ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Մեր մասին Մեր առաքելությունն ու նպատակները

Մեր առաքելությունն ու նպատակները

«Արցախբանկ» ՓԲԸ առաքելությունն է՝ իր սպասարկման տարածաշրջանում նպաստել ներդրումների կայուն աճին` փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, տրամադրել անհրաժեշտ վարկային ու բանկային ծառայությունների փաթեթը` բավարարելով բոլոր հաճախորդների, այդ թվում նաև` պետության պահանջմունքները բարձրորակ բանկային ծառայությունների նկատմամբ, նպաստել ԱՀ և ՀՀ բնակչության բարեկեցության բարձրացմանը` ապահովելով սոցիալ-տնտեսական բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ բանկային ծառայությունների համալիր: 

Հանդիսանալով ԱՀ տնտեսության կարևոր ֆինանսական օղակներից մեկը և միակը առևտրային բանկերից, որն իրականացնում է գործունեություն ԱՀ բոլոր շրջաններում, Արցախբանկը աջակցում է սոցիալական, տնտեսապես արդյունավետ պետական ծրագրերի իրականացմանը:

Բանկը զբաղվում է նաև հովանավորությամբ և բարեգործությամբ` նպաստելով իր սպասարկման տարածաշրջանների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, մասնավորապես ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում տարածաշրջանում կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության աջակցմանն ուղղված նպատակային ծրագրերի իրագործմանը:

Բանկն իր ներդրումն ունի նաև նոր աշխատատեղերի ստեղծման գործում:

Բանկն ակտիվ գործունեություն է ծավալում նաև ՀՀ տարածքում` իր հաճախորդներին տրամադրելով բանկային ծառայություննների գրեթե ողջ փաթեթը: Բանկի ամեն մի տարածքային ստորաբաժանում գործում է սոցիալական պատասխանատվության և միասնական առաքելության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները և անհատական վերաբերմունք ցուցաբերելով հաճախորդներին: Բանկի կողմից ընդունված հայեցակարգը պարտավորեցնում է բանկին մշտապես աճել և նպաստել հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի ֆինանսական բարեկեցության բարելավմանը:

Արցախբանկի արժեքներն են.

Արդարություն և պատասխանատվություն
Հարգանք
Վստահություն
Արհեստավարժություն
Խտրականությունների բացառում
Թիմային աշխատանք
Նախաձեռնողականություն

ՆՎԱՃԵՆՔ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ


Էջը թարմացվել է 2018-09-18 15:05:16




 
USD 483.75 486.50 484.99
EUR 545.00 553.00 551.29
RUB 7.15 7.35 7.25
CHF 483.00 490.00 488.02
GBP 611.00 621.00 618.85
GEL 165.00 205.00 181.81
CAD 352.00 364.00 362.15
 
USD 483.75 486.25 484.99
EUR 546.00 554.00 551.29
RUB 7.16 7.38 7.25
CHF 484.00 491.00 488.02
GBP 613.00 624.00 618.85
GEL - - 181.81
CAD - - 362.15

Արխիվ Թարմացվել է 07.12.2018 17:52


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 07.12.2018 09:45