ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Գյուղատնտեսական վարկեր` Արցախ


Ընդհանուր պայմաններ

  • «Արցախբանկ» ՓԲԸ-ն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց տրամադրում է վարկեր գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:

  • Բանկը ֆինանսավորում է ինչպես փորձառու` Բանկին ֆինանսավորման հայտ ներկայացնելու պահին առնվազն վեց ամսվա գործունեության փորձ ունեցող ձեռնարկատիրական գործունեություն ծավալող հաճախորդներին, այնպես էլ սկսնակներին (start-up):

  • Բանկը ֆինանսավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին  չունեն հարկային և նմանատիպ ժամկետանց պարտավորություններ:


Գյուղատնտեսական վարկեր ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության
ծրագրի շրջանակներում

Վարկի ժամկետ մինչև 7 տարի՝ կախված վարկի նպատակից
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի սահմանաչափ Առավելագույն գումար սահմանված չէ:
Տարեկան տոկոսադրույք* 15% - 17%

Բանկում ներդրված դրամական միջոցների գրավադրման դեպքում. 
  • միևնույն արժույթի դեպքում` ներդրված միջոցների համար Բանկի կողմից սահմանված տոկոսադրույք + նվազ. 3%, 
  • վարկը գրավադրվող միջոցներից տարբերվող արժույթով ստանալու դեպքում` ներդրված միջոցների համար Բանկի կողմից սահմանված տոկոսադրույք + Բանկի կողմից սահմանված մարժա:
Տարեկան տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր։ Պարտավորությունների մարման կարգն ու պայմանները ամրագրվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերում` համապատասխան յուրաքանչյուր գործիքի նկարագրության։
Վարկավորման չափ/ապահովության արժեք

Վարկավորման չափ/ապահովության արժեք առավելագույն գործակիցները սահմանվում են ապահովության միջոցներ իրացվելիության աստիճանից ելնելով և կարող են կազմել առավելագույնը.

  • բնակելի անշարժ գույքի գրավի դեպքում՝  գրավի լիկվիդային արժեքի մինչև 80% 
  • արտադրական նշանակության անշարժ գույքի գրավի դեպքում՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 70%
  • տրանսպորտային միջոցների գրավի դեպքում` գրավի լիկվիդային արժեքի մինչև 60%
  • սարքավորումների գրավի դեպքում` գրավի լիկվիդային արժեքի մինչև 50%
  • շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա՝ գրավի լիկվիդային արժեքի մինչև 65%
  • ամբողջությամբ նույն արժույթով արտահայտված դրամական միջոցների, բյուջետային երաշխիքների գրավի դեպքում՝  գրավի արժեքի/երաշխիքի գումարի մինչև 100%
  • այլ երաշխիքների գրավի դեպքում՝ երաշխիքի գումարի մինչև 80% 
  • այլ արժույթներով արտահայտված դրամական միջոցների, ոսկու ստանդարտված ձուլակտորների, պետական պարտատոմսերի գրավի դեպքում՝ գրավի արժեքի մինչև 95%
  • ապրանքանյութական արժեքների գրավի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 40%
  • պետական արժեթղթերի, այլ բարձր իրացվելի ակտիվների գրավի դեպքում՝ գրավի արժեքի մինչև 90%
  • կորպորատիվ արժեթղթերի գրավի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 60%
  • թանկարժեք մետաղների գրավի դեպքում՝ 80-95%, կախված վարկի մարման եղանակից
  • Հաճախորդի վարկանիշի և/կամ շուկայում զբաղեցրած դիրքի հիման վրա վարկավորման դեպքում՝ հաճախորդի, դիտարկման պահին, ակտիվների մինչև 70%, եթե ընթացիկ ակտիվները կազմում են ընդհանուր ակտիվներում առնվազն 40%-ը, ալ դեպքերում` առավելագույնը ընթացիկ ակտիվների չափով: 
Վարկի տրամադրման եղանակ Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլերով՝ կախված օգտագործման նպատակից, կանխիկ կամ անկանխիկ։ 
Վարկային պարտավորությունների մարման եղանակ
  • Վարկային պարտավորությունները ենթակա են մարման պարբերական վճարումներով, որպես կանոն ամսական մարումներով։ Վարկային պարտավորությունների մարումների եղանակն ու ժամանակացույցը սահմանվում է` հաշվի առնելով վարկառուի  բիզնես ցիկլը, դրամական հոսքերի պարբերականությունը և վարկի նպատակայնությունը։
  • Ելնելով Վարկառուի բիզնեսի առանձնահատկություններից, Բանկը կարող է սահմանել վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարի մարման արտոնյալ ժամկետ։
Այլ պայմաններ Գրավի առարկայի վարձակալության հանձնումը և գրավի առարկայի ֆիզիկական բնութագրի վերաբերյալ փոփոխությունների գրանցումը թույլատրվում են՝ Բանկի կողմից սահմանված պայմաններով։
Միջնորդավճարներ
     Հայտի
ուսումնասիրություն

Միկրո վարկավորում՝ 5,000 ՀՀ դրամ
Փոքր վարկավորում՝ 10,000 ՀՀ դրամ
Միջին վարկավորում
  • մինչև 10 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 5,000 ՀՀ դրամ
  • մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 10,000 ՀՀ դրամ
  • մինչև 40 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 20,000 ՀՀ դրամ
  • մինչև 100 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 50,000 ՀՀ դրամ

Խոշոր վարկավորում
  • մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 10,000 ՀՀ դրամ
  • մինչև 40 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 20,000 ՀՀ դրամ
  • մինչև 100 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 50,000 ՀՀ դրամ
  • մինչև 250 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 100,000 ՀՀ դրամ
  • մինչև 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ 150,000 ՀՀ դրամ
 Վարկի
տրամադրում

Միկրո վարկավորում
  • առանց գույքի գրավի վարկավորում՝ 3.0%
  • մինչև 2 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով գյուղատնտեսական նպատակներով վարկավորում՝ 2.0%
  • այլ միկրովարկավորում՝ 0.7%, նվազ. 10,000 ՀՀ դրամ

Փոքր վարկավորում՝ 0.5%, նվազ. 30,000 ՀՀ դրամ

Միջին վարկավորում՝ 0.4%

Խոշոր վարկավորում՝ 0.3%
 Վարկային միջոցների կանխիկացում 
0.3%
Վարկի պայմանների վերանայման միջնորդավճար (վերանայման պահին վարկի մայր գումարի մնացորդի) Միկրովարկավորում՝ 1.5%, նվազ. 20,000 ՀՀ դրամ

Փոքր վարկավորում՝ 0.75%, նվազ. 50,000 ՀՀ դրամ

Միջին վարկավորում՝ 0.5%, առավ. 150,000 ՀՀ դրամ

Խոշոր վարկավորում՝ 0.2%, առավ. 300,000 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկային պարտավորությունների գծով տուժանք Ժամկետանց վարկի գծով` տարեկան 36%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց տոկոսի գծով` տարեկան 12%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Ֆինանսավորման կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել ֆինանսավորման տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով:


  • Ապահովություն, ապահովագրություն
    Վարկավորման ապահովման միջոց կարող է հանդիսանալ ՀՀ և ԱՀ օրենսդրությամբ և Բանկի Վարկային քաղաքականությամբ չարգելված ցանկացած գույք և/կամ գույքային իրավունք։ Երաշխավորությունները դիտվում են որպես լրացուցիչ ապահովության միջոց: 

    Սարքավորումները որպես ապահովման միջոց դիտարկվում են, եթե առկա են սեփականությունը վկայող փաստաթղթեր և հնարավոր է իրականացնել նույնականացում։ Այլ դեպքերում նման ապահովման միջոցները դիտարկվում են որպես հավելյալ ապահովում։

    Հաջորդող գրավով ապահովումը թույլատրվում է, եթե գրավի առաջնային իրավունքը նույնպես Բանկինն է, իսկ Հաճախորդի/ների համախառն վարկային պարտավություններ/ապահովվածություններ հարաբերակցությունը բավարարում է Բանկի կողմից սահմանված համապատասխան սահմանաչափերը։  

    Ֆինանսավորման չափ/ապահովության հաշվարկում ընդգրկելիս գրավի արժեքները հաշվարկվում են հետևյալ սկզբունքով`
     - անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, արժեթղթեր և բարձր իրացվելի միջոցների դեպքում ` լիկվիդային գին.
     - այլ միջոցների դեպքում` շուկայական գին։   

       

  •  Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ

    Բանկը ֆինանսավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին չունեն հարկային և նմանատիպ ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև նախորդ 1 /մեկ/ տարվա ընթացքում ֆինանսական համակարգում չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ կամ այլ պատճառով խնդրահարույց չեն դասակարգվել:

    Ֆինանսավորման հայտը կարող է մերժվել, եթե.

    - Հաճախորդի եկամուտները չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել,
    - Հաճախորդն ունի բացասական վարկային պատմություն,
    - առաջարկվող գրավն անբավարար է,
    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ պատճառներ:  

    - Վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 15 օրվա ընթացքում` վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
    - Բանկի վարկային մասնագետը տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին:Մերժելու դեպքում Հաճախորդի պահանջով նրան տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 


Էջը թարմացվել է 2019-03-06 17:29:51




 
USD 480.50 483.50 482.31
EUR 537.00 544.50 542.36
RUB 7.45 7.62 7.54
CHF 469.00 476.50 475.89
GBP 618.00 628.00 627.00
GEL 170.00 200.00 179.03
CAD 348.00 362.00 360.71
 
USD 480.50 483.50 482.31
EUR 537.00 544.50 542.36
RUB 7.46 7.63 7.54
CHF 470.50 478.00 475.89
GBP 620.00 630.00 627.00
GEL - - 179.03
CAD - - 360.71

Արխիվ Թարմացվել է 22.04.2019 09:50


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 22.04.2019 09:40