Գյուղատնտեսական վարկեր ԳՖԿ ԾԻԳ ՊՀ ծրագրի շրջանակներում
-
Տարեկան անվանական տոկոսադրույք սկսած 9%-ից
-
Արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար
-
Ժամկետ մինչև 10 տարի
Վարկային հաշվիչ
• «Արցախբանկ» ՓԲԸ-ն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց տրամադրում է վարկեր գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
• Բանկը ֆինանսավորում է ինչպես փորձառու` Բանկին ֆինանսավորման հայտ ներկայացնելու պահին առնվազն վեց ամսվա գործունեության փորձ ունեցող ձեռնարկատիրական գործունեություն ծավալող հաճախորդներին, այնպես էլ սկսնակներին:
• Բանկը ֆինանսավորում է ինչպես փորձառու` Բանկին ֆինանսավորման հայտ ներկայացնելու պահին առնվազն վեց ամսվա գործունեության փորձ ունեցող ձեռնարկատիրական գործունեություն ծավալող հաճախորդներին, այնպես էլ սկսնակներին:
Վարկի ժամկետ | առավելագույնը` 10 տարի վարկային գծերի տեսքով տրամադրելու դեպքում՝ առավելագույնը 7 տարի ժամկետով |
||
Վարկի արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար | ||
Վարկի սահմանաչափ | Առավելագույն գումար սահմանված չէ: | ||
Տարեկան տոկոսադրույք | ՀՀ դրամ` սկսած 13%-ից ԱՄՆ դոլար` սկսած 9%-ից |
||
Տարեկան տոկոսագումարի հաշվարկման կարգ |
Վարկի տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր։ Պարտավորությունների մարման կարգն ու պայմանները ամրագրվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերում։ | ||
Վարկավորման չափ/ապահովության արժեք | Վարկավորման չափ/ապահովության արժեք առավելագույն գործակիցները սահմանվում են ապահովության միջոցներ իրացվելիության աստիճանից ելնելով և կարող են կազմել առավելագույնը.
|
||
Վարկի տրամադրման եղանակ | Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլերով՝ կախված օգտագործման նպատակից, անկանխիկ եղանակով։ | ||
Վարկային պարտավորությունների մարման եղանակ |
|
||
Այլ պայմաններ | Գրավի առարկայի վարձակալության հանձնումը և գրավի առարկայի ֆիզիկական բնութագրի վերաբերյալ փոփոխությունների գրանցումը թույլատրվում են՝ Բանկի կողմից սահմանված պայմաններով։ | ||
Միջնորդավճարներ | Միկրո վարկավորում | Միջին վարկավորում | Խոշոր վարկավորում |
Հայտի ուսումնասիրություն | 5,000 ՀՀ դրամ | 10,000 ՀՀ դրամ | 50,000 ՀՀ դրամ |
Վարկի տրամադրում |
|
0.4% | 0.3% |
Վարկային միջոցների կանխիկացում |
|
|
|
Վարկի պայմանների վերանայման միջնորդավճար | |||
վերջին երեք և ավելի տարիներին Բանկի վարկառու հանդիսանալու դեպքում | 0 ՀՀ դրամ | ||
այլ դեպքերում | 20,000 ՀՀ դրամ | 50,000 ՀՀ դրամ | 50,000 ՀՀ դրամ |
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ | 36%, տարեկան | ||
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ | 12%, տարեկան | ||
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ | 15 աշխատանքային օր՝ բոլոր պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումից հետո | ||
Վարկի մերժման գործոններ |
|
-
Անհրաժեշտ է իմանալ
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՜ ՎԱՐԿՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ;
- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄՙ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՐՎԵԼ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
-
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Վարկավորման տրամադրման վերաբերյալ դիմում (անհրաժեշտության դեպքում՝ Դիմումում զետեղված տեղեկատվության վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր):
- Տնտեսվարող սուբյեկտի Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրությունից քաղվածք` Վարկ ստանալու և/կամ գրավադրվող գույքի վերաբերյալ (գույքը տվյալ տնտեսվարող սուբյեկտին սեփականության իրավունքով պատկանելու դեպքում):
- Իրավաբանական անձի Կանոնադրության պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը, սոցիալականքարտ/հանրային ծառայության համարանիշ/հանրային ծառայության համարանիշ չուենալու մասին տեղեկանք:
- Պետռեգիստրի համապատասխան մարմնի կողմից՝ Հաճախորդչ պետական գրանցումը հավաստող միասնական պետական գրանցամատյանից տրված քղվածք (կամ պետական ռեգիստրի վկայականի ներդիր և ՀՎՀՀ):
- Հիմնադիրների և տնօրենի անձնագրերի պատճեններ:
- ՀՀ/ԱՀ պետական ռեգիստրից և/կամ դեպոզիտարիայից (բաժնետիրական ընկերության դեպքում) տեղեկանքներ/քաղվածքներ բաժնետերերի/մասնակիցների կազմի, տնօրենի և կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ, եթե չի իրականացվում էլեկտրոնային հարցում:
- Տեղեկանք՝ հարկային պարտավորությունների վերաբերյալ:
- Գործունեության ծավալման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ (օրինակ` սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման վկայականի և /անհրաժեշտության դեպքում/ պայմանագրի պատճենը), ֆիզիկական անձի դեպքում` նաև տեղեկանք բնակության վայրից:
- Արտոնագրված/լիցենզիաներ՝ արտոնագրված/լիցենզավորված գործունեության դեպքում:
- Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ գույք, հիմնական միջոցներ, շարժական գույք, ապրանքանյութական արժեքներ և այլն) սեփականատեր հանդիսանալու հիմքեր (առք ու վաճառքի պայմանագիր և այլն) և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր (սեփականության վկայականներ, իսկ ավտոմեքենաների և սարքավորումների դեպքում` տեխնիկական անձնագրերի բնօրինակներ, որոնք պատճենահանելուց (թվայնացնելուց) հետո վերադարձվում են հաճախորդին:
- Առաջարկվող գրավի գնահատման/վերագնահատման ակտ/հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք:
- Ֆիզիկական անձ գրավատուների անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ, ամուսնության վկայականի պատճեն կամ ամուսնության մեջ գտնվելու կամ չգտնվելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՔԿԱԳ-ից, իսկ վերջինիս ներկայացման անհնարինության դեպքում փաթեթում ապահովել գույքը ձեռք բերելու պահին ամուսնության մեջ գտնվելու մասին նոտարական գրասենյակում տրված հայտարարություն:
Ֆիզիկական անձ երաշխավորների դեպքում` անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ, սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ/հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք: - Երաշխավորի կողմից ստորագրված` երաշխավորությունը ստանձնելու հավաստագիր:
- ԱՁ և ֆիզիկական անձ վարկառուների դեպքում` բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի մասին:
- Անշարժ/շարժական գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք` անշարժ/շարժական գույքի գրավով ապահովված վարկերի տրամադրման դեպքերում:
- Գույքահարկի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք՝ ոչ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում:
- Այլ փաստաթղթեր/տեղեկանքներ, որոնք անհրաժեշտ են ֆինանսական վերլուծության, որոշումների կայացման, վարկավորման հաստատման, կնքվող պայմանագրերի վավերականության ստուգման և վավերացման համար: