ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Հատուկ առաջարկ. AWI ժամացույց ապառիկ` 0%-ով


ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Հարգելի հաճախորդներ, մինչև 2019թ. օգոստոսի 31-ը ներառյալ Արցախբանկում գործում են հատուկ պայմաններ AWI ընկերության խանութ-սրահներից ապառիկ կարգով ժամացույցներ ձեռքբերման նպատակով վարկերի համար` 0% տարեկան տոկոսադրույքով, առանց միջնորդավճարների ու սպասարկման վճարների:


Ընդհանուր պայմաններ

  • Արցախբանկը տրամադրում է ապառիկ վարկեր ՀՀ/ԱՀ քաղաքացի հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձանց (20-70 տարեկան), ովքեր ունեն մշտական գրանցում, մշտական աշխատանք կամ անձնական բիզնես:
  • Վարկերը տրամադրվում են AWI ընկերության խանութ-սրահներից ապառիկ կարգով` ժամացույց ձեռք բերելու նպատակով: 
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:

 

Վարկի ժամկետ 18 ամիս
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի սահմանաչափ 50 000 - 400 000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ
Տարեկան տոկոսադրույք

0%

Ապահովման միջոց

Ապահովման միջոց է հանդիսանում ձեռքբերվող ապրանքը: 

Վարկ/գրավ գործակից

100%

Կանխավճար

0%

Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` սկսած Վարկի տրամադրման օրվանից մինչև լրիվ մարման օրը: Տոկոսների հաշվարկն իրականացվում է` օրացուցային տարին ընդունելով 365/366 օր:
Վարկային պարտավորությունների մարման կարգ Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումներն իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով` անուիտետային եղանակով:

Միջնորդավճարներ

 

Վարկի տրամադրում

0 ՀՀ դրամ

Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ
0.13%, օրական
Վարկի ձևակերպման վայր Առցանց (online` AWI ընկերության խանութներում).
ք.Երևան, Աբովյան, 14/4
ք.Երևան, Ծիծեռնակաբերդի խճղ. 3 (Դալմա Մոլ) 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիսթե որքան կարժենա վարկը 
Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

 

  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ
    Վարկը տրամադրվում է հաշվի առնելով հայտի ներկայացման օրվա դրությամբ հաճախորդի մոտ ժամկետանց պարտավորությունների բացակայությունը և նրա վարկունակության վերլուծությունը: 

    Հայտը կարող է մերժվել, եթե
    - Հաճախորդի եկամուտները բավարար չեն Վարկի գծով պարտավորությունները ժամանակին և լրիվությամբ մարելու համար,

    - Հաճախորդը Բանկ դիմելու պահին ունի ժամկետանց վարկային պարտավորություններ և/կամ օրացուցային նախորդ 1 տարվա ընթացքում Հաճախորդի մոտ վարկերի գծով (մարված և գործող) առկա է առավելագույնը 2 (երկու) դասակարգում,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստ և/կամ դրանք թերի են ներկայացվել, ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում գործարքի կնքման օրը լրացված հայտի տվյալների հետ, հայտը լրացրած անձի ինքնությունը չի համապատասխանում իրականում Ապրանքը ձեռք բերող անձի ինքնության հետ,
    - հակասում է Բանկի Վարկային քաղաքականությանը:

    Վարկի տրամադրման/մերժման որոշման մասին Հաճախորդը տեղեկացվում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում` վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Վարկային հայտը մերժելու դեպքում Հաճախորդը/Կազմակերպությունը նույն օրը տեղեկացվում է մերժման պատճառների մասին: Դրական որոշման դեպքում Վարկը տրամադրվում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկի տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ բացասական որոշման դեպքում Հայտի դարձերեսին նշագրվում է «Մերժվում է» արտահայտությունը` նշելով մերժման պատճառները և Հայտի պատճենը տրամադրվում է Հաճախորդին, իսկ օն-լայն ֆակտորինգի դեպքում` Կազմակերպությանը էլեկտրոնային եղանակով հետ է ուղարկվում Հայտը` «Մերժվում է» նշագրմամբ` նշելով մերժման պատճառները:
  • Անհրաժեշտ փաստաթղթեր
    - ընկերության կողմից Հաճախորդի անունով լրացված ապրանքների ձեռք բերելու համար նախատեսված Հայտ
    - անձնագիր
    - անհրաժեշտության դեպքում` տեղեկանք աշխատանքի վայրից:  
     



Էջը թարմացվել է 2019-08-16 10:07:30




 
USD 475.00 477.00 475.92
EUR 524.00 530.00 527.46
RUB 7.06 7.26 7.22
CHF 481.00 487.00 485.39
GBP 573.00 579.00 578.43
GEL 150.00 180.00 163.41
CAD 346.00 358.50 358.05
 
USD 475.00 477.00 475.92
EUR 524.00 530.00 527.46
RUB 7.07 7.27 7.22
CHF 483.50 488.50 485.39
GBP 574.00 584.00 578.43
GEL - - 163.41
CAD - - 358.05

Արխիվ Թարմացվել է 16.08.2019 18:20


 
XAU 1գրամ - 36000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 23400000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 16.08.2019 09:40