ծախսման ուղղությունները և գումարները (անհրաժեշտության դեպքում՝ Դիմումում զետեղված տեղեկատվության վերաբերյալ հնարավոր է պահանջվեն հիմնավորող փաստաթղթեր):
    • Տնտեսվարող սուբյեկտի Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրությունից քաղվածք` Վարկը ստանալու և/կամ  գրավադրվող գույքի վերաբերյալ (գույքը տվյալ տնտեսվարող սուբյեկտին սեփականության իրավունքով պատկանելու դեպքում):
    • Իրավաբանական անձի Կանոնադրության պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը, սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ/հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք:
    • ՀՀ/ԱՀ պետական ռեգիստրի համապատասխան մարմնի կողմից` Հաճախորդի պետական գրանցումը հավաստող միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (կամ պետական ռեգիստրի վկայականի ներդիր և ՀՎՀՀ):
    • Հիմնադիրների և տնօրենի անձնագրերի պատճեններ:
    • ՀՀ/ԱՀ պետական ռեգիստրից և/կամ դեպոզիտարիայից (բաժնետիրական ընկերության դեպքում) տեղեկանքներ/քաղվածքներ բաժնետերերի/մասնակիցների կազմի, տնօրենի և կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ, եթե չի իրականացվում էլեկտրոնային հարցում:
    • Տեղեկանք` հարկային պարտավորությունների վերաբերյալ:
    • Գործունեության ծավալման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ կամ տեղազննման արձանագրություն` գործունեության ծավալման վայրի վերաբերյալ ֆիզիկական անձի դեպքում` նաև տեղեկանք բնակության վայրից:
    • Արտոնագրեր/լիցենզիաներ` արտոնագրված/լիցենզավորված գործունեության դեպքում:
    • Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ գույք, հիմնական միջոցներ, շարժական գույք, ապրանքանյութական արժեքներ և այլն) սեփականատեր հանդիսանալու հիմքեր (առք ու վաճառքի պայմանագիր և այլն) և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր (սեփականության վկայականներ, իսկ ավտոմեքենաների և սարքավորումների դեպքում` տեխնիկական անձնագրերի  բնօրինակներ, որոնք պատճենահանելուց (թվայնացնելուց) հետո վերադարձվում են հաճախորդին:
    • Առաջարկվող գրավի գնահատման/վերագնահատման ակտ/հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք:
    • Ֆիզիկական անձ գրավատուների անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ, ամուսնության վկայականի պատճեն կամ ամուսնության մեջ գտնվելու կամ չգտնվելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՔԿԱԳ-ից, իսկ վերջինիս ներկայացման անհնարինության դեպքում փաթեթում ապահովել գույքը ձեռք բերելու պահին ամուսնության մեջ գտնվելու մասին նոտարական գրասենյակում տրված հայտարարություն Ֆիզիկական անձ երաշխավորների դեպքում` անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ, սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ/հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք:
    • Երաշխավորի կողմից ստորագրված` երաշխավորությունը ստանձնելու հավաստագիր: 
    • Անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ վարկառուների դեպքում (գյուղատնտեսական ֆինանսավորման նպատակով)`  բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի մասին:
    • Անշարժ/շարժական գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք` անշարժ/շարժական գույքի գրավով ապահովված վարկերի տրամադրման դեպքերում:
    • Գույքահարկի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք՝ ոչ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում:
    • Այլ փաստաթղթեր/տեղեկանքներ, որոնք անհրաժեշտ են ֆինանսական վերլուծության, որոշումների կայացման, վարկավորման հաստատման, կնքվող պայմանագրերի վավերականության ստուգման և վավերացման համար: