Գյուղատնտեսական վարկեր ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության ծրագրի շրջանակներում
-
Տարեկան անվանական տոկոսադրույք սկսած 15% -ից
-
Արժույթ ՀՀ դրամ
-
Ժամկետ մինչև 7 տարի
Վարկային հաշվիչ
Գումար
Արժույթ
Վարկի ժամկետ
Անվանական տոկոսադրույք
0.0 %
Ամսական վճար
֏
Գյուղատնտեսական վարկեր` Արցախ
• «Արցախբանկ» ՓԲԸ-ն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց տրամադրում է վարկեր գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
• Բանկը ֆինանսավորում է ինչպես փորձառու` Բանկին ֆինանսավորման հայտ ներկայացնելու պահին առնվազն վեց ամսվա գործունեության փորձ ունեցող ձեռնարկատիրական գործունեություն ծավալող հաճախորդներին, այնպես էլ սկսնակներին (start-up):
• Բանկը ֆինանսավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին չունեն հարկային և նմանատիպ ժամկետանց պարտավորություններ:
• Բանկը ֆինանսավորում է ինչպես փորձառու` Բանկին ֆինանսավորման հայտ ներկայացնելու պահին առնվազն վեց ամսվա գործունեության փորձ ունեցող ձեռնարկատիրական գործունեություն ծավալող հաճախորդներին, այնպես էլ սկսնակներին (start-up):
• Բանկը ֆինանսավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին չունեն հարկային և նմանատիպ ժամկետանց պարտավորություններ:
Վարկի ժամկետ | մինչև 7 տարի՝ կախված վարկի նպատակից |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի սահմանաչափ | Առավելագույն գումար սահմանված չէ: |
Տարեկան տոկոսադրույք* | 15% - 17% Բանկում ներդրված դրամական միջոցների գրավադրման դեպքում.
|
Տարեկան տոկոսագումարի հաշվարկման կարգ | Վարկի տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր։ Պարտավորությունների մարման կարգն ու պայմանները ամրագրվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերում` համապատասխան յուրաքանչյուր գործիքի նկարագրության։ |
Վարկավորման չափ/ապահովության արժեք | Վարկավորման չափ/ապահովության արժեք առավելագույն գործակիցները սահմանվում են ապահովության միջոցներ իրացվելիության աստիճանից ելնելով և կարող են կազմել առավելագույնը.
|
Վարկի տրամադրման եղանակ | Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլերով՝ կախված օգտագործման նպատակից, կանխիկ կամ անկանխիկ: |
Վարկային պարտավորությունների մարման եղանակ |
|
Այլ պայմաններ | Գրավի առարկայի վարձակալության հանձնումը և գրավի առարկայի ֆիզիկական բնութագրի վերաբերյալ փոփոխությունների գրանցումը թույլատրվում են՝ Բանկի կողմից սահմանված պայմաններով։ |
Միջնորդավճարներ | |
Հայտի ուսումնասիրություն |
Միկրո վարկավորում՝ 5,000 ՀՀ դրամ Փոքր վարկավորում՝ 10,000 ՀՀ դրամ Միջին վարկավորում
|
Վարկի տրամադրում |
Միկրո վարկավորում
|
Վարկային միջոցների կանխիկացում | 0.3% |
Վարկի պայմանների վերանայման միջնորդավճար | Վերջին երեք և ավելի տարիներին Բանկի վարկառու հանդիսանալու դեպքում՝ 0 ՀՀ դրամ Այլ դեպքերում՝ Միկրովարկավորում՝ 20,000 ՀՀ դրամ Փոքր վարկավորում՝ 50,000 ՀՀ դրամ Միջին վարկավորում՝ 50,000 ՀՀ դրամ Խոշոր վարկավորում՝ 50,000 ՀՀ դրամ |
Ժամկետանց վարկային պարտավորությունների գծով տուժանք | Ժամկետանց վարկի գծով` տարեկան 36%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ժամկետանց տոկոսի գծով` տարեկան 12%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար: |
-
Անհրաժեշտ է իմանալ
- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
Ֆինանսավորման կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել ֆինանսավորման տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով:
- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
-
Ապահովություն, ապահովագրություն
- Վարկավորման ապահովման միջոց կարող է հանդիսանալ ՀՀ և ԱՀ օրենսդրությամբ և Բանկի Վարկային քաղաքականությամբ չարգելված ցանկացած գույք և/կամ գույքային իրավունք։ Երաշխավորությունները դիտվում են որպես լրացուցիչ ապահովության միջոց:
- Սարքավորումները որպես ապահովման միջոց դիտարկվում են, եթե առկա են սեփականությունը վկայող փաստաթղթեր և հնարավոր է իրականացնել նույնականացում։ Այլ դեպքերում նման ապահովման միջոցները դիտարկվում են որպես հավելյալ ապահովում։
- Հաջորդող գրավով ապահովումը թույլատրվում է, եթե գրավի առաջնային իրավունքը նույնպես Բանկինն է, իսկ Հաճախորդի/ների համախառն վարկային պարտավություններ/ապահովվածություններ հարաբերակցությունը բավարարում է Բանկի կողմից սահմանված համապատասխան սահմանաչափերը։
- Ֆինանսավորման չափ/ապահովության հաշվարկում ընդգրկելիս գրավի արժեքները հաշվարկվում են հետևյալ սկզբունքով`
- անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, արժեթղթեր և բարձր իրացվելի միջոցների դեպքում ` լիկվիդային գին.
- այլ միջոցների դեպքում` շուկայական գին։
- Վարկավորման ապահովման միջոց կարող է հանդիսանալ ՀՀ և ԱՀ օրենսդրությամբ և Բանկի Վարկային քաղաքականությամբ չարգելված ցանկացած գույք և/կամ գույքային իրավունք։ Երաշխավորությունները դիտվում են որպես լրացուցիչ ապահովության միջոց:
-
Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ
- Բանկը ֆինանսավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին չունեն հարկային և նմանատիպ ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև նախորդ 1 /մեկ/ տարվա ընթացքում ֆինանսական համակարգում չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ կամ այլ պատճառով խնդրահարույց չեն դասակարգվել:
- Ֆինանսավորման հայտը կարող է մերժվել, եթե.
- Հաճախորդի եկամուտները չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
- առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել,
- Հաճախորդն ունի բացասական վարկային պատմություն,
- առաջարկվող գրավն անբավարար է,
- առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ պատճառներ:
- Վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 15 օրվա ընթացքում` վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
- Բանկի վարկային մասնագետը տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Մերժելու դեպքում Հաճախորդի պահանջով նրան տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:
-
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Առևտրային վարկավորման տրամադրման վերաբերյալ դիմում` ներառյալ վարկավորման նպատակը, ծախսման ուղղությունները և գումարները (անհրաժեշտության դեպքում՝ Դիմումում զետեղված տեղեկատվության վերաբերյալ հնարավոր է պահանջվեն հիմնավորող փաստաթղթեր (լրացվում է Բանկում):
- Տնտեսվարող սուբյեկտի Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրությունից քաղվածք` Վարկը ստանալու և/կամ գրավադրվող գույքի վերաբերյալ (գույքը տվյալ տնտեսվարող սուբյեկտին սեփականության իրավունքով պատկանելու դեպքում):
- Իրավաբանական անձի Կանոնադրության պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը, սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ/հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք:
- ՀՀ/ԱՀ պետական ռեգիստրի համապատասխան մարմնի կողմից` Հաճախորդի պետական գրանցումը հավաստող միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (կամ պետական ռեգիստրի վկայականի ներդիր և ՀՎՀՀ):
- Հիմնադիրների, տնօրենի անձնագրերի պատճեններ:
- ՀՀ/ԱՀ պետական ռեգիստրից և/կամ դեպոզիտարիայից (բաժնետիրական ընկերության դեպքում) տեղեկանքներ/քաղվածքներ բաժնետերերի/մասնակիցների կազմի, տնօրենի և կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ, եթե չի իրականացվում էլեկտրոնային հարցում:
- Տեղեկանք` հարկային պարտավորությունների վերաբերյալ: Գործունեության ծավալման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ կամ տեղազննման արձանագրություն` գործունեության ծավալման վայրի վերաբերյալ ֆիզիկական անձի դեպքում` նաև տեղեկանք բնակության վայրից:
- Արտոնագրեր/լիցենզիաներ` արտոնագրված/լիցենզավորված գործունեության դեպքում:
- Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ գույք, հիմնական միջոցներ, շարժական գույք, ապրանքանյութական արժեքներ և այլն) սեփականատեր հանդիսանալու հիմքեր (առք ու վաճառքի պայմանագիր և այլն) և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր (սեփականության վկայականներ, իսկ ավտոմեքենաների և սարքավորումների դեպքում` տեխնիկական անձնագրերի բնօրինակներ, որոնք պատճենահանելուց (թվայնացնելուց) հետո վերադարձվում են հաճախորդին:
- Առաջարկվող գրավի գնահատման/վերագնահատման ակտ/հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք:
- Երաշխավորի կողմից ստորագրված` երաշխավորությունը ստանձնելու հավաստագիր:
- Անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ վարկառուների դեպքում (գյուղատնտեսական ֆինանսավորման նպատակով)` բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի մասին:
- Գույքահարկի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք՝ ոչ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում:
- Անշարժ/շարժական գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք` անշարժ/շարժական գույքի գրավով ապահովված վարկերի տրամադրման դեպքերում:
- Ֆիզիկական անձ գրավատուների անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ, ամուսնության վկայականի պատճեն կամ ամուսնության մեջ գտնվելու կամ չգտնվելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՔԿԱԳ-ից, իսկ վերջինիս ներկայացման անհնարինության դեպքում փաթեթում ապահովել գույքը ձեռք բերելու պահին ամուսնության մեջ գտնվելու մասին նոտարական գրասենյակում տրված հայտարարություն Ֆիզիկական անձ երաշխավորների դեպքում` անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ, սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ/հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք: Այլ փաստաթղթեր/տեղեկանքներ, որոնք անհրաժեշտ են ֆինանսական վերլուծության, որոշումների կայացման, վարկավորման հաստատման, կնքվող պայմանագրերի վավերականության ստուգման և վավերացման համար: