Ժամկետային
-
Տարեկան անվանական տոկոսադրույք 3.75% - 9.00 %
-
Արժույթ ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար/ Եվրո
-
Ժամկետ մինչև 550 օր
Ավանդային հաշվիչ
Գումար
Արժույթ
Ժամկետ
Տարեկան տոկոսադրույք
Վերջնական գումար
Տոկոսային եկամուտ (առանց եկամտային հարկի նվազեցման)
Ընդհանուր պայմաններ
Ավանդի ներդրման Ժամկետ | Տոկոսա գումարի վճարում | Տարեկան տոկոսադրույք, % | |||
---|---|---|---|---|---|
մինչև 50 000 000 ՀՀ դրամ |
50 000 001 և ավելի ՀՀ դրամ |
||||
Անվանական | APY* | Անվանական | APY* | ||
31-ից 90 օր | Ամսական | 3.75 | 3.76 | 3.50 | 3.51 |
91-ից 180 օր | Ամսական | 5.00 | 5.09 | 4.75 | 4.83 |
181-ից 270 օր | Ամսական | 7.00 | 7.20 | 6.75 | 6.94 |
Ժամկետի վերջում | 7.75 | 7.80 | 7.50 | 7.54 | |
271-ից 365 օր | Ամսական | 8.25 | 8.54 | 8.00 | 8.28 |
Ժամկետի վերջում | 8.50 | 8.48 | 8.25 | 8.23 | |
366-ից 550 օր | Ամսական | 8.75 | 9.09 | 8.50 | 8.82 |
Ժամկետի վերջում | 9.00 | 8.79 | 8.75 | 8.55 |
Ավանդի ներդրման Ժամկետ | Տոկոսա գումարի վճարման պարբերականություն | Տարեկան տոկոսադրույք, % | |||
---|---|---|---|---|---|
ԱՄՆ դոլար | Եվրո | ||||
Անվանական | APY* | Անվանական | APY* | ||
31-ից 90 օր | Ամսական | 1.00 | 0.99 | 0.00 | 0.00 |
91-ից 180 օր | Ամսական | 1.50 | 1.50 | 0.25 | 0.25 |
181-ից 270 օր | Ամսական | 2.75 | 2.77 | 0.50 | 0.50 |
Ժամկետի վերջում | 3.00 | 3.00 | 0.75 | 0.75 | |
271-ից 365 օր | Ամսական | 3.25 | 3.29 | 1.00 | 1.00 |
Ժամկետի վերջում | 3.50 | 3.49 | 1.10 | 1.10 | |
366-ից 550 օր | Ամսական | 4.50 | 4.59 | 1.15 | 1.15 |
Ժամկետի վերջում | 4.75 | 4.69 | 1.25 | 1.24 |
* APY` տարեկան տոկոսային եկամտաբերություն:
-
Ավանդի այլ պայմաններ
- Ավանդի նվազագույն գումար՝
- ՀՀ դրամով` 1,000,000 /միկ միլիոն/
- ԱՄՆ դոլարով` 2,000 /երկու հազար/
- Եվրոյով` 2,000 /երկու հազար/ - ՀՀ դրամով ավանդների ներգրավման շեմը վերաբերվում է Ավանդատուի Բանկում գործող ՀՀ դրամով ավանդների (ներառյալ՝ ներդրվող ավանդի) համախառն դիրքին։
- Ավանդների վաղաժամկետ լուծման դեպքում Բանկը լուծում է ավանդային պայմանագիրը և կատարում տոկոսագումարների վերահաշվարկ՝ տվյալ պահին ցպահանջ ավանդի համար գործող տոկոսադրույքով` 0% տարեկան, եթե հավելագրված տոկոսների վերահաշվարկի այլ կարգ սահմանված չէ Ավանդային պայմանագրով/Լրացուցիչ համաձայնագրով:
- Ոչ ռեզիդենտ հաճախորդների կողմից ներդնվող ավանդների պայմանները կարող են սահմանվել յուրաքանչյուր հաճախորդի հետ առանձին բանակցման միջոցով, որոնք կարող են տարբերվել «Արցախբանկ» ՓԲԸ կողմից հրապարակված ավանդների ներգրավման վերոնշյալ ընդհանուր պայմաններից:
- Ավանդի նվազագույն գումար՝
-
Ավանդի գումարին տոկոսների հավելագրում, վճարում
- Ավանդի գումարի դիմաց տոկոսները հավելագրվում են ավանդի Բանկ մուտք լինելու օրվանից մինչև Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Հաշվարկներում օգտագործվող տարվա օրերի քանակն ընդունվում է 365, իսկ նահանջ տարին՝ 366:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում:
- Ավանդատուին տոկոսագումարները վճարվում են Ավանդի արժույթով, բացառությամբ, եթե Ավանդատուն տոկոսագումարի վճարման օրը ցանկություն է հայտնել արտարժութային Ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ստանալ ՀՀ դրամով: Ընդ որում, արտարժութային ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ՀՀ դրամով վճարելու դեպքում փոխարկումն իրականացվում է վճարման պահին տվյալ արտարժույթի համար Բանկի կողմից սահմանված առքի փոխարժեքով:
- Ավանդների գծով հաշվարկված տոկոսագումարների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով: Ավանդի գումարի վրա հավելագրված տոկոսները փոխանցվում են Բանկում սպասարկվող Ավանդատուի բանկային հաշվին:
- Որպես ավանդ կանխիկ մուտքագրված միջոցները Ավանդատուին կանխիկ վճարելիս միջնորդավճար չի գանձվում:
- Որպես ավանդ անկանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում գանձվում է միջնորդավճար.
- ՀՀ դրամով՝ 0.25%,
- ԱՄՆ դոլարով՝ 0.5%, այլ արտարժույթով՝ Բանկի կողմից սահմանված դրույքաչափով:
-
Ավանդի գումարի վերադարձ
- Երբ Ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա պայմանագիրը համարվում է դադարեցված: Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային հաշվին:
- Եթե ավանդի վերադարձի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերադարձը կատարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին օրը` ոչ աշխատանքային օրերի համար վճարելով տոկոսներ:
- Ավանդը կամ դրա վրա հաշվեգրված տոկոսները ստանալիս` Ավանդատուն Բանկ է ներկայացնում համապատասխան ղեկավարի լիազորությունները և գումարը ստացողի անձը հաստատող փաստաթղթերով և Բանկային ավանդի պայմանագրի իր օրինակով:
- Բանկը, ոչ ռեզիդենտ Ավանդատուների դեպքում, հանդիսանալով հարկային գործակալ, Ավանդատուի փոխարեն հարկային պարտավորությունները կատարելու նպատակով, Ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարներից կատարում է գանձում՝ գործող օրենսդրությամբ սահմանված չափով:
-
Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրումը
- Բանկը ավանդային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա պարբերականությամբ Ավանդատուին անվճար տրամադրում է Ավանդային հաշվի քաղվածք օրենքով սահմանված ձևով: Այլ դեպքերում քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.
- Ավանդային հաշվի՝ մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի տրամադրում՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
- Ավանդային հաշվի վերաբերյալ վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում՝ յուրաքանչյուր փաստաթղթի համար.
- Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ,
- Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- 31 օրից մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ): - Ավանդային հաշվի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկանքի, Հաճախորդի կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում՝ 2,500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
- Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին).
- ֆաքսով (մեկ էջի համար)` 1,800 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- Էլ.փոստով` 0 ՀՀ դրամ,
- փոստային եղանակով` ՀՀ/ԱՀ տարածքում՝ 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն/-ով` 35,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
-
Վեճերի լուծման կարգը
- Ավանդային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: