Հաշիվների բացման և վարման պայմաններ

«Արցախբանկ» ՓԲԸ-ում հնարավորություն է ընձեռում ՀՀ և ԱՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց բացել և վարել հետևյալ բանկային հաշիվները․

Խնայողական հաշիվ
Ֆիզիկական անձանց համար բացվող անժամկետ բանկային հաշիվ, որը բացվում է խնայողությունների կուտակման և ազատ տնօրինման, ներառյալ` կանխիկ դրամի մուտքագրման և ելքագրման, աշխատավարձի և այլ եկամուտների ստացման, փոխանցումների իրականացման և ստացման, տարատեսակ վճարումների կատարման համար: 
 
Կենսաթոշակային հաշիվ`
Պետական կենսաթոշակների մասին Օրենքի համաձայն` Բանկի և լիազոր մարմնի փոխհարաբերությունները կարգավորող պայմանագրերի/համաձայնագրերի հիման վրա Բանկում բացվող կենսաթոշակառուի բանկային հաշիվ, որին մուտքագրվում են կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարները: Հաշիվը բացվում է բացառապես ՀՀ դրամով` պահպանելով օրենսդրությամբ և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:  
 
Նպատակային հաշիվ`
ֆիզիկական, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար կամ վերջիններիս նախաձեռնությամբ բացվող բանկային հաշիվ, որը բացվում է հատուկ նպատակներով և կախված նպատակից` որոշակի ժամկետով կամ անժամկետ` ինչպես մեկանգամյա գործարք, այնպես էլ պարբերական գործարքներ իրականացնելու նպատակով: 
 
Հատուկ բանկային հաշիվներ`
ՀՀ ՔՕ Գլուխ 50.1-ով սահմանված հաշիվները` էսքրոու հաշիվը, սոցիալական փաթեթի հաշիվը, անվանատիրոջ հաշիվը, նոտարի դեպոզիտ հաշիվը, կառուցապատողի հատուկ հաշիվը, պետական աջակցության հաշիվը, ինչպես նաև օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որպես հատուկ բանկային հաշիվ նախատեսված այլ բանկային հաշիվները: 
 
Այլ բանկային հաշիվներ` 
Օրենսդրությամբ, Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում Բանկի կողմից բացվող այլ բանկային հաշիվներ:

Հաշիվները բացվում են ՀՀ դրամով և արտարժույթով (ԱՄՆ դոլարով, Ռուսական ռուբլով, Եվրոյով, ինչպես նաև այլ արտարժույթով` Բանկի Գլխավոր Գանձապետի հետ նախապես համաձայնեցնելու դեպքում):
Արժույթի փոխանակումը մեկ այլ արժույթի կատարվում է Բանկի կողմից պարբերաբար սահմանվող համապատասխան փոխարժեքով: Հաճախորդը` մեկ արժույթով բանկային հաշվից այլ արժույթով բանկային հաշվին փոխանցում կատարելու հանձնարարական տալով (անկախ հանձնարարականը տալու ձևին) հաստատում և հավաստում է, որ համաձայն է արժույթի փոխանակումն իրականացնել Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով: Ինչպես նաև Հաճախորդի օգտին փոխանցված/մուտքագրված մեկ արժույթով գումարները Հաճախորդի այլ արժույթով բանկային հաշվին մուտքագրելու նպատակով Բանկն իրավունք ունի իր կողմից սահմանված փոխարժեքով կատարել արժույթի փոխանակման գործարք, եթե Կողմերի միջև կոնկրետ գործարքի վերաբերյալ այլ բան համաձայնեցված չէ:
Հաշվի բացման ընթացակարգը, ժամկետները, սակագները
 

Հաշվի բացման և վարման հետ կապված աշխատանքը բաժանվում է հետևյալ փուլերի.

  •  Հաճախորդի հետ գործնական հարաբերությունների հաստատում և հաշվի բացման պայմանների ներկայացում: 
  •  Հաշիվ բացելու համար Հաճախորդից դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում: 
  •  Հաճախորդի հաշվի բացման դիմումի և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում և հաշվի բացման վերաբերյալ որոշման ընդունում: 
  •  Հաճախորդի հետ հաշվի բացման և վարման պայմանագրի կնքում և հաշվի բացում: 
  •  Հաշվի վարում և սպասարկում: 
  •  Հաշվի փակում:

Պահանջվող փաստաթղթերի փաթեթը Հաճախորդի կողմից ներկայացնելուց հետո Բանկը առավելագույնը մեկ օրվա ընթացքում որոշում է կայացնում հաշվի բացման վերաբերյալ: Բանկի աշխատակիցը համապատասխան որոշման մասին առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում տեղեկացնում է Հաճախորդին: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարացվել: Ընդ որում, բանկային հաշվով գործառնությունների իրականացման ամբողջական հնարավորությունն ակտիվացվում է՝ բնօրինակ փաստաթղթերի ներկայացման պարագայում, եթե Բանկի ներքին իրավական ակտերով այլ բան սահմանված չէ: 

Հաշիվը կարող է բացվել նաև հեռակա կարգով՝ համաձայն Բանկում գործող առանց առերես շփման գործարար հարաբերությունները կարգավորող ներքին իրավական ակտի, եթե Հաճախորդը Բանկի համար ընդունելի պատճառներով չի կարող ներկայանալ Բանկ և Բանկ է ներկայացնում/առաքում անհրաժեշտ փաստաթղթերը և Բանկի կողմից պահանջվող ձևաթերթերը` լրացված և վավերացված նոտարական կարգով կամ ոչ ռեզիդենտ անձանց դեպքում` Օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Բանկի հաշվետեր Հաճախորդը կարող է լիազորել երրորդ անձանց մասնակի կամ ամբողջական կառավարել կամ ստանալ և տրամադրել տեղեկատվություն իր հաշվի վերաբերյալ: Բանկի կողմից ընդունվում են այն լիազորագրերը, որոնք հստակ և կոնկրետ նկարագրում են թույլատրվող գործարքները, օրինակ` ելքագրել գումար, կատարել փոխանցում, ստանալ քաղվածք և այլն:

Բանկը կարող է հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործել` երաշխավորելով հաճախորդի այդ միջոցներն անարգել տնօրինելու իրավունքը։

Բանկը Հաճախորդի հաշվով գործառնություններն իրականացնում է, եթե հաշվի վարման ընթացքում բացակայում են ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ընթացակարգով նախատեսված կամ ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ գործող այլ սահմանափակումները։ Բանկն իրավունք ունի նշված ներքին իրավական ակտերի և ընթացակարգերի համաձայն Հաճախորդից պահանջել Բանկին ներկայացնել հաշվին մուտքագրված, մուտքագրվող կամ ելքագրված, ելքագրվող միջոցների օրինական ծագումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ։ Բանկն իրավունք ունի արգելել և կասեցնել կասկածելի գումարների տնօրինումը կամ օգտագործումը կամ տիրապետումը` մինչև Հաճախորդի կողմից բավարար ապացույցներ ներկայացնելը։

Հաճախորդը կարող է տնօրինել իր միջոցները` իր հաշվին առկա միջոցների հասանելի սահմաններում։

Բանկը Հաճախորդի հաշվի սպասարկումն իրականացնում է Հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականների, դիմումների հիման վրա` Բանկի համապատասխան ներքին իրավական ակտով սահմանված կարգով։

Բանկը, Հաճախորդի հանձնարարությամբ, կարող է Հաճախորդի հաշիվներից իրականացնել տարբեր տիպի պարբերական գործողություններ` համապատասխան հայտերի, հանձնարարականների կամ պայմանագրերի առկայության դեպքում, այդ թվում` փոխանցումներ, գործող պարտավորությունների մարումներ և այլ գործառնություններ, որոնք արգելված չեն ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ։

Բանկը Հաճախորդի հաշվին միջոցների մուտքագրումը կատարում է ինչպես Հաճախորդի և/կամ երրորդ անձանց կողմից կատարած վճարումների հաշվին` անհրաժեշտության դեպքում անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ, այնպես էլ իր կամ երրորդ անձանց կողմից կատարված վավեր վճարման հանձնարարականի հիման վրա։

Բանկը Հաճախորդի հաշվին միջոցները մուտքագրում է ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ կամ բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանագրով։

Բացառիկ դեպքերում Բանկի կողմից կարող են ի կատարումն ընդունվել նաև Հաճախորդի կողմից Էլեկտրոնային փոստով ուղարկված հրահանգները։ 

Հաճախորդի միջոցների ելքագրումը կատարվում է Հաճախորդի կողմից վավերացված ցուցումների հիման վրա` կիրառելով Բանկի կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված համապատասխան Սակագները։

Հաճախորդի կողմից կանխիկ ելքագրման հանձնարարական տալու դեպքում մինչև 3 մլն ՀՀ դրամ կամ համարժեք գումարի ելքագրումը կատարվում է նույն օրը, նշված գումարից ավել հանձնարարականի դեպքում` ոչ ուշ, քան հաջորդ օրը։

 

Հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականը սպասարկվում է համաձայն ներքոնշված աղյուսակի և պայմանների.
 

Միջբանկային փոխանցումների դեպքում նշված ժամերը գործում են մեկ հաճախորդի կողմից մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով ներկայացված փոխանցման համար։

50 մլն-ից ավել կամ համարժեք արտարժույթով փոխանցումները, վերոնշված արժույթներից տարբերվող արժույթներով միջբանկային փոխանցումները, սահմանված վերջնաժամկետից հետո ստացված վճարման հանձնարարականները, ՛՛Շտապ՛՛ փոխանցումների հանձնարարականները նույն բանկային օրվա ընթացքում  իրականացվում են «հնարավորության դեպքում» սկզբունքով։

Մնացած դեպքերում ստացված վճարման հանձնարարականները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը։

Սահմանված վերջնաժամկետները չեն վերաբերում արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումներին։

Հաճախորդի հաշվի վերաբերյալ քաղվածք տրամադրվում է օրենսդրությամբ հաճախորդի և Բանկի միջև կնքված պայմանագրի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաճախորդի պահանջով՝ սահմանված դեպքերում գանձելով  համապատասխան սակագին:

Քաղվածքները` Հաճախորդի ցանկությամբ, Բանկի մասնաճյուղից ստանալու ընտրության դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում քաղվածքը Հաճախորդի կողմից չվերցնելու հետևանքով իր կրած վնասների համար։

Քաղվածքների, վճարման հանձնարարականների, անդորրագրերի և այլ փաստաթղթերի կրկնօրինակները, հաշիվների վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում են միայն Հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա` նախապես Սակագներով սահմանված համապատասխան միջնորդավճարները գանձելուց հետո։

Բանկի կողմից առաջարկվող բոլոր հաշվետեսակների նկատմամբ կիրառվում են «Արցախբանկ» ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների սակագները (այսուհետ` Սակագներ): Սակագները գանձվում են ՀՀ դրամով Հաճախորդի հաշվից՝ անակցեպտ եղանակով։ Հաճախորդի դրամային հաշվին համապատասխան գումարների բացակայության դեպքում գումարը գանձվում է Հաճախորդի այլ հաշիվներից` արտարժութային փոխարկումները կատարելով տվյալ պահին Բանկի կողմից սահմանված փոխարժեքով։

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ԳՈՐԾԱՐՔԻ/ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔՆԵՐ
Հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով2 
Ռեզիդենտ 0 ՀՀ դրամ
Ոչ ռեզիդենտ3 50 000 ՀՀ դրամ
Հաշվի վարում4 ՀՀ դրամով և արտարժույթով5,6
Ռեզիդենտ 300 ՀՀ դրամ
Ոչ ռեզիդենտ 1 000 ՀՀ դրամ
Կենսաթոշակային և պետական նպաստների հաշիվների համար 0 ՀՀ դրամ
Հաշվի նվազագույն մնացորդ (յուրաքանչյուր հաշվի համար) սահմանված չէ
Հաշվի դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք7
Խնայողական հաշիվ
ՀՀ դրամ անվ.՝ 1.0%,
եկամտ.՝ 1.0%.
Արտարժույթ անվ.՝ 0.0%,
եկամտ.՝ 0.0%.
Կենսաթոշակային հաշիվ անվ.՝ 1.5%,
եկամտ.՝ 1.5%.
Պետական նպաստների հաշիվ անվ.՝ 1.0%,
եկամտ.՝ 1.0%.
Հաշվի փակում 0 ՀՀ դրամ,
մինչև 3 ամիս
ժամկետում փակելու
դեպքում՝ 500 ՀՀ դրամ
SWIFT հաղորդագրության տրամադրում Հաճախորդի ցանկությամբ (ներառյալ ԱԱՀ) 1000 ՀՀ դրամ
Հաշվի քաղվածքի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)8
Յուրաքանչյուր գործարքից հետո 0 ՀՀ դրամ
Նախորդ ամսվա համար 0 ՀՀ դրամ, լրացուցիչ
քաղվածքի դեպքում՝
500 ՀՀ դրամ
Մինչև մեկ տարի վաղեմության ժամանակահատվածի համար 2 000 ՀՀ դրամ 
Մեկ տարուց ավելի վաղեմության ժամանակահատվածի համար 3 000 ՀՀ դրամ
Ավանդային, կենսաթոշակային և պետական նպաստների վճարման համար բացված հաշիվների համար
(մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի դեպքում)
1 000 ՀՀ դրամ
Վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում` յուրաքանչյուր փաստաթղթի համար (ներառյալ ԱԱՀ)
Յուրաքանչյուր գործարքից հետո 0 ՀՀ դրամ
Մինչև 30 օր վաղեմություն ունեցող 500 ՀՀ դրամ
31 օրից մինչև մեկ տարի վաղեմություն ունեցող 2 000 ՀՀ դրամ
Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող 3 000 ՀՀ դրամ
Տեղեկանքների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)9
Եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով տեղեկանքի տրամադրում 1 000 ՀՀ դրամ
Աուդիտորական հարցումների, հաշվի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկանքի,
Հաճախորդի և Հաճախորդի կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկանքի,
այլ տեղեկանքների տրամադրում
2 500 ՀՀ դրամ
Կենսաթոշակային և պետական նպաստների վճարման համար բացված հաշիվների համար 0  ՀՀ դրամ
Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին, ներառյալ ԱԱՀ) 
ֆաքսով (մեկ էջի համար) 1 800 ՀՀ դրամ
էլ. փոստով 0  ՀՀ դրամ
փոստային եղանակով՝ ՀՀ/ԱՀ տարածքում 500 ՀՀ դրամ
պատվիրված առաքման ծառայության միջոցով /DHL և այլն/-ով 35 000 ՀՀ դրամ
Հաշիվների միջոցով գործարքների վերաբերյալ SMS – հաղորդագրության տրամադրում10 (ներառյալ ԱԱՀ)
յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ ավտոմատ տեղեկատվության ուղարկում SMS-ի արժեքը 30 ՀՀ դրամ
  1. Սակագինը չի վերաբերում քարտային հաշիվներին, որոնց նկատմամբ կիրառվող սակագները և դրանց առանձնահատկությունները սահմանվում են վճարային քարտերի թողարկման և սպասարկման սակագներով, ինչպես նաև հատուկ նշանակության տարանցիկ հաշիվներին: Սակագինը չի կիրառվում նաև ֆիզիկական անձանց ավանդների սպասարկման համար բացված հաշիվների նկատմամբ: Սակագինը չի տարածվում նաև պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշիվների վրա, եթե այլ ներքին իրավական ակտերով այլ բան սահմանված չէ: 
  2. ԱՄՆ դոլարից, Եվրոյից, ՌԴ ռուբլուց, բացի այլ արժույթներով հաշիվների բացումը կատարվում է Գլխավոր գանձապետի համաձայնությամբ: 
  3. Հաճախորդի և Բանկի փոխհամաձայնության դեպքում կարող են սահմանվել սակագնից տարբերվող վճարներ: 
  4. Գանձվում է ըստ օրացուցային եռամսյակի: 
  5. Շվեյցարական ֆրանկով, Եվրոյով հաշիվների համար կարող են սահմանվել հաշվի վարման այլ պայմաններ:
  6. Սակագինը չի տարածվում այն հաճախորդների հաշիվների վրա, որոնք հաշվետու եռամսյակում ունեցել են Բանկում գործող ավանդ:
  7. Տոկոսագումարների վճարումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով:
  8. Սակագինը չի կիրառվում օրենսդրությամբ սահմանված դեպքերում հիփոթեքային վարկերի գծով քաղվածքները տրամադրելիս:
  9. Սակագինը չի կիրառվում օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաճախորդին պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը և քաղվածքները տրամադրելիս:
  10. Բացառությամբ օրենսդրության պահանջով Բանկի նախաձեռնությամբ ուղարկվող SMS հաղորդագրությունների:

 

ՀԱՏՈՒԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

 

ԳՈՐԾԱՐՔԻ/ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔՆԵՐ
Հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով
Կառուցապատողի հատուկ հաշիվ 45 000 ՀՀ դրամ
Էսքրոու հաշիվ միանվագ 0.3% էսքրոու գումարից,
նվազագույնը` 20 000 դրամ,
առավելագույնը` 700 000 ՀՀ դրամ
Պետական աջակցության հաշիվ 0 ՀՀ դրամ
Հատուցման հաշիվ 0 ՀՀ դրամ
Սոցիալական փաթեթի հաշիվ 0 ՀՀ դրամ
Հաշվի վարում 0 ՀՀ դրամ
Հաշվի նվազագույն մնացորդ
Կառուցապատողի հատուկ հաշիվ 0 ՀՀ դրամ
Էսքրոու հաշիվ 0 ՀՀ դրամ
Պետական աջակցության հաշիվ 0 ՀՀ դրամ
Հատուցման հաշիվ 0 ՀՀ դրամ
Սոցիալական փաթեթի հաշիվ 0 ՀՀ դրամ
Հաշվի դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք
Կառուցապատողի հատուկ հաշիվ՝
ՀՀ դրամ անվ.՝ 1.0 %,
եկամտ.՝ 1.0%.
ԱՄՆ դոլար անվ.՝ 0.5 %,
եկամտ.՝ 0.5%.
Եվրո անվ.՝ 0.0 %,
եկամտ.՝ 0.0%.
ՌԴ ռուբլի անվ.՝ 0.0 %,
եկամտ.՝ 0.0%.
Էսքրոու հաշիվ անվ.՝ 0.0 %,
եկամտ.՝ 0.0%.
Պետական աջակցության հաշիվ 7.5 %
Հատուցման հաշիվ ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք
Սոցիալական փաթեթի հաշիվ անվ.՝ 4.0%,
եկամտ.՝ 4.05%.
Հաշվի փակում 0 ՀՀ դրամ
Հաշվի քաղվածքի և վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում`
յուրաքանչյուր փաստաթղթի համար
 (ներառյալ ԱԱՀ)
Կառուցապատողի հատուկ հաշիվ
Հաշվի քաղվածքի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
Յուրաքանչյուր գործարքից հետո 0 ՀՀ դրամ
Նախորդ ամսվա համար 0 ՀՀ դրամ, լրացուցիչ քաղվածքի
դեպքում՝ 500 ՀՀ դրամ
Մինչև մեկ տարի վաղեմության ժամանակահատվածի համար 2 000 ՀՀ դրամ
Մեկ տարուց ավելի վաղեմության ժամանակահատվածի համար 3 000 ՀՀ դրամ
Ավանդային, կենսաթոշակային և պետական նպաստների վճարման համար բացված հաշիվների
համար (մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի դեպքում)
1 000 ՀՀ դրամ 
Վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում` յուրաքանչյուր փաստաթղթի համար (ներառյալ ԱԱՀ)
Յուրաքանչյուր գործարքից հետո 0 ՀՀ դրամ
Մինչև 30 օր վաղեմություն ունեցող 500 ՀՀ դրամ
31 օրից մինչև մեկ տարի վաղեմություն ունեցող 2 000 ՀՀ դրամ
Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող 3 000 ՀՀ դրամ
Էսքրոու հաշիվ 
Հաշվի քաղվածքի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
Յուրաքանչյուր գործարքից հետո 0 ՀՀ դրամ
Նախորդ ամսվա համար 0 ՀՀ դրամ, լրացուցիչ քաղվածքի
դեպքում՝ 500 ՀՀ դրամ
Մինչև մեկ տարի վաղեմության ժամանակահատվածի համար 2 000 ՀՀ դրամ
Մեկ տարուց ավելի վաղեմության ժամանակահատվածի համար 3 000 ՀՀ դրամ
Ավանդային, կենսաթոշակային և պետական նպաստների վճարման համար
բացված հաշիվների համար (մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի դեպքում)
1 000 ՀՀ դրամ
Վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում` յուրաքանչյուր փաստաթղթի համար (ներառյալ ԱԱՀ)
Յուրաքանչյուր գործարքից հետո 0 ՀՀ դրամ
Մինչև 30 օր վաղեմություն ունեցող 500 ՀՀ դրամ
31 օրից մինչև մեկ տարի վաղեմություն ունեցող 2 000 ՀՀ դրամ
Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող 3 000 ՀՀ դրամ
Պետական աջակցության հաշիվ 0 ՀՀ դրամ
Հատուցման հաշիվ 0 ՀՀ դրամ
Սոցիալական փաթեթի հաշիվ 0 ՀՀ դրամ, լրացուցիչ քաղվածքի,
վճարային փաստաթղթերի
դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ
Աուդիտորական հարցումների, հաշվի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկանքի,
Հաճախորդի և Հաճախորդի կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
 (ներառյալ ԱԱՀ) 
Կառուցապատողի հատուկ հաշիվ՝ 2 500 ՀՀ դրամ
Էսքրոու հաշիվ 2 500 ՀՀ դրամ
Պետական աջակցության հաշիվ 0 ՀՀ դրամ
Հատուցման հաշիվ 0 ՀՀ դրամ
Սոցիալական փաթեթի հաշիվ 0 ՀՀ դրամ
Պայմանագրում պայմանների փոփոխություն
Էսքրոու պայմանագրում պայմանների փոփոխություն 15 000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր
լրացուցիչ համաձայնագիր
կնքելու համար
Կառուցապատողի Հիմնական հատուկ հաշվից (ՀՀ դրամով)
Կառուցապատողի Լրացուցիչ Հատուկ հաշվին (արտարժույթով)
փոխանցվող գումարի փոխարկման փոխարժեք11
Տվյալ արտարժույթի համար
Բանկի սահմանած վաճառքի փոխարժեք,
հանած վաճառքի ու առքի փոխարժեքների
դրական տարբերության 35.0 տոկոսը
Կառուցապատողի լրացուցիչ հատուկ հաշվից (արտարժույթով)
Կառուցապատողի Հիմնական Հատուկ հաշվին (ՀՀ դրամով)
փոխանցվող գումարի փոխարկման փոխարժեք
Տվյալ արտարժույթի համար
Բանկի սահմանած առքի փոխարժեք, 
գումարած վաճառքի ու առքի փոխարժեքների
դրական տարբերության 35.0 տոկոսը
  11. Հիմնական հատուկ հաշվին մուտքերը և հաշվից ելքերը կատարվում են միայն ՀՀ դրամով:
Հաշիվների սառեցումը (տնօրինման սահմանափակումը) և ապասառեցումը

 

Բանկը կարող է սառեցնել Հաճախորդի հաշիվները հետևյալ դեպքերում`


- Հաճախորդի դիմումի հիման վրա,
- Հաճախորդին դրամական միջոցների գրավադրմամբ վարկ, երաշխիք տրամադրվելու կամ այլ գործարար հարաբերությունները կարգավորելու դեպքում,
- ԴԱՀԿ ծառայության, Հարկային մարմինների որոշումներով կամ Դատարանի վճռով կամ որոշմամբ, կամ այլ լիազոր անձի որոշմամբ Հաճախորդի հաշիվների արգելադրման (սառեցման) դեպքում, 7.2.1.4 Բանկի նախաձեռնությամբ` առանց Հաճախորդին տեղեկացնելու` Բանկի հանդեպ ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում,
- մեկ տարվա ընթացքում Հաշվով գործառնությունների բացակայության դեպքում, օրենսդրությամբ, այդ թվում` Փողերի լվացման և ահաբեկչության
 

ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ, Բանկի ներքին իրավական ակտերով և Հաշիվների բացման և սպասարկման պայմանագրով կամ Բանկի և Հաճախորդի միջև կնքված այլ պայմանագրերով սահմանված այլ դեպքերում։

Հատուկ բանկային (էսքրոու, սոցիալական փաթեթի, անվանատիրոջ, նոտարի դեպոզիտ, կառուցապատողի հատուկ, պետական աջակցության, ինչպես նաև օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որպես հատուկ բանկային հաշիվ նախատեսված այլ) հաշվում ներդրված միջոցները կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ) միայն ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում։


Հաճախորդի հաշիվները ապասառեցման և/կամ արգելանքից հանման հիմք են.

- Արգելանք դնելու մասին որոշում կայացրած համապատասխան մարմնի/ստորաբաժանման` հաշվի արգելանքը հանելու մասին որոշման առկայությունը,
- Հետագա արգելադրման անհրաժեշտության բացակայությունը` սահմանափակումը նախաձեռնող ստորաբաժանման որոշմամբ,
- Մեկ տարվա ընթացքում Հաշվով գործառնությունների բացակայության պատճառով սառեցված հաշիվների դեպքում՝ Հաճախորդի կողմից Բանկ ներկայանալը:

 

Հաշիվների փակումը

Բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանագիրը կարող է լուծվել (բանկային հաշիվը կարող է փակվել) հետևյալ դեպքերում.

- ցանկացած ժամանակ` Բանկի նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու և հաշվի վրա սահմանափակումների բացակայության դեպքում` Հաճախորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, որում պարտադիր նշվում են հաշվի փակման պատճառները,
-  զրոյական մնացորդով հաշիվները՝ Բանկի նախաձեռնությամբ՝ առանց հաճախորդին տեղեկացման, մեկ տարվա ընթացքում Հաշվով գործառնությունների բացակայության դեպքում,
- օրենսդրությամբ, Հաշվի բացման և սպասարկման պայմանագրով, սահմանված այլ դեպքերում։
- Ֆիզիկական անձ հաճախորդի կողմից Բանկի հետ կնքած պայմանագիրը լուծելու մասին դիմում ներկայացնելու դեպքում Բանկը անմիջապես հաճախորդին է տրամադրում դիմումը ստանալու մասին հավաստում այն եղանակով, որ եղանակով ներկայացվել է դիմումը (օրինակ, գրավոր թղթային դիմումի դեպքում` գրավոր թղթային հավաստում, էլեկտրոնային դիմումի դեպքում` էլեկտրոնային հավաստում)։

Ֆիզիկական անձ հաճախորդի բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանագիրը լուծելու և հաշիվը փակելու դիմումին ընթացք տալը մերժելու դեպքում Բանկը հաճախորդին տեղեկացնում է մերժման պատճառների մասին (օրինակ, հաշվի նկատմամբ առկա արգելանքներ), իսկ դիմումին ընթացք տալու դեպքում` առավելագույնը մեկօրյա ժամկետում տեղեկացնում է դիմումի ընթացքավորման մասին այն եղանակով, որ եղանակով ներկայացվել է դիմումը (օրինակ, գրավոր թղթային դիմումի դեպքում` գրավոր եղանակով, էլեկտրոնային դիմումի դեպքում` էլեկտրոնային եղանակով)։

Հաշվի փակման դիմում ստանալու դեպքում, Բանկը հաշիվը փակում է առավելագույնը երկու օրվա ընթացքում։

Հաճախորդի վերջին հաշիվը չի փակվում, եթե Հաճախորդը Բանկի հետ ունի որևիցե գործող պայմանագրային պարտավորություն, կամ գործող պայմանագրային հարաբերություն, որը ենթադրում է հետագայում առաջացող պարտավորություն։

Փակված բանկային հաշիվները չեն վերաբացվում։

ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: 

Արցախբանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա և այդ մասին հաշվետիրոջը տեղեկացնելու կարգով:

Բանկը, որպես հարկային գործակալ, ֆիզիկական անձ Հաճախորդի հաշվին հավելագրված տոկոսագումարից իրականացնում է եկամտային հարկի գանձում` համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ/ԱՀ օրենքների.

- ՀՀ-ում Հաշվի դիմաց հաշվեգրված տոկոսագումարի 10%-ի չափով,
- ԱՀ-ում` ռեզիդենտներից` 5%-ի չափով, ոչ ռեզիդենտներից` 10%-ի չափով:
Ավանդի վերադարձի ապահովումը և հատուցման երաշխավորումը 
Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: 

Երաշխավորված ավանդի չափերը սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով: