Արցախբանկ Մոբայլ

• Դիմեք Բանկի ցանկացած մասնաճյուղ Ինտերնետ Բանկն ակտիվացնելու համար
• Բեռնեք Artsakhbank Mobile հավելվածը.
• App Store
• Google Play
• Մուտքագրեք Բանկի կողմից տրամադրված Գաղտնաբառը

Artsakhbank Mobile-ի միջոցով արագ և հարմարավետ կարող եք անվճար կատարել.
• Հաշիվների արագ և ապահով կառավարում
• Ավանդների համալրում
• Վարկերի (այդ թվում այլ հաճախորդի) մարում
• Դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում
• Հարկերի վճարումներ
• Արտարժույթի փոխարկում
• Կոմունալ վճարումներ
• Ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարում
• Նվիրաբերություն «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:
ՆԱԵՎ Քարտից քարտ փոխանցում (card2card)՝ ArCa համակարգի անդամ հանդիսացող բանկերի քարտերին:
-
Artsakhbank Mobile հավելվածի միջոցով արագ և հարմարավետ կարող եք.
- Դիտել
• քարտերի, հաշիվների մնացորդներն ու գործարքները
• ծախսերի վիճակագրությունը
• մոտակայքում գտնվող մասնաճյուղերի և բանկոմատների ցանցը - Կատարել
• հաշիվների արագ և ապահով կառավարում
• ներբանկային և միջբանկային դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում առանց միջնորդավճարի
• քարտից քարտ փոխանցում (card2card)` ArCa համակարգի անդամ հանդիսացող բանկերի քարտերին
• հարկերի վճարումներ
• կոմունալ վճարումներ
• ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ
• արտարժույթի փոխարկում
• նվիրաբերություն «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
• մարել գործող վարկերը, դիտել մարումների ժամանակացույցը, ստանալ վարկերի վերաբերյալ տեղեկատվություն
• մարել Բանկում սպասարկվող այլ հաճախորդի վարկ՝ վարկային կոդով
• համալրել ավանդները, ստանալ ավանդների վերաբերյալ տեղեկատվություն - Ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ
- Ձևավորել քարտերի, հաշիվների, ավանդների գծով կատարված գործարքների գծով քաղվածքներ
- Ստանալ ծանուցումներ, նորություններ
- Կապ Բանկի հետ
- Դիտել
-
Անվտանգության և գաղտնիության կանոններ
- Հաճախորդի նույնականացումն իրականացվում է ըստ նույնականացման տվյալների՝ օգտանունի, գաղտնաբառի (ծածկագիր), SMS հաղորդագրությամբ ուղարկվող ունիկալ կոդի և նույնականացման այլ տվյալների, օրինակ անցակոդի, բիոմետրիկ տվյալների նույնականացմաբ կախված մոբայլ սարքի հնարավորությունից և այլն:
Ծածկագրին ներկայացվում են հետևյալ պահանջները`
• ծածկագիրը պետք է ունենա առնվազն 8 սիմվոլ երկարություն
• ծածկագիրը պետք է բաղկացած լինի առնվազն տառերից և թվերից
• ծածկագրում օգտագործվող տառերը պետք է լինեն լատինատառ
• ծածկագիրը պետք է փոփոխել առնվազն 6 ամիսը մեկ անգամ:
- Նույնականացման տվյալները՝ օգտանունը և գաղտնաբառը, Հաճախորդին տրամադրելու պահից դրանց անվտանգ և գաղտնի պահպանության պատասխանատվությունը ստանձնում է Հաճախորդը:
- Նույնականացման տվյալների մուտքագրումն Artsakhbank Mobile հավելված ունի բնօրինակ ստորագրման հավասարազոր իրավական ուժ և դրա մուտքագրումը հիմք է Բանկի համար՝ ծրագրով կատարված գործարքների իրականացման համար: Հաճախորդը պատասխանատվություն է կրում հավելված մուտք գործելու և հավելվածից դուրս գալու միջև ընկած ժամանակահատվածում իր և իր կողմից լիազորված անձի կողմից տրված բոլոր հրահանգների համար:
• Հաճախորդը պարտավոր է ձեռնարկել բոլոր խելամիտ կանխարգելիչ գործողությունները՝ մոբայլ սարքի և իր տվյալների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև զեղծարարությունը կանխարգելու համար
• խստորեն պահպանել հավելված մուտք գործելու օգտանունի, գաղտնաբառի և այլ նույնականացման տվյալների գաղտնիությունը
• չընտրել այնպիսի անվտանգության տվյալներ, որոնք հեշտությամբ հնարավոր է կռահել
• ուշադիր լինել, որպեսզի անվտանգության տվյալները օգտագործելիս տեանելի չլինեն երրորդ անձի համար
• չհայտնել անվտանգության տվյալները երրորդ անձանց
• անմիջապես փոխել անվտանգության տվյալները երրորդ անձանց հասանելի դառնալու ցանկացած կասկածի դեպքում
• անվտանգության տվյալները և մոբայլ սարքը պահել ապահով տեղում
• հավելված մուտք գործելուց հետո մոբայլ սարքը պահել տեսադաշտում և թույլ չտալ այլ անձանց այն օգտագործել
• հավելվածում աշխատանքն ավարտելուց հետո դուրս գալ հավելվածից/ելք/ հավելվածից, և ուշադիր լինել, որպեսզի հավելվածը ակտիվ վիճակում չմնա, երբ այն չի օգտագործվում
• հետևել մոբայլ սարքի օպերացիոն համակարգն արտադրողի անվտանգության կանոններին, որոնք վերաբերում են հավելվածը կամ մոբայլ սարքը օգտագործելուն (միևնույն ժամանակ ոչ մի դեպքում չտրամադրել նրանց անվտանգության տվյալների կամ ունեցած հաշիվների մասին տեղեկատվություն)
• ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններ սարքը վիրուսներից և այլ վնասակար ծրագրերից զերծ պահելու համար
• բջջային հեռախոսահամարի կամ կոնտակտային այլ տվյալների փոփոխության դեպքում անհապաղ տեղեկացնել Բանկին:
! Բանկը երբեք չի դիմի հաճախոդին (կամ Բանկի անունից Հաճախորդի հետ կապվ հաստատելու համար չի օգտվի երրորդ անձի ծառայությունից) Հաճախորդի անվտանգության տվյալները ամբողջությամբ տրամադրելու խնդրանքով: Եթե ինչ-որ մեկը դիմի նմանատիպ խնդրանքով (նույնիսկ եթե օգտագործեն Բանկի անունը և ապրանքանիշը, որոնք շատ նման կլինեն իրականին), ապա դա, ամենայն հավանականությամբ, զեղծարարություն է, և ոչ մի դեպքում չպետք է անվտանգության տվյալները հայտնել նրանց: Միևնույն ժամանակ, ցանկացած նման դեպքի մասին պետք է անմիջապես տեղյակ պահել Բանկին: - Artsakhbank Mobile ծառայությունը ակտիվացվում է ֆիզիկական անձանց համար՝ Ինտերնետ Բանկինգ ծառայության հետ զուգահեռ:
- Հաճախորդի նույնականացումն իրականացվում է ըստ նույնականացման տվյալների՝ օգտանունի, գաղտնաբառի (ծածկագիր), SMS հաղորդագրությամբ ուղարկվող ունիկալ կոդի և նույնականացման այլ տվյալների, օրինակ անցակոդի, բիոմետրիկ տվյալների նույնականացմաբ կախված մոբայլ սարքի հնարավորությունից և այլն:
-
Ինչպես ակտիվացնել Artsakhbank Mobile հավելվածը
- Դիմեք Բանկի ցանկացած մասնաճյուղ Ինտերնետ Բանկ համակարգին և Արցախբանկ Մոբայլ հավելվածին միանալու համար, այնուհետև ներբեռնեք Artsakhbank Mobile հավելվածը: Բանկի կողմից ձեզ կտրամադվի օգտանուն, ինչպես նաև Ձեր հեռախոսահամարին կուղարկվի կարճ հաղորդագրություն՝ ծառայությունը ակտիվացնելու համար մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ: Հավելված բարեհաջող մուտք գործելուց հետո համակարգը կպահանջի փոխել գաղտնաբառը և սահմանել անցակոդ, որը պետք է հիշել՝ յուրաքանչյուր մուտքի և գործարքների հաստատման համար: Հավելվածը հնարավորություն է տալիս մուտք գործել և հաստատել գործարքները մատնահետք՝ TouchID կիրառելով, iOS համակարգի դեպքում նաև Face ID:
- Եթե Դուք արդեն Ինտերներ Բանկ համակարգի օգտատեր եք, ապա ներբեռնեք Artsakhbank Mobile հավելվածը և մուտք գործեք Մոբայլ Բանկինգ համակարգ մուտքագրելով Ձեր՝ Ինտերնետ Բանկ համակարգի համար գործող օգտատիրոջ անվանումը (username) և գաղտնաբառը (password).
-
Ինչպես վերաթողարկել գաղտնաբառը
- Գաղտնաբառի վերաթողարկելու համար անհրաժեշտ է լրացնել և Բանկ ներկայացնել Բանկի կողմից հաստատված Գաղտնաբառի վերաթողարկման մասին դիմում-հայտը, որի հիման վրա Ձեզ կտրանմադրվի նոր գաղտնաբառ:
- Արտասահմանում գտնվող Հաճախորդների դեպքում դիմում-հայտը ներկայացվում է Հեռահար սպասարկման համակարգին բաժանորդագրվելու հայտում նշված էլեկտրոնային հասցեից:
-
Ինչ անել գաղտնաբառի գաղտնազերծման և/կամ կորստի դեպքում
- Բանկի կողմից տրամադրված ծրագրային ապահովման միջոցների (այդ թվում՝ օգտագործողի անվան և գաղտնաբառի) գաղտնազերծման և/կամ կորստի դեպքում անհապաղ պարտավոր է գրավոր հայտնել Բանկին համապատասխան օգտագործողը կասեցնելու անհրաժեշտության մասին: