«Արցախբանկ» ՓԲԸ կողմից մատուցվող ներդրումային ծառայություններ և ոչ հիմնական ծառայություններ
«Արցախբանկ» ՓԲԸ իրականացնում է հետևյալ հիմնական ներդրումային ծառայությունը`
  • Հաճախորդներից արժեթղերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • Բանկի կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում.
  • Բանկի հաշվին և անունից արժեթղթերով գործարքների կատարում:
«Արցախբանկ» ՓԲԸ կողմից մատուցվում է հետևյալ ոչ հիմնական ծառայությունը`
  • Արժեթղթերի պահառություն:
Արժեթղթերի պահառության առարկա կարող են հանդիսանալ
  • ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից թողարկվող պետական (գանձապետական) կարճաժամկետ,
    միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր,
  • ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսեր, ինչպես նաև հետագայում թողարկվող և
    շրջանառվող պետական այլ պարտատոմսեր:

Որպես ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող կառուցվածքային ստորաբաժանում   հանդես է  գալիս  Բանկի Գանձապետարանը:

Հաճախորդի կողմից վճարումներ կատարելու պայմանները, եղանակները և ժամկետները Բանկը մատուցված ծառայությունների դիմաց Հաճախորդից գանձում է միջնորդավճար համաձայն Բանկի Վարչության կողմից հաստատված սակագների: Միջնորդավճարները գանձվում են Հաճախորդի դրամային հաշվի/հաշիվների մնացորդից/ներից յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը` համաձայն Բանկում գործող սակագների: Տվյալ հաշվին/հաշիվներին համապատասխան միջոցների բացակայության դեպքում Պահառուի կողմից գանձվելիք գումարը գանձվում է Հաճախորդի արտարժութային հաշվից/հաշիվներից` գանձման պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարած միջին շուկայական փոխարժեքով:

 

Կորպորատիվ արժեթղթերով պահառուական ծառայությունների մատուցման սակագներ
 
Արժեթղթերի հաշվի բացում անվճար 
Դեպո հաշվի սպասարկում անվճար
Հաշվում առկա արժեթղթերի (բացառությամբ՝ օտարերկրյա պահառուի միջոցով հաշվառվող արժեթղթերի) պահպանում2 0.0010%
Հաշվում առկա՝ օտարերկրյա պահառուի միջոցով հաշվառվող արժեթղթերի պահպանում3 Բանկին Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից հրապարակված սակագին (ներառյալ հարկերը) +25%  հավելագին
Արժեթղթերի մուտքագրում հաճախորդի դեպո հաշվին 0 ՀՀ դրամ
Արժեթղթերի ներպահառուական փոխանցումներ 1 000 ՀՀ դրամ
Արժեթղթերի միջպահառուական փոխանցումներ (դուրս փոխանցումներ)    
Բաժնետոմսեր (ներառյալ «Ազատ առաքում՝ համաձայնությամբ»)   
մինչև 1 000 000 ՀՀ դրամը 1 000 ՀՀ դրամ
1 000 001 ՀՀ դրամից ավել 0.10%, առավելագույնը՝ 2 500 000 ՀՀ դրամ
Պարտատոմսեր (ներառյալ «Ազատ առաքում՝ համաձայնությամբ»)  
մինչև 2 000 000 ՀՀ դրամը 200 ՀՀ դրամ
 2 000 001 ՀՀ դրամից ավել 0.01%,առավելագույնը՝ 300 000 ՀՀ դրամ
Ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքների կնքման արդյունքում արժեթղթերի փոխանցում մեկ հաշվից մյուսին 9 000 ՀՀ դրամ
Պորտֆելի փոխանցում 10 000 ՀՀ դրամ
Բաժնետոմսի DVP փոխանցում  
մինչև 1 000 000 ՀՀ դրամը 2 000 ՀՀ դրամ
1 000 001 ՀՀ դրամից ավել 0.20%, առավելագույնը՝ 3 000 000 ՀՀ դրամ
Պարտատոմսերի DVP փոխանցում  
մինչև 10 000 000 ՀՀ դրամը 2 000 ՀՀ դրամ
10 000 001 ՀՀ դրամից ավել 0.02%, առավելագույնը՝ 300 000 ՀՀ դրամ
Արժեթղթերի գրավադրում, սառեցում, արգելակում  
Բաժնետոմսերի գրավադրում 0.01%, առավելագույնը՝ 2 500 000 ՀՀ դրամ
Պարտատոմսեր գրավադրում 0.02%, առավելագույնը՝ 450 000 ՀՀ դրամ
Արժեթղթերի կամ արժեթղթի հաշվի սառեցում 0.01%, առավելագույնը՝ 2 500 000 ՀՀ դրամ
Արժեթղթերի առևտրային արգելադրում 1 000 ՀՀ դրամ
Գրավի, սառեցման, առևտրային արգելադրման դադարեցում 1 000 ՀՀ դրամ
Արժեթղթերի վերագրանցում 5 000 ՀՀ դրամ
Քաղվածքների և տեղեկանքների տրամադրում անվճար
Արժեթղթերի դիմաց եկամուտների հաշվարկում, ստացում Բանկին Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ներկայացված սակագին (ներառյալ՝ հարկերը) + 25% հավելագին
Լրացուցիչ տեղեկությունների տրամադրում պայմանագրային

 

Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ (ներառյալ ԱԱՀ)
 
  <=20մլն                 >20մլն                  Նվազագույն միջնորդավճար                    
ԱՊՀ (բաժնետոմսեր, պարտատոմսեր)                                 
Հայաստան 0.14%                                           0.12%                                     5 000
Ռուսաստան 0.14%                  0.12% 5 000
ԵՎՐՈՊԱ (բաժնետոմսեր, դեպոզիտար ստացականներ, այլ բաժնային արժեթղթեր)  0.25%                  0.22% 15 000
ԱՍԻԱ (բաժնետոմսեր, դեպոզիտար ստացականներ, այլ բաժնային արժեթղթեր) 0.25%                    0.22% 12 000
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ (բաժնետոմսեր, դեպոզիտար ստացականներ, այլ բաժնային արժեթղթեր)      
ԱՄՆ5 0.022%                        0.02% USD 18
Կանադա6 0.038%                0.035%              CAD 30
Պետական արժեթղթերով գործառնություններ
Դեպո հաշվի բացում և սպասարկում անվճար
ՊՊ փոխանցում ներդրողի հրահանգով 500 ՀՀ դրամ
Դեպո հանձնարարականի պատրաստում (ներառյալ ԱԱՀ) 1 000 ՀՀ դրամ
  • Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, արտասահմանյան երկրների դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև Հաճախորդի սպասարկման հետ կապված և այլ ծախսերը (հարկեր, տուրքեր և այլն):
  • Հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա վերջին հաշվում առկա արժեթղթերի (բացառությամբ ՀՀ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերի) մնացորդների անվանական արժեքի վրա/ ամսական:
  • Հաշվարկվում է հաշվում առկա արժեթղթերի ընդհանուր ծավալի վրա/ ամսական (արժեթղթերի մնացորդի օրական հաշվով):
  • Ներդրումային գործիքների շրջանակը սահմանափակվում է Բանկի գործընկերների կողմից առաջարկվող գործիքակազմով: Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև Հաճախորդի սպասարկման հետ կապված և այլ ծախսերը (հարկեր, տուրքեր և այլն): Կարգավորվող շուկաներում գործարքներ կնքելու համար Բանկի գործընկերների կողմից 1 պատվերով գնվող/վաճառվող արժեթղթերի նվազագույն քանակական/ծավալային սահմանափակումներ սահմանված լինելու դեպքում այդ սահմանափակումները տարածվում են նաև Հաճախորդի պատվերների վրա: Բրոքերային գործարքների արդյունքում առաջացած անհրաժեշտության դեպքում Հաճախորդի միջոցների փոխարկումը այլ արժույթների կատարվում է Բանկի գործընկերների կողմից սահմանված փոխարժեքներով:
  • Սակագները սահմանված են ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով մեկ բաժնետոմսի (դեպոզիտար ստացականի) համար:
  • Սակագները սահմանված են Կանադական դոլարին համարժեք ՀՀ դրամով մեկ բաժնետոմսի (դեպոզիտար ստացականի) համար:
 
Հաճախորդների հետ կապի իրականացման կարգը և ժամկետները

Բանկի և Հաճախորդի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով (ֆաքսիմիլային կապով կամ էլեկտրոնային փոստով):

 
Պայմանագրի գործողության ժամկետը և դադարեցման դեպքում Հաճախորդի միջոցների վերադաձման կարգը.

• Պահառության պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անժամկետ:

• Պայմանագրի դադարեցման դեպքում Հաճախորդի դեպո հաշվի մնացորդը Հաճախորդի հանձնարարականի հիման վրա նույն օրվա ընթացքում փոխանցվում է Հաճախորդի` այլ ենթապահառուի մոտ հաշվառվող դեպո հաշվին, իսկ դեպո հաշիվը փակվում է:
 

Շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականություն

Հաճախորդի հանձնարարականները կատարելիս Բանկը գործում է անկողմնակալության, ճշտապահության և Հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով:

Հաճախորդի շահերի պաշտպանության նպատակով Բանկի համապատասխան իրավասություններ ունեցող աշխատակիցները պարտավոր են`

• պահպանել տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի պահանջները.
• վեր դասել Բանկի և Բանկի Հաճախորդների շահերը սեփականից և խուսափել այնպիսի գործարքների կնքումից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ Հաճախորդի և/կամ Բանկի շահերի վրա.
• ապահովել ներդրողների (Հաճախորդների, գործընկերների և շուկայի այլ մասնակիցների) շահերի պաշտպանությունը.
• իրենց իրավասությունների շրջանակներում տեղեկացնել անմիջական ղեկավարին ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի հնարավոր խախտումների, ինչպես նաև այն գործառնությունների մասին, որոնց առնչությամբ Բանկը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է դիտվել որպես շահագրգիռ անձ:
 

Մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

• Հաշվի բացման փաստաթղթեր:

• Արժեթղթերի վերաբերյալ գիտելիքների ու փորձի մասին տեղեկատվություն:
 

Ուշադրություն` Ծառայությունների մատուցման ընթացքում գործառնությունների հետ կապված ռիսկը կրում է Հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու Հաճախորդի վնասները, եթե դրանք չեն հասցվել Բանկի անգործության և/կամ անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով:
 

Գործարքների իրականացման վայր` 


Ստեփանակերտի կենտրոնական մասնաճյուղ
Հեռ.` +374 47 943334
[email protected]
ԱՀ 375000, Ստեփանակերտ