Մեր մասին

Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր և ArCa ազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard International միջազգային վճարային համակարգի և SWIFT միջազգային փոխանցումների համակարգի անդամ, «ԷՅԷՄԷՔՍ» Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ:
Հանդիսանալով հուսալի գործընկեր` Բանկն իր հաճախորդներին է առաջարկում է Intel Express, MoneyGram, Unistream միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, որոնց շնորհիվ հնարավոր է արագ և ապահով, առանց հաշվի բացման ստանալ և ուղարկել գումարներ աշխարհի ցանկացած երկիր:
«Արցախբանկ»-ը, վերջին տարիներին լայնորեն համագործակցելով «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի, Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, իրականացնում է նպատակային ծրագրեր, որոնց շրջանակներում անհատներին տրամադրվում են հիպոտեկային վարկեր մատչելի պայմաններով` բնակարանների ձեռքբերման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով:
Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 11.07.2018թ. գրանցված «Արցախբանկ» ՓԲԸ Կանոնադրության` Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 23,261,150,000 (քսաներեք միլիարդ երկու հարյուր վաթսունմեկ միլիոն հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Բանկի սպասարկման ցանցը ներառում է 18 մասնաճյուղ, որոնցից 11-ը գործում են Արցախում, 7-ը` Երևանում:
Բանկի աշխատակիցների թիվն առ 31.01.2021թ.` 440: