Գյուղատնտեսական վարկեր ԳՖԿ ԾԻԳ ՊՀ ծրագրի շրջանակներում

  • Տարեկան անվանական տոկոսադրույք սկսած 9%-ից
  • Արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար
  • Ժամկետ մինչև 7 տարի
Վարկային հաշվիչ
Գումար
Արժույթ
Վարկի ժամկետ
Անվանական տոկոսադրույք
0.0 %
Ամսական վճար
֏
Գյուղատնտեսական վարկեր` Հայաստան
«Արցախբանկ» ՓԲԸ-ն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց տրամադրում է վարկեր գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:  
Բանկը ֆինանսավորում է ինչպես փորձառու` Բանկին ֆինանսավորման հայտ ներկայացնելու պահին առնվազն վեց ամսվա գործունեության փորձ ունեցող ձեռնարկատիրական գործունեություն ծավալող հաճախորդներին, այնպես էլ սկսնակներին (start-up):  
Բանկը ֆինանսավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին  չունեն հարկային և նմանատիպ ժամկետանց պարտավորություններ:
Վարկի ժամկետ Վարկերի ժամկետը սահմանվում է կախված օգտագործման նպատակից.
  • կարճաժամկետ՝ առավելագույնը 2 տարի,
  • երկարաժամկետ՝ առավելագույնը 7 տարի:
Վարկի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Վարկի սահմանաչափ Առավելագույն գումար սահմանված չէ:
Տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամ` սկսած 13%-ից
ԱՄՆ դոլար` սկսած 9%-ից
Տարեկան տոկոսագումարի
հաշվարկման կարգ
Վարկի տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր։ Պարտավորությունների մարման կարգն ու պայմանները ամրագրվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերում` համապատասխան յուրաքանչյուր գործիքի նկարագրության։
Վարկավորման չափ/ապահովության արժեք Վարկավորման չափ/ապահովության արժեք առավելագույն գործակիցները սահմանվում են ապահովության միջոցներ իրացվելիության աստիճանից ելնելով և կարող են կազմել առավելագույնը.
  • բնակելի անշարժ գույքի գրավի դեպքում՝  գրավի լիկվիդային արժեքի մինչև 80% 
  • արտադրական նշանակության անշարժ գույքի գրավի դեպքում՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 70%
  • տրանսպորտային միջոցների գրավի դեպքում` գրավի լիկվիդային արժեքի մինչև 60%
  • սարքավորումների գրավի դեպքում` գրավի լիկվիդային արժեքի մինչև 50%
  • շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 65%
  • ամբողջությամբ նույն արժույթով արտահայտված դրամական միջոցների, բյուջետային երաշխիքների գրավի դեպքում՝  գրավի արժեքի/երաշխիքի գումարի մինչև 100%
  • այլ երաշխիքների գրավի դեպքում՝ երաշխիքի գումարի մինչև 80% 
  • այլ արժույթներով արտահայտված դրամական միջոցների, ոսկու ստանդարտված ձուլակտորների, պետական պարտատոմսերի գրավի դեպքում՝ գրավի արժեքի մինչև 95%
  • ապրանքանյութական արժեքների գրավի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 40%
  • պետական արժեթղթերի, այլ բարձր իրացվելի ակտիվների գրավի դեպքում՝ գրավի արժեքի մինչև 90%
  • կորպորատիվ արժեթղթերի գրավի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 60%
  • թանկարժեք մետաղների գրավի դեպքում՝ 80-95%, կախված վարկի մարման եղանակից
  • Հաճախորդի վարկանիշի և/կամ շուկայում զբաղեցրած դիրքի հիման վրա վարկավորման դեպքում՝ հաճախորդի, դիտարկման պահին, ակտիվների մինչև 70%, եթե ընթացիկ ակտիվները կազմում են ընդհանուր ակտիվներում առնվազն 40%-ը, ալ դեպքերում` առավելագույնը ընթացիկ ակտիվների չափով: 
Վարկի տրամադրման եղանակ Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլերով՝ կախված օգտագործման նպատակից, կանխիկ կամ անկանխիկ։
Վարկային պարտավորությունների
մարման եղանակ
  • Պարբերական վճարումներ, որպես կանոն ամսական մարումներ։ Մարումների եղանակն ու ժամանակացույցը սահմանվում է` հաշվի առնելով վարկառուի  բիզնես ցիկլը, դրամական հոսքերի պարբերականությունը և վարկի նպատակայնությունը։
  • Ելնելով Վարկառուի բիզնեսի առանձնահատկություններից, Բանկը կարող է սահմանել վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարի մարման արտոնյալ ժամկետ։
Այլ պայմաններ Գրավի առարկայի վարձակալության հանձնումը և գրավի առարկայի ֆիզիկական բնութագրի վերաբերյալ փոփոխությունների գրանցումը թույլատրվում են՝ Բանկի կողմից սահմանված պայմաններով։
Միջնորդավճարներ Մինչև 3 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար Մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար  Մինչև 60 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար   
Հայտի ուսումնասիրություն 5 000 ՀՀ դրամ 20 000 ՀՀ դրամ 50 000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրում 0.7%, 
նվազ.10 000 ՀՀ դրամ
0.5%, 
նվազ.30 000 ՀՀ դրամ
0.5%
Վարկային միջոցների
կանխիկացում
0.4% 0.3% 0.2%
Վարկի պայմանների վերանայման միջնորդավճար  Վերջին երեք և ավելի տարիներին Բանկի վարկառու հանդիսանալու դեպքում՝ 0 ՀՀ դրամ
20 000 ՀՀ դրամ 50 000 ՀՀ դրամ 50 000 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկային
պարտավորությունների գծով տուժանք
Ժամկետանց վարկի գծով` տարեկան 36%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց տոկոսի գծով` տարեկան 12%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:  
  • Անհրաժեշտ է իմանալ
    • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 

      Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

      Ֆինանսավորման կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել ֆինանսավորման տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով:
  • Ապահովություն, ապահովագրություն
    • Վարկավորման ապահովման միջոց կարող է հանդիսանալ ՀՀ և ԱՀ օրենսդրությամբ և Բանկի Վարկային քաղաքականությամբ չարգելված ցանկացած գույք և/կամ գույքային իրավունք։ Երաշխավորությունները դիտվում են որպես լրացուցիչ ապահովության միջոց: 
       
    • Սարքավորումները որպես ապահովման միջոց դիտարկվում են, եթե առկա են սեփականությունը վկայող փաստաթղթեր և հնարավոր է իրականացնել նույնականացում։ Այլ դեպքերում նման ապահովման միջոցները դիտարկվում են որպես հավելյալ ապահովում։
    • Հաջորդող գրավով ապահովումը թույլատրվում է, եթե գրավի առաջնային իրավունքը նույնպես Բանկինն է, իսկ Հաճախորդի/ների համախառն վարկային պարտավություններ/ապահովվածություններ հարաբերակցությունը բավարարում է Բանկի կողմից սահմանված համապատասխան սահմանաչափերը։  
    • Ֆինանսավորման չափ/ապահովության հաշվարկում ընդգրկելիս գրավի արժեքները հաշվարկվում են հետևյալ սկզբունքով`
       - անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, արժեթղթեր և բարձր իրացվելի միջոցների դեպքում ` լիկվիդային գին.
       - այլ միջոցների դեպքում` շուկայական գին։
  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ
    • Բանկը ֆինանսավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին չունեն հարկային և նմանատիպ ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև նախորդ 1 /մեկ/ տարվա ընթացքում ֆինանսական համակարգում չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ կամ այլ պատճառով խնդրահարույց չեն դասակարգվել:
    • Ֆինանսավորման հայտը կարող է մերժվել, եթե.
      - Հաճախորդի եկամուտները չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
      - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել,
      - Հաճախորդն ունի բացասական վարկային պատմություն,
      - առաջարկվող գրավն անբավարար է,
      - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ պատճառներ:  
      - Վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 15 օրվա ընթացքում` վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
      - Բանկի վարկային մասնագետը տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին:Մերժելու դեպքում Հաճախորդի պահանջով նրան տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:
  • Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
    • Հիմնական փաստաթղթեր
    • Առևտրավարկային Ֆինանսավորման տրամադրման վերաբերյալ դիմում` ներառյալ ֆինանսավորման նպատակը, ծախսման ուղղությունները և գումարները: Դիմումում զետեղված տեղեկատվության վերաբերյալ հնարավոր է պահանջվի հիմնավորող փաստաթուղթ
    • Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք` ֆինանսավորում ստանալու և գրավադրվող գույքի վերաբերյալ:
    • Կանոնադրության պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
    • Պետռեգիստրի վկայականի պատճենը:
    • ՀՎՀՀ (հարկային կոդ):
    • Հիմնադիրների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրերի պատճենները:
    • Տեղեկանք այլ ընկերություններում ընկերության և բաժնետերերի բաժնեմասերի վերաբերյալ:
    • Տեղեկանք հարկային և սոցապ. պարտավորությունների վերաբերյալ:
    • Գործունեության ծավալման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ (օրինակ` սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման վկայականի և /անհրաժեշտության դեպքում/ պայմանագրի պատճենը), ֆիզիկական անձի դեպքում` նաև տեղեկանք բնակության վայրից:
    • Արտոնագրված/լիցենզավորված գործունեության դեպքում` արտոնագրեր/լիցենզիա:
    • Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ գույք, հիմնական միջոցներ, շարժական գույք ապրանքանյութական արժեքներ և այլն) սեփականատեր դառնալու հիմքեր (առք ու վաճառքի պայմանագիր և այլն) և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր /սեփականության վկայականներ, իսկ ավտոմեքենաների և սարքավորումների դեպքում` տեխ. անձնագրերի բնօրինակները/:
    • Առաջարկվող գրավի գնահատման/վերագնահատման/ ակտ կամ արժեքի որոշման հիմք:
    • Ֆիզիկական անձ գրավատուների, երաշխավորների դեպքում` վերջիններիս անձը հաստատող փաստաթղթերի պատճենները և համաձայնությունը վարկային պատմության վերաբերյալ հարցումների կատարելու մասին:
    • ԱՁ և ֆիզիկական անձ վարկառուների դեպքում (գյուղատնտեսական ֆինանսավորման նպատակով)` բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի մասին: 2. Այլ փաստաթղթեր /տեղեկանքներ/, որոնք անհրաժեշտ են ֆինանսական վերլուծության, որոշումների կայացման, ֆինանսավորման հաստատման, կնքվող պայմանագրերի վավերականության ստուգման և վավերացման համար:
    • Այլ փաստաթղթեր /տեղեկանքներ/, որոնք անհրաժեշտ են ֆինանսական վերլուծության, որոշումների կայացման, ֆինանսավորման հաստատման, կնքվող պայմանագրերի վավերականության ստուգման և վավերացման համար:

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: